Արմէն Գէորգեանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի ղեկավար Ժան Միշել Հափիին


Արմէն Գէորգեանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի ղեկավար Ժան Միշել Հափիին

  • 18-05-2011 17:33:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի ղեկավար Ժան Միշել Հափիին: Փոխվարչապետը նախ շնորհակալութեան յայտնեց համապետական մարդահամարի անցկացման գործընթացին ՀԲ աջակցութեան համար: Ներկայացուեց մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Հիմնական աշխատանքներն իրականացուել են, հայկական կողմը ներկայումս աշխատում է միջազգային դոնոր կազմակերպութիւնների, տարբեր պետութիւնների հետ` միջոցների ներգրաւման ուղղութեամբ: Կողմերը կարեւորեցին մարդահամարի անցկացումը եւ հաւաքագրուած տուեալների նշանակութիւնը պետութեան զարգացման հեռանկարային ծրագրերի համար: Քննարկուեցին լրացուցիչ միջոցների ներգրաւման հնարաւորութիւնները: Ըստ ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնի մամլոյ հաղորդագրութեան, զրուցակիցներն անդրադարձան նաեւ ոռոգման համակարգի ենթակառուցուածքների զարգացմանն ուղղուած ՀԲ նոր ծրագրի հետ կապուած հարցերին: Երկուստէք կարեւորուեց ոռոգման համակարգում ներդրումների իրականացումը, արձանագրուեց, որ համակարգի բարելաւումը նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, որի կարեւոր բաղադրիչն էլ արդիւնաւէտ գիւղատնտեսութեան զարգացումն է:
  -   Տնտեսութիւն