Արցախի նախագահ ընդգծել է հացի գնի պահպանման անհրաժեշտութիւնը


Արցախի նախագահ ընդգծել է հացի գնի պահպանման անհրաժեշտութիւնը

  • 08-02-2011 21:56:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը փետրուարի 8-ին աշխատանքային խորհրդակցութիւն է հրաւիրել` նուիրուած հանրապետութիւնում գնաճի հետ կապուած հարցերին: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից: Նոյն աղբիւրից յայտնեցին նաեւ, որ Արցախի ղեկավարը նշել է, որ գնաճի վերջին միտումները բացասական են ազդում բնակչութեան սոցիալական վիճակի վրայ, եւ անհրաժեշտ է ըստ ամենայնի մեղմացնել այն: Այս համատեքստում Նախագահը կարեւորել է առաջին հերթին պարէնային ապրանքների գնաճի մեղմացումը` յատուկ ընդգծելով հացի գնի պահպանման անհրաժեշտութիւնը: Բակոյ Սահակեանը կոնկրէտ յանձնարարականներ է տուել կառավարութեանը եւ շահագրգիռ մարմիններին այս ոլորտում իրականացուելիք աշխատանքների կապակցութեամբ: Խորհրդակցութեանը մասնակցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Տնտեսութիւն