ՔՀՀ Ցանցը կոչ է անում ՀՀ օրէնսդիր, գործադիր մարմիններին որդեգրել հաւասարակշիռ եւ թափանցիկ գործելակերպ <br />


ՔՀՀ Ցանցը կոչ է անում ՀՀ օրէնսդիր, գործադիր մարմիններին որդեգրել հաւասարակշիռ եւ թափանցիկ գործելակերպ

  • 22-02-2011 17:41:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2010-2011թ.թ. մեր հասարակութեան մէջ տեղի էն ունենում իրադարձութիւններ, որոնք վկայում էն պետական մարմինների կողմից գենդերային հաւասար հնարաւութիւնների եւ երաշխիքների խախտման մասին: Միւս կողմից` հասարակութեան մի շերտ դրսեւորում է սեփական իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան ակտիւութիւն: Դա եւս մէկ անգամ ապացուցուեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան կողմից «Ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» օրէնքի նախագիծը ներկայացնելուց եւ Ազգային Ժողովի կողմից այն դեռեւս անցած տարուայ վերջին հաստատելուց յետոյ: Ընդունուած օրէնքի դրոյթների դէմ հասարակական շարժում սկսուեց մայրաքաղաքում եւ ապա տարածուեց մարզերում` Սիւնիք, Շիրակ, Տաւուշ, որին, ստորագրահաւաքի տեսքով, իրենց մասնակցութեան մասին յայտնեցին տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: Այս ստորագրահաւաքը, որը դեռ շարունակւում է www.cspn.am կայքէջում /յղում ://www.cspn.am/arm/interactive/e-petition/?ep=gender-equality&bp=1 , եւ որին արդէն միացել էն աւելի քան 1600 քաղաքացիներ Հայաստանի տարբեր մարզերից, ապացուցում է, որ մեր հասարակութիւնն անտարբեր չէ աշխատող երիտասարդ կանանց սոցիալական իրաւունքների պաշտպանութեան հարցերում: «Քաղաքացիական հասարակութեան համագործակցութեան ցանցի» անդամ 27 կազմակերպութիւնները, քաղաքացիական ակտիւ խմբեր, կանանց իրաւունքներով մտահոգուած այլ հասարակական կազմակերպութիւններ, մամուլի ներկայացուցիչներ մեկնաբանել եւ իրենց առաջարկներով մասնակցել էն ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան կողմից «Ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» նախարարութեան կողմից առաջարկուած օրէնքի նոր նախագծի վերաբերեալ կազմակերպուած հանրային քննարկմանը: Նոր նախագիծը Կառավարութեան հաւանութիւնը ստանալուց յետոյ կը քննարկուի Ազգային Ժողովում: ՔՀՀ Ցանցը, ի դէմս 27 հասարակական կազմակերպութիւնների, կոչ է անում ՀՀ օրէնսդիր, գործադիր մարմիններին հաւասարակշիռ եւ թափանցիկ գործելակերպ որդեգրել, միայն հասարակական երկխօսութեան արդիւնքում ընդունել օրէնքներ, որոնք չէն ոտնահարում հասարակութեան որեւէ խմբի իրաւունքները: Այսուհետ եւս ապահովել հասարակութեան լայն շերտերի ներգրաւուածութիւնը պետական քաղաքականութեան, օրէնքերի ընդունման գործընթացներում` որպէս պետութեան կողմից հասարակութեան բոլոր անդամների իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան երաշխիք: Քաղաքացիական Հասարակութեան Համագործակցութեան Ցանց /ՔՀՀՑ/ * * * Հաշուի առնելով ժողովրդավարութեան կայացման գործում Քաղաքացիական հասարակութեան դերի կարեւորութիւնը` որպէս իշխանութեան հաշուետուողականութեան բարձրացման եւ մարդու իրաւունքների ինստիտուցիոնալացուած պաշտպանութեան լրացուցիչ կազմակերպուած օղակի, Քաղաքացիական հասարակութեան համագործակցութեան ցանցը (ՔՀՀՑ) կոչուած է համակարգել եւ ուղղորդել այն կազմակերպութիւնների գործունէութիւնը, որոնք մտահոգ էն Հայաստանում աղքատութեան յաղթահարման հիմնախնդրով եւ հանրային քաղաքականութիւններով:
  -   Մամլո հաղորդագրություն