Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը<br /> Արմավիրի մարզի Բաղրամեան շրջանի խոցելի գիւղական համայնքներում


Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը
Արմավիրի մարզի Բաղրամեան շրջանի խոցելի գիւղական համայնքներում

  • 24-12-2010 15:27:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 23 դեկտեմբերի, 2010 թ. - «ՀՀ Գիւղական վայրերի համապարփակ զարգացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը` կառուցելու լուսաւոր ապագայ Արմավիրի մարզի Բաղրամեան շրջանի խոցելի գիւղական համայնքներում ապրող աւելի քան 22000 երեխայի եւ մեծահասակի համար: Նոր մօտեցումները, որ Հիմնադրամը որդեգրել է 2010 եւ 2011 թթ. գիւղական համայնքներում տնտեսական աշխուժութիւն ապահովելու ուղղութեամբ, ներառում էն տեղերում գործարարութեան զարգացում, ֆինանսական աղբիւրների հասանելիութեան մեծացում, սկսնակ գործարարների ուսուցում, տեխնիկական աջակցութեան եւ խորհրդատուութեան տրամադրում, արժեշղթաների զարգացում եւ կօօպերատիւների ձեւաւորում: «Մեր առաջնային նպատակը,- նշում է Հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Ռշտուն Մարտիրոսեանը,- գիւղաբնակների համար անհրաժեշտ գործիքներ համալրելն է, որպէսզի վերջիններս կարողանան հիմնել իրենց սեփական բիզնեսները: Մեր մօտեցման հիմքում ընկած է գործարար գիւղաբնակների մրցունակութեան բարձրացումը եւ աջակցութիւնը իրենց նպատակներին հասնելու գործում։ Միեւնոյն ժամանակ մեր գերնպատակն է ոգեշնչել տեղի գործարարներին` դառնալու իրենց իսկ համայնքների սոցիալապէս պատասխանատու բնակիչներ, համագործակցել համայնքի բնակչութեան հետ եւ համատեղ ուժերով լուծել սոցիալական հիմնախնդիրներն ու բարձրացնել գիւղական բնակչութեան կենսամակարդակը»: Հիմնադրամի բոլոր ջանքերը, որոնք նպատակաուղղուած էն հզօրացնելու առողջ մրցակցութիւնը, ուժեղացնելու փոքր եւ միջին բիզնեսը եւ ապահովելու գիւղի գործարարների համար անհրաժեշտ գիտելիքի, ունակութիւնների եւ ռեսուրսների մատչելիութիւնը, վստահութիւն էն ներշնչում տեղացիներին: Ապագայի նկատմամբ վստահութիւնն էլ մղում է նրանց պահպանել ձեռքբերումները եւ ընդլայնում է տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակը հանրապետութեան այլ տարածքներ: 2011 թուականի ընթացքում Հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրերը կծաւալուէն ոչ միայն Արգինայ, Բաղրամեան, Դալարիկ, Յուշակերտ, Լեռնագոգ, Մեասնիկեան, Քարակերտ, Շէնիկ եւ Երուանդաշատ հիմնական թիրախային համայնքներում, այլեւ կտարածուէն դէպի նոր` Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածաւան գիւղեր: Հիմնադրամի ծրագրում հարեւան այս մարզի Արտենի եւ Արագածաւան համայնքների ընդգրկմանը նախորդել է շրջանի գիւղերի մանրակրկիտ ուսումնասիրութիւնը, վերջիններիս ուժեղ եւ թոյլ կողմերի, զարգացման հնարաւորութիւնների եւ հնարաւոր վտանգների բացայայտումը, ինչին յաջորդել է կոնկրէտ տնտեսական ծրագրերի մշակման գործընթացը: Անասնապահութեան, չրերի արտադրութեան, պանրագործութեան, արհեստագործութեան, ինչպէս նաեւ գիւղատնտեսական սարքաւորումների արդիականացման ոլորտներում առանձին գիւղական համայնքներում իրականացուող տնտեսական զարգացման ծրագրերի հետ միաժամանակ` Հիմնադրամն իրականացնում է նաեւ բազմակողմանի համայնքային զարգացման ծրագրեր` իր զարգացման թիրախում գտնուող գիւղերում: Իրենց մէջ պարունակելով տնտեսական բաղադրիչներ` նշեալ ծրագրերը նպաստում էն նաեւ տեղի կրթական, ենթակառուցուածքային, սոցիալական եւ մշակութային ոլորտների բարելաւմանը: Նմանատիպ գաղափարներից է դէպի Արագածաւան գիւղի դպրոցի յարակից ճանապարհի կառուցումը` նոր մօտեցման կիրառմամբ: Ճանապարհների կառուցման այդ նոր մօտեցման ժամանակ օգտագործւում է տարածաշրջանում մատչելի բազալտ քարը` հիմնականում հողատարածքներում թափուած, որի օգտագործումը քիչ ծախսատար է, գեղեցիկ է եւ որ պակաս կարեւոր չէ` էկոլոգիապէս մաքուր է ու անվտանգ: Մէկ այլ ծրագիր, որ նախատեսւում է իրականացնել 2011 թուականին, ուղղակիօրէն վերաբերում է գիւղերում ապրող երիտասարդներին եւ նպատակ է հետապնդում զարգացնել արհեստագործութիւնը Բաղրամեանի շրջանի գիւղական համայնքներում: Ծրագրով նախատեսւում է Մեասնիկեան համայնքում գործող »Լեւոն Գալչեան Արուեստանոց« արուեստների եւ արհեստների ուսուցման կենտրոնում, որը մասնագիտացուած է կաւագործութեան, դարբնագործութեան, ատաղձագործութեան ու ասեղնագործութեան ուսուցմամբ, ներդնել տնտեսական զարգացման բաղադրիչ: Լինելով ուսումնական հաստատութիւն` Արուեստանոցը հնարաւորութիւն է տալիս պատանիներին ու աղջիկներին յաճախել արհեստների դասաժամերի, ինչպէս նաեւ ցուցադրել իրենց հեղինակային գործերը տարբեր միջոցառումների ժամանակ: Ծրագրի յաջող իրականացմամբ` կը բազմապատկուի Արուեստանոցի սաների քանակը, տնտեսական գործունէութեամբ այն կը դառնայ նաեւ շահութաբեր, եւ տասնեակ երիտասարդներ ու աղջիկներ կը ստանան վարձատրուող աշխատանք: 2011 մեկնարկելիք »Յաջողուած բիզնէս« ծրագիրը հնարաւորութիւն կ'ընձեռի 45 սկսնակ եւ արդէն փորձառութիւն ունեցող ձեռներէցի ու ֆերմերի վերապարտրաստուել »գործարարութեան պլանաւորում եւ իրագործում« թեմայով եւ յետագայում դիմել ու ստանալ նաեւ ֆինանսական աջակցութիւն իրենց գործարար նախագծերն իրականացնելու համար: Միասին վերցրած` բոլոր այս ծրագրերը համայնքային մակարդակում կը ծառայեն որպէս առաջընթացի շարժիչ ուժ եւ, ի վերջոյ, կխթանէն ընդհանուր տնտեսական գործունէութիւնը եւ երկարատեւ ներգործութիւնը տարածաշրջանում: Հայաստանի մանուկներ հիմնադրամը կարեւորում է համագործակցութիւնը գործունէութեան բոլոր ոլորտներում` դասելով այն գիւղական վայրերի զարգացման իր սկզբունքների յենասիւներից մէկը: 2011 թուականին Հիմնադրամը շարունակելու է աշխատել իր հիմնական գործընկերների հետ (Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան, »Լեւոն Գալչեան Արուեստանոց« եւ այլն) եւ աշխատանքներ է տանելու ընդլայնելու գործընկերների ցանկը տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպութիւններով: # # # Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին Հայաստանի մանուկներ հիմնադրամը բարեգործական կազմակերպութիւն է, որը նպատակ է հետապնդում նուազեցնել աղքատութիւնը Հայաստանում` գիւղական վայրերի վերականգնման եւ դրանց զարգացման ուղղութեամբ տարուող առանցքային նշանակութեան ծրագրերի իրականացման միջոցով: 2006 թուականի փետրուարին նորամուծութիւն համարուող քլասթերինգի (խմբաստեղծում) սկզբունքի ներկայացմամբ, հիմնադրամը ներկայումս իրականացնում է »Օրինակելի գիւղախումբ« ծրագիրը եւ գործունէութիւն է ծաւալել Արմավիրի մարզի Բաղրամեան շրջանի Արգինայ, Արտենի, Բաղրամեան, Դալարիկ, Երուանդաշատ, Լեռնագոգ, Յուշակերտ, Մեասնիկեան, Շէնիկ եւ Քարակերտ համայնքներում: Հիմնադրամի գործունէութեան հիմնական բաղադրիչներն էն տնտեսական զարգացումը, ենթակառուցուածքների բարելաւումը եւ համայնքային զարգացումը (առողջապահական, սոցիալական եւ կրթական ծրագրեր): Հիմնադրամի շարունակական զարգացման շնորհիւ` Բաղրամեան տարածաշրջանի մօտ 22,000 գիւղաբնակ եւ աւելի քան 5,000 երեխայ օգտուել է բարելաւուած դպրոցներից, մանկապարտէզներից, բուժական ամբուլատորիաներից, սպորտային համալիրներից, համայնքային եւ սոցիալ-հոգեբանական կենտրոններից, հմտութիւնների զարգացման դասընթացներից ու սեմինարներից, ինչպէս նաեւ բիզնեսի զարգացմանն ուղղուած զանազան հնարաւորութիւններից:
  -   Մամլո հաղորդագրություն