Յունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում<br />


Յունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում

  • 12-01-2011 14:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրոք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն յունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղութեամբ: ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենեակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը (Հունգարիա), հակառակ կողմից` դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) եւ Վիլեամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ ԱԳՆ-ի մամլոյ ծառայութիւնից, դիտարկումն անցել է ըստ սահմանուած գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել: Դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի եւ Պաշտպանութեան նախարարութիւնների ներկայացուցիչները:
  -   Քաղաքական