Վերջ տալ ,գալաե-ի դէմ հալածանքներին


Վերջ տալ ,գալաե-ի դէմ հալածանքներին

  • 24-02-2011 15:28:40   | Հայաստան  |  Քաղաքական
24 փետրուարի 2011թ., Երեւան: ,ժառանգութիւնէ կուսակցութիւնն իր վրդովմունքն է յայտնում փետրուարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի հրապարակած վճռի կապակցութեամբ, որով, բաւարարելով Գիւմրիի քաղաքապետարանի հայցը, ,գալաէ հեռուստաընկերութեան հիմնադիր ,չապէ Սպը-ին պարտաւորեցւում է մէկամսեայ ժամկէտում ապամոնտաժել գիւմրի քաղաքի Վ.Սարգսեան 6/1 հասցէում գտնուող հեռուստաաշտարակի գագաթնային հատուածում տեղադրուած հաղորդիչ ալեսփիւռն ու մալուխը: Երեք տարի շարունակ դատական բոլոր ատեաններով անցած, վճռաբեկ դատարանի կողմից յօգուտ ,գալաե-ի բեկանուած գործի քննութեան այս փուլում ընդունուած յիշեալ վճիռը հերթական հարուածն է Հայաստանի Հանրապետութեան հեղինակութեանը, ժողովրդավարութեանն ու ,գալաե-ի բազմահազարանոց լսարանի` ազատ եւ անկողմնակալ տեղեկատուութիւն ստանալու իրաւունքին: Փաստօրէն ՀՀ իշխանութիւնները` տարբեր ճանապարհներով խոչընդոտներ յարուցելու միջոցով չհասնելով ,գալաէ հեռուստաընկերութեան եթերազրկմանը, չբաւարարուելով առաջիկայ 10 տարիներին ,գալաէ հեռուստաընկերութեանը եթերից զրկելու մասին իրենց կայացրած քաղաքական որոշումը 2010թ. դեկտեմբերի 23-ին Հռահ-ի ձեռամբ կենսագործելուց, անհանգստացած անգամ այն հեռանկարից, որ այդ ,մրցոյթիէ արդիւնքներից անկախ ,գալաէ հեռուստաընկերութիւնը նմանօրինակ եղանակով եթեր է հեռարձակուելու մինչեւ 2015 թուականը, ինչը լուրջ խոչընդոտ է օրերս ստորագրուած կոալիցիոն յուշագրի արատաւոր, հակաժողովրդավարական նպատակներին հասնելու ճանապարհին, այժմ էլ փորձում էն Գիւմրիի քաղաքապետի միջոցով շարունակել ազատ խօսքի ու ազատ հեռուստաընկերութեան դէմ իրենց անփառունակ պայքարը: Ս.թ. փետրուարի 17-ին ,ժառանգութիւնէ կուսակցութեան պատգամաւորները, վարչութեան անդամները հանդիպեցին Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանի հետ: Ի պատասխան ,ժառանգութեանէ ներկայացուցիչների յորդորների` ետ կանգնել անպատուաբեր քայլերից, քաղաքապետը յայտարարեց, որ ,,գալաէ հեռուստաընկերութեան դէմ գնալու է մինչեւ վերջէ: Պահանջում ենք անյապաղ դադարեցնել ազատ խօսքի դէմ այս սանձարձակ գործողութիւնները` իշխանութիւններին կոչ անելով երկիրը հեղինակազրկող նման քայլերի փոխարէն ուղիներ փնտրել կապուղիների թիւն աւելացնելու համար, որպէսզի 2010թ. դեկտեմբերին հեռարձակման իրաւունքից մերժուած ,ա1+է եւ ,գալաէ հեռուստաընկերութիւնները վերադառնան եթեր: Մենք նաեւ մեր զօրակցութիւնն ենք յայտնում Շիրակի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի վճիռը վերաքննիչում բողոքարկել պատրաստուող ,գալաէ հեռուստաընկերութեանը եւ այդ դատական ատեանին կոչ ենք անում զերծ մնալ իշխանութիւնների թելադրած քաղաքական որոշումներն օրինականացնելուց: ,ժառանգութիւնէ կուսակցութիւն 24,02,2011
  -   Քաղաքական