Ամերիկայի Հայկական Համագումարի յայտարարութիւնը Հայոց Ցեղասպանութեան թանգարանի դատավարութեան վերաբերեալ


Ամերիկայի Հայկական Համագումարի յայտարարութիւնը Հայոց Ցեղասպանութեան թանգարանի դատավարութեան վերաբերեալ

  • 10-02-2011 10:14:48   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտօն - Անցած ամիս Վաշինգտօնում Միացեալ Նահանգների Շրջանային դատարանը կայացրեց որոշում եւ հրատարակեց 190 էջանոց մեմօրանդում Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի գործի վերաբերեալ: Չնայած, որ դատավարութիւնը դեռ չի աւարտուել, կարեւոր է, որ համագումարի բոլոր անդամները հասկանան մեմօրանդումի բոլոր ճիւղաւորումները: Կարեւոր է գիտակցել նաեւ, որ մենք անխոնջ աշխատանք ենք տարել, որպէսզի կառուցենք Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած թանգարան եւ մշտական յուշարձան մեր երկրի մայրաքաղաքում: Մեմօրանդումի ոչ մի հատուած չի կարող կանգնեցնել այդ ուղութեամբ գործադրուող մեր ջանքերը: Այս դատը սկսուեց 2007 թուականի ապրիլին, երբ պրն. Կաֆէսջեանը եւ իր հաստատութիւնը դատի տուեցին Համագումարին եւ AGMM-ին (Armenian Genocide Museum and Memorial - Հայոց Ցեղասպանութեան Թանգարան եւ Յուշահամալիր): Մեմօրանդումում դատարանը մերժեց պրն. Կ'աֆէսջեանի պնդումները, որ եղել էն զանցանքներ Համագումարի եւ AGMM-ի կողմից, ինչպէս նաեւ կրճատեց պրն Կ'աֆէսջեանի ներկայացուցչութիւնը Հոգաբարձուների խորհրդում: Անցնելով առաջ` դատաւորը որոշում կայացրեց, որ Անոյշ Մաթեւոսեանը, Հրայր Յովնանեանը, Ամերիկայի Հայկական Համագումարը եւ Կաֆէսջեան Ընտանեկան Հաստատութիւնը (Cafesjian Family Foundation) մէկական ձայն կ'ունենան AGMM-ի խորհրդում: Դատաւորը նաեւ վճիռ կայացրեց, որ պրն. Կաֆէսջեանը չի ստանալու 500.000 ԱՄՆ դոլար, որոնք, իր պնդմամբ, AGMM-ը իրէն պարտք է: Սակայն դատարանը հաստատեց պրն. Կ'աֆէսջեանի իրաւունքը ետ պահանջել թանգարանային համալիրի համար ձեռք բերուած անշարժ գոյքը, որի արժողութիւնը դատավարութեան ժամանակ գնահատուեց 40 մլն. ԱՄՆ դոլարի չափով: Այս իրաւունքը ծագեց ռեւերսիոն արտայայտութիւնից, որը պրն. Կաֆէսջեանը ներառել էր այն փաստաթղթերում, ըստ որոնց այս սեփականութիւնը փոխանցւում էր AGMM-ին: Արտայայտութիւնում նշւում էր, որ «եթէ թանգարանը չստեղծուի մինչ 2010 թուականի դեկտեմբերի 31-ը ըստ նախագծի» կամ «նախագծի հետ էական համապատասխանութեամբ», ապա պրն. Կաֆէսջեանն իր « բացառիկ հայեցողութեամբ» կարող է պահանջել կամ սեփականութեան վերադարձում, կամ ֆինանսական փոխհատուցում: Դատաւորը եզրակացրեց, որ AGMM-ը չստեղծուեց մինչ 2010 թուականի դեկտեմբերի 31-ը` այդպիսով պրն. Կաֆէսջեանին թուլատրելով իրականացնել վերադարձի իր իրաւունքը: Դատարանը նաեւ մերժեց Համագումարի եւ AGMM-ի բոլոր մեղադրանքները պրն. Կ'աֆէսջեանի դէմ եւ վճռեց, որ պրն. Կ'աֆէսջեանի իրաւաբանական ծախսերի փոխհատուցումը կը քննարկուի յետագայ դատավարութիւնների ընթացքում: Դատարանը այժմ վճռելու է, թէ արդեօք պրն. Կ'աֆէսջեանի սեփականութիւնը վերադարձնելու իրաւունքը չի հակասում մեր կանոնադրութեան այն սկզբունքին, որ որեւէ հոգաբարձու չի կարող շահոյթ ստանալ Համագումարի կամ AGMM-ի հետ գործարքներից: Մենք նաեւ կը խնդրենք դատարանին վճռել շահոյթ չհետապնդող հաստատութիւնները ղեկավարող IRS-ի (Internal Revenue Service - Ներքին Եկամուտների Ծառայութիւն) օրէնքների եւ կանոնակարգման կիրառելիութիւնը, ինչպէս նաեւ կողմերի մտադրութիւնները, երբ նա ռեւերսիայի իրաւունք պահանջեց: Դատաւորը կը դիտարկի այս հարցերը փետրուարի 24-ի լսումներին: Դատաւորը նաեւ քաջալերեց կողմերին հարթել իրենց վէճերը «որպէսզի հասնէն Հայոց Ցեղասպանութեան թանգարանի եւ յուշահամալիրի ստեղծման գովելի նպատակին»: Համագումարը քաջ գիտակցում է, որ մեր անդամները եւ համայնքն ունէն բազմաքիւ հարցեր: Մեր իրաւապաշտպանները շարունակում էն մեզ ներկայացնել դատարանում եւ խորհրդակցութիւններ տալ: Եւ չնայած շատերն արտայայտել էն իրենց զարմանքն ու անհանգստութիւնը ռեւերսիայի իրաւունքի վերաբերեալ, կարեւոր է նշել, որ պրն. Կաֆէսջեանը չպէտք է փորձի դրա միջոցով օգուտ քաղել: Մինչ այս հարցը մնում է չլուծուած, Համագումարը պէտք է անցնի եւս մէկ դատավէճի միջով, որը պրն. Կաֆէսջեանը առաջ է քաշել այս տարուայ յունուարին: Համագումարին դատի տալու հետ մէկտեղ պրն. Կաֆէսջեանը նաեւ դատի է տուել Հրայր Յովնանեանին եւ Վան Գրիգորեանին անձնապէս: Այդ դատավէճի միջոցով նա փորձում է վերադարձնել իր իբրեւ հոգաբարձու 1.050.000 ԱՄՆ դոլար կազմող կատարած նուիրատուութիւնը, որը նա ետ է պահանջում, քանի որ, իր պնդմամբ, հնարաւորությիւն չի ունեցել մասնակցել համագումարի ղեկավարման գործընթացներին: Ամերիկայի Հայկական Համագումարի երեւանեան գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն