Վարդան Օսկանեան. «Հայաստանում գործում է միակուսակցական համակարգ»


Վարդան Օսկանեան. «Հայաստանում գործում է միակուսակցական համակարգ»

  • 18-02-2011 10:05:03   | Հայաստան  |  Հարցազրոյցներ
 Ներկայացնում ենք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի հարցազրոյցը, որտեղ նա խօսում է Հայաստանի առջեւ կանգնած ներքին եւ արտաքին մարտահրաւէրների մասին, ամփոփում իր հիմնած Սիւիլիթաս հիմնադրամի անցած 2,5 տարուայ աշխատանքը: ՀԱՐՑ - Սիւիլիթաս հիմնադրամը վերջերս հրապարակեց Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին առնչուող արդէն երրորդ զեկոյցը: Այս առիթով կարելի է յետադարձ հայեացք նետել Սիւիլիթասի աշխատանքին: Ինչպէ՞ս էք այն գնահատում: Վ.ՕՍԿԱՆԵԱՆ - Գրեթէ 3 տարուայ ընթացքում Սիւիլիթասի իրականացրած բազմաթիւ ծրագրերի գնահատականը առաջին հերթին պէտք է ակնկալել հասարակութիւնից: Մեզ պարբերաբար հասնող արձագանքները առիթ էն տալիս վստահ լինելու, որ այս կարճ ժամանակահատուածում արդիւնքները տեսանելի եւ շօշափելի էն: Մեր բոլոր ծրագրերը միտուած էն եղել քաղաքացիական հասարակութեան ամրապնդմանը: Մեր հանրային քննարկումները, հասարակական կազմակերպութիւններին, գրադարաններին, կրթաթոշակային ծրագրերին, քաղաքացիական հասարակութեան համախմբման ներուժ ունեցող այլ ուղղութիւններին ու հաստատութիւններին առնչուող բազմաթիւ ծրագրերը կարողացել էն ի վերջոյ յանգեցնել մեզ համար կարեւոր արդիւնքի: Դրանք նպաստել էն այս ոլորտներում ամենատարբեր հատուածների աւելի ակտիւ ներգրաւմանը: Որեւէ խնդրի շուրջ համախմբուելու, կարծիք յայտնելու, մասնակցելու մէջ արժէք ու կարեւորութիւն էն սկսել տեսնել ամենատարբեր, այդ թւում եւ քաղաքականապէս պասիւ շերտերում: Մեր ծրագրերի միւս` գիւղական բնակավայրերի զարգացման ուղղութիւնը ըստ էութեան նոյն նպատակն է հետապնդում: Մարզերում մենք տնտեսական զարգացման փոքր, բայց նպատակային ծրագրեր ենք իրականացնում, միկրոֆինանսաւորման մոդելով, տրամադրելով ընտանիքներին անհրաժեշտ միջոցներ ինքնաբաւ դառնալու համար, որը նաեւ հնարաւորութիւն կը ստեղծի ընդլայնել ամբողջ գիւղի հնարաւորութիւնները եւ ի վերջոյ կը նպաստի նրան, որ գիւղացին իրէն առնուազն սեփական կեանքի տէրը կը զգայ: ՀԱՐՑ - Կարելի՞ է ասել, որ մենք հանդիպել ենք խոչընդոտների: Վ.ՕՍԿԱՆԵԱՆ - Կարելի է ասել, որ դա կարեւոր չէ: Մենք յաղթահարել ենք մեզ հանդիպած խոչընդոտները եւ առաջ ենք շարժուել: Ի հարկէ միշտ նոր ռեսուրսների կարիք կայ, բայց կարծում եմ, ամենամեծ խոչընդոտը գաղափարական է: Իշխանութիւնը դրսեւորում է այլակարծութեան հանդէպ հանդուրժողականութեան պակաս եւ դա սնուցում է հասարակութեան մէջ անհանդուրժողականութիւնը: «Կամ մեզ հետ, կամ մեր դէմ» մօտեցումը իշխանութեան ներկայացուցիչների զգալի մասի մօտ անառողջ մօտեցում է: Տեղեկացուած, մտածուած բանավէճի փոխարէն նման սահմանափակումները ստիպում էն, որ ցանկացած մեկնաբանութիւն կ ամ քննադատութիւն իջեցուէն ամենացածր մակարդակի: Այդ իսկ պատճառով, էս կարծում եմ մեր հանրային քննարկումները կարեւոր էն: Թէ դահլիճում, թէ նաեւ առցանց հեռարձակման միջոցով, մենք ուզում ենք ցոյց տալ, որ տեսակէտ յայտնելը ոչ միայն ողջունելի է, այլեւ մեր պարտականութիւնն է, որպէս քաղաքացի: Թերեւս մենք յաջողութեան ենք հասել այդ առումով: Վերջին քննարկումներից մէկին մէկի ընթացքում բեմի վրայ մասնակցեցին 4 տարբեր խորհրդարանական խմբակցութիւնների ներկայացուցիչներ: Դրանից առաջ, շատ թէժ քննարկում ունէինք բանակի խնդիրներին նուիրուած, որին մասնակցում էին Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները եւ նախարարութեանը խիստ քննադատութեան ենթարկած իրաւապաշտպաններ: Մի խօսքով, մենք յաջողութիւններ ենք արձանագրում եւ շարժւում ենք առաջ: Այս տարի մենք յատկապէս մեծ արդիւնքներ ենք ակնկալում: Եթէ նախորդ 3 տարիները մեզ համար աճելու եւ կայանալու տարիներ էին, այսօր մենք կարող ենք ընդլայնել մեր ծրագրերը եւ էլ աւելի տեսանելի գործ անել: Մենք հրաշալի բարեկամներ ունենք` Հայաստանում եւ սփիւռքում, ինչպէս նաեւ միջազգային հանրութիւնում: Կան նաեւ անհատներ, որոնք ուզում էն մաս կազմել այն գործընթացին, որը կ'օգնի որ երկիրն առաջ շարժուի: ՀԱՐՑ - Կարօ՞ ղ էք ներկայացնել մի փոքր տարեկան զեկոյցի կազմման գործընթացը: Ովքեր էն մասնակցում դրան: Ինչ է ուզում Սիւիլիթասը ասել այդ զեկոյցով: Վ.ՕՍԿԱՆԵԱՆ - Զեկոյցը գործիք է, որ հնարաւորութիւն է տալիս մեզ անելու այն, ինչ մենք Հայաստանում ընդհանրապէս չենք անում: Այն է` օբյեկտիւօրէն գնահատել ինքներս մեզ, մեր գործողութիւնները, մեր նպատակները, մեր յաջողութիւնները, մեր ձախողումները, որպէսզի վերախմբաւորենք, անհրաժեշտութեան դէպքում վերաձեւակերպենք մեր ուղղութիւնները եւ առաջ շարժուենք: Սկզբում թւում էր, թէ Հայաստանը նոր պետութիւն է եւ այդ պատճառով մենք չգիտէինք, թէ ինչպէս եւ կամ ժամանակ չունէինք վերլուծելու մեր նպատակները եւ գործողութիւնները: Հիմա, էս կարծում եմ, Հայաստանը չի ցանկանում տալ այդ գնահատականները: Մենք լսում ենք ուրիշների քննադատութիւնը, որ բխում է նրանց օրակարգերից կամ չափանիշներից եւ առաջ ենք շարժւում անկախ այդ քննադատութիւնից: Սիւիլիթասի տարեկան զեկոյցը եւ զեկոյցի կազմման ողջ գործընթացը տարբեր տեսակէտների եւ փաստարկների համադրում է: Տեսակէտները գալիս էն թէ Սիւիլիթասից, թէ նաեւ Սիւիլիթասից դուրս աշխատող փորձագէտներից: Համադրումը նոյնպէս երկար քննարկումների եւ բանավէճերի արդիւնք է եւ դա է կարծում եմ զեկոյցի արժէքը: ՀԱՐՑ - Ինչպէ՞ ս էք դուք գնահատում եւ ինչպէս է ընդհանրապէս հնարաւոր գնահատել: Վ.ՕՍԿԱՆԵԱՆ - Գնահատման մէկ յստակ չափանիշ կայ` արդիւնքները: Սիւիլիթասը դատում է արդիւնքներով: Էս չգիտեմ օբյեկտիւ գնահատման այլ չափանիշ: Դատելով արդիւնքներից` իրավիճակը վատն է: Տնտեսութեան, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ոլորտներում իրավիճակը անորոշ է եւ բարդ: Առաւել տեսանելի էն տնտեսութեան խնդիրները, որովհետեւ դրանց մենք առնչւում ենք ամէն օր, անկախ մեր նիւթական վիճակից: Վիճակագրութիւնը նոյնպէս հաստատում է այդ զգացումը: Աղքատութիւնն աւելանում է, գործազրկութիւնը նոյնպէս, արտաքին պարտքը եռապատկուել է, եռապատկուել է բիւջէի դեֆիցիտը: Նուազել է բնակչութեան կենսամակարդակը: 2009-ի Հնա-ի 15 տոկոսի անկումը մեծ հարուած էր տնտեսութեանը, մենք կարծես դեռ չգիտենք ինչպէս յաղթահարենք այն: Լաւագոյն դէպքում, եթէ 2010թ. 2,4 տոկոսի աճը կրկնապատկուի եւ այն կրկնապատկուի նաեւ յաջորդ տարի 2013թ. նախագահական ընտրութիւնների նախաշեմին իրական Հնա-ն աւելի ցածր կը լինի քան 2008 թուականին էր: Սա մտահոգութիւնների լուրջ տեղիք է տալիս, եթէ նոյնիսկ կայ իրավիճակը շտկելու ծրագիր: Բայց նման ծրագիր չկայ: Նոյնը նաեւ ներքաղաքական ոլորտում է: Ազատութիւնները էլ աւելի էն սահմանափակւում: Խաթարուած է ազատ հաւաքների իրաւունքը: Մենք ամէն օր ականատէս ենք լինում դրան այստեղ` Սիւիլիթասի գրասենեակում: Օպերայի շրջակայքում արտօնում էն աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապէս որպէսզի այնտեղ հանրահաւաքներ անցկացնելու հնարաւորութիւն չլինի: Հեռուստատեսութիւնը վերահսկւում է: Մարդիկ շարունակում էն անազատութեան մէջ մնալ քաղաքական պատճառներով: Ակնյայտ է Ղարաբաղի շուրջ անորոշութիւնը, չկայ այն բանակցուած փաստաթուղթը, որի շուրջ կողմերը համաձայն էն շարունակել բանակցութիւնները: Էս լուրջ մտահոգութիւն ունեմ, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, որ մեծ ջանքերով, տարիների բանակցային գործընթացի արդիւնքում յաջողուեց ամրագրել բանակցուող փաստաթղթում, այսօր մենք կարող ենք կորցնել: 20 տարուայ ընթացքում հայ-թուրքական յարաբերութիւնները նոյնպէս նման փակուղում եւ նման լարուած իրավիճակում չէն եղել, ինչպէս այսօր էն` հայ-թուրքական չհաշուարկուած գործընթացից յետոյ: Այս ամէնը վրդովեցուցիչ է թէ Հայաստանի բնակչութեան, թէ միջազգային հանրութեան համար: Աւելին, այս անորոշութիւնը սպառնում է մեր ազգային անվտանգութեանը: Իշխանութիւնները, իրենց հերթին, թոյլ չերեւալու նպատակով խօսում եւ գործում էն այնպէս, կարծես ամէն ինչ կարգին է, ինչն իր հերթին աւելացնում է հասարակութեան յուսալքութիւնը եւ աշխատում է թէ՛ ժողովրդի, թէ՛ պետութեան դէմ: ՀԱՐՑ - Սա լսողը ակնյայտ հարց է տալու, ի՞ նչ անել, որտեղի՞ ց սկսել: Վ.ՕՍԿԱՆԵԱՆ - Խնդիրների լուծման համար պէտք է գտնել դրանց պատճառները, որոնք բազմազան էն: Անկախութեան 20 տարիների ընթացքում խնդիրները նոյնն էն մնացել: Դրանք ակնյայտ էն, դրանք լուծելի էն, եւ միայն դրանց լուծումը կարող է երկրին բարեկեցութիւն բերել: Դրանք չէն լուծւում բացառապէս քաղաքական կամքի, եւ անձնական շահերը երկրի շահին գերադասելու մտայնութեան պատճառով: Առաջնային խնդիրը այսօր քաղաքական մենաշնորհն է: Տնտեսական մենաշնորհները, կոռուպցիան ընդամէնը քաղաքական մենաշնորհի հետեւանք էն: Միեւնոյն ժամանակ, դրանք նաեւ նպաստում էն քաղաքական մենաշնորհի պահպանմանը: Ի վերջոյ, չնայած խորհրդարանում 5 կուսակցութիւն կայ, Հայաստանում իրականում գործում է միակուսակցական համակարգ, որ հաշուետու է միայն ինքն իր իշխանական խմբին: Միայն այս կենտրոնացած համակարգը, քաղաքական մենաշնորհը վերացնելուց յետոյ կլուծուէն միւս խնդիրները: Միայն ազատ քաղաքական մրցակցութեան պայմաններում է հնարաւոր ազատ տնտեսական մրցակցութիւնը: Իշխանութեան գործադիր եւ օրէնսդիր թեւերի ներսում պէտք է տարբեր` հաւասարապէս ազդեցիկ ուժերի իրական մրցակցութիւն ձեւաւորուի: Որպէսզի համակարգը հաշուետու լինի ոչ թէ մէկ կենտրոնի եւ այդ կենտրոնը որոշի խաղի կանոնները այլ ի վերջոյ` հասարակութեանը: Որպէսզի հասարակութիւնն էլ շարունակի սատարել բազմաբեւեռ մրցակցային քաղաքական համակարգին: Միայն այդ պարագայում մի բեւեռը իրականում որոշակիօրէն կը վերահսկի միւս բեւեռը եւ միայն այդ պարագայում հնարաւոր կը լինի պայքարել կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների եւ այլ խնդիրների դէմ: Դայ իր հերթին նշանակում է աւելի ամուր պետութիւն, մեր սահմանափակ ռեսուրսների աւելի արդիւնաւէտ օգտագործում: Միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների գնահատականով մեզ նման երկրներում յարկերը պէտք է կազմեն ՀՆԱ-ի 22 տոկոսը: Հայաստանում այդ թիւը ընդամէնը 17 տոկոս է: Ընդամէնը 5 տոկոսի տարբերութիւնը ամէն տարի Հայաստանի բիւջէն զրկում է աւելի քան 190 միլիարդ դրամից: Հայաստանի ողջ ռազմական բիւջէն աւելի քիչ է: Հէնց այդքան գումար ենք մենք տրամադրում սոցիալական ոլորտին: Ընդամէնը այս 5 տոկոսը հնարաւորութիւն կը տար, օրինակ, բազմապատկելու այս թիւը: Խնդիրները կլուծուէն, եթէ մենք դադարենք ժողովրդավարութիւն «խաղալ» եւ իրականում որդեգրենք ժողովրդավարական արժէքները: Ժողովրդավարութիւն «խաղալը» իրականում աւելի վատ է, քանի որ դա սին յոյսեր է ներշնչում եւ ի վերջոյ յուսախաբ է անում հասարակութեանը: Պէտք է հասարակութեանը մատուցել իրական ժողովրդավարութեան ընձեռած հնարաւորութիւնները` եւ խօսքը միայն ընտրութիւնների մասին չէ: Խօսքը ազատութիւնների, հանդուրժողականութեան եւ, ամենակարեւորը` օրէնքի գերակայութեան մասին է: Մինչ այժմ մենք շարժուել ենք հակառակ ուղղութեամբ` իշխանութեան կենտրոնացման, անհատների եւ ոչ թէ օրէնքի իշխանութեան ճանապարհով: Անկախութեան 20-րդ տարում մենք բոլորս պարտաւոր ենք խորը վերլուծել ստեղծուած իրավիճակը, օբյեկտիւօրէն գնահատել, թէ ինչ սխալներ ենք արել, ինչն է պէտք շտկել, սովորել ուրիշների սխալներից եւ յաջողութիւններից, մեծ ու փոքր, նոր եւ կայացած պետութիւններից: Սիւիլիթաս Հիմնադրամ
  -   Հարցազրոյցներ