Վետերանների հիմնախնդիրները մշտապէս գտնւում են Արցախի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում
17-01-2011 15:16:00 | Հայաստան | Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով յունվարի 17-ին Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը շնորհաւորել է նրանց ամանորեայ տոների կապակցութեամբ` ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախեան ազատամարտի ժամանակաշրջանում:
Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, Բ.Սահակեանը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապէս գտնւում են իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում, եւ պետութիւնը կանի հնարաւորը նրանց սոցիալական պայմանների բարելաւման ուղղութեամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի ազատամարտիկների միութեան նախագահ Սամուէլ Կարապետեանը: