Սերժ Սարգսեան. Հանրապետական կուսակցութեան հիմնումը 1990 թուականին բացառիկ իրադարձութիւն էր Հայաստանի քաղաքական կեանքում


Սերժ Սարգսեան. Հանրապետական կուսակցութեան հիմնումը 1990 թուականին բացառիկ իրադարձութիւն էր Հայաստանի քաղաքական կեանքում

  • 18-12-2010 17:05:15   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսեանն այսօր մասնակցել է ՀՀԿ 20-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստին եւ յոբելեանական համերգին: Կուսակցութեան 20-ամեակի կապակցութեամբ հրաւիրուած նիստում Սերժ Սարգսեանը ելոյթ է ունեցել, որում մասնաւորապէս ասուած է. «Յարգելի՛ հանրապետականներ, Յարգարժա՛ն հիւրեր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր մենք նշում ենք մեզ համար թանկ մի յոբելեան` Հայաստանի հանրապետական կուսակցութեան հիմնադրման 20-րդ տարեդարձը: Հանրապետական կուսակցութեան հիմնումը 1990 թուականին բացառիկ իրադարձութիւն էր Հայաստանի քաղաքական կեանքում: Այդ ժամանակ կուսակցութեան հիմնադիր ղեկավարի` Աշոտ Նաւասարդեանի նկարագիրը` իբրեւ ազատութեան մարտիկ եւ իբրեւ գործիչ, ինչպէս նաեւ նրա քաղաքական կենսագրութիւնը դեռ քչերին էին յայտնի: Նոր իրավիճակում ստեղծւում էր նոր կուսակցութիւն, որ կոչուած էր թարմ շունչ եւ նոր բովանդակութիւն հաղորդել մեր քաղաքական դաշտին: Մի կողմից սա վկայութիւնն էր ազգային պայքարի անընդհատութեան ու շարունակականութեան, այսինքն` ժառանգականութեան, միւս կողմից կազմակերպական ձեւ էր առնում արդի մարտահրաւէրներին դիմագրաւելու մեր կամքն ու վճռականութիւնը: Լինելով բացառապէս խաղաղ եւ սահմանադրական պայքարի կողմնակից` մեր կուսակցութիւնն իր հիմնադրման օրից ունէր հայութեան ինքնապաշտպանութեան զինուած պայքարի անհրաժեշտութեան գիտակցութիւնը: Ակնյայտ էր, որ մեր ժողովրդին եւ յատկապէս նրա արցախեան հատուածին պարտադրւում է պատերազմ, ակնյայտ էր, որ պատերազմը դառնում է անխուսափելի: Մեր կուսակցութիւնն այն ուժերից էր, որ պատրաստ էր նաեւ դրան` ի դէմս Անկախութեան բանակի եւ նրա անձնուրաց մարտիկների: Ճակատագրական պահին ողջ հայ ժողովրդի հետ մենք ելանք ազատամարտի, եւ դրանում իր նշանակալի ներդրումն ունեցաւ նաեւ Հանրապետական կուսակցութիւնը: Անկախ կուսակցական պատկանելութիւնից` մենք միշտ եւ անընդհատ մեծարում ու գլուխ ենք խոնարհում բոլոր մեր նահատակների յիշատակին, ում շնորհիւ արդէն ունենք բոլորովին ուրիշ Հայաստան եւ բոլորովին ուրիշ Արցախ: Փա՛ռք բոլոր անհմահ հայորդիներին: Յարգելի՛ ներկանէր, Մենք հպարտ ենք, որ մեր կուսակցութիւնը տարբեր տարիների ղեկավարել էն հայ ժողովրդի այնպիսի արժանաւոր զաւակներ, ինչպիսիք էն Աշոտ Նաւասարդեանը, Վազգէն Սարգսեանը եւ Անդրանիկ Մարգարեանը: Նրանց առաջնորդութեամբ մեր կուսակցութիւնը կայացել է, ստացել ժողովրդի վստահութիւնը եւ ստանձնել առանցքային դերակատարութիւն երկրի կառավարման գործում: Աշոտ Նաւասարդեանը յոյսի, յոյզի եւ էներգիայի մարմնացում էր: Այն ժամանակ, երբ շատերն անգամ հոգու խորքում չէին կարող փայփայել անկախ պետականութիւն ունենալու յոյսը, նա բաց քարոզում էր այդ վեհ նպատակը: Նա ընդդիմացաւ մի համակարգի, որը համարւում էր ահազդու եւ անխաթար: Աշոտ Նաւասարդեանն ունէր երազանք եւ ունէր նպատակ. նպատակ, որն այսօր իրականութիւն է` Հայաստանի անկախ պետականութեան վերականգնումը: Յանուն այդ նպատակի նա վտանգեց իր բարեկեցութիւնը, զոհաբերեց իր ընտանիքի հանգիստը, կրթութիւն ստանալու իր հնարաւորութիւնը: Նրա ու նրա զինակիցների շնորհիւ է նաեւ, որ պահպանուեց հայոց ազատատենչ ոգին, եւ մենք հնարաւորութիւն ունեցանք հաստատելու Հայաստանի երրորդ Հանրապետութիւնը: Վազգէն Սարգսեանը հայոց նորագոյն պատմութեան ամենավառ կերպարներից էր: Նա չխուսափեց պատասխանատուութիւնից ամենածանր պահերին` առաջ գալով եւ ցուցաբերելով իսկական առաջնորդի յատկանիշներ: Վազգէնն այն մարդն էր, ով չընդունեց մեր հայրենիքի անքակտելի մասը` Արցախը, կրկին Ադրբեջանի իշխանութիւնների կամայականութիւնների պատանդ դարձնելու հաւանականութիւնը: Այդ ժամանակ առկայ տարբերակների ընտրութիւնը շատ յստակ էր, եւ Վազգէնը կայացրեց իր միանշանակ ու վճռական որոշումը: Այսօր մենք պատասխանատուութիւն ենք կրում Վազգէնի յիշատակի առաջ: Այսօր մենք պատասխանատուութիւն ենք կրում մեր պատմութեան ճակատագրական պահերին նրա եւ մեր բոլորի կատարած ընտրութեան համար: Մեր կազմակերպութեան համար երրո՛րդ նուիրական անունը պէտք է տամ` վարչապետ Անդրանիկ Մարգարեանին յիշելով: Նա համաձայնութիւն կերտելու, դժուարութիւնները հարթելու եւ ազգային նպատակներն առաջ մղելու գործում Հայաստանի ամենանուիրեալ հայրենասէրներից էր: Նրա մղումներն ազնիւ էին, նրա շուրջ տիրում էր համաձայնութիւն, քանի որ Անդրանիկ Մարգարեանը բոլորին վարակում էր իր մարդասիրութեամբ եւ հայրենասիրութեամբ: Չի եղել որեւէ դէպք, որ իր հետ փորձեն կիսուել գաղափարով կամ նախաձեռնութեամբ, եւ նա չարձագանքի, չփորձի հասկանալ ու գնահատել, օժանդակել այն իրականացնելու գործին: Անդրանիկ Մարգարեանը պետական գործիչ էր` բառի բուն իմաստով եւ իր գործունէութեամբ կարողացաւ դառնալ այն յենասիւնը, որի շուրջ ամրանում էր պետական մտածողութիւնն ու պետականամէտ գործելաոճը: Մեր երեք առաջնորդների կորուստը ծանր է եղել բոլորիս համար: Նրանք երազում էին յաղթանակած Հայաստան ու տէր էին կանգնում իրենց երազանքին: Այսօր արդէն մե՛նք պէտք է իրականութիւն դարձնենք նրանց երազած յաջողութիւնների Հայաստանը, նրանց երազած բարեկեցիկ Հայաստանը, նրանց երազած հզօր ու խաղաղ Հայաստանը: Եւ, անշուշտ, դարձնելու ենք: Յարգելի՛ գործընկերներ, Յոբելեանները լաւ առիթ էն` անցած ճանապարհն արժեւորելու, իսկ երբեմն` վերագնահատելու համար: Մեր ուղին եղել է այնքան դժուար, որքան դժուար է եղել Հայաստանի ուղին: Մեր կուսակցութեան երկու տասնամեակների կենսագրութիւնն անբաժանելի է մեր ժողովրդի կենսագրութիւնից: Հայաստանի յաղթանակներն ու պարտութիւնները, ձեռքբերումներն ու սխալները մերն էն: Ո՛չ թէ որովհետեւ Հայաստանը մերն է, այլ որովհետեւ մենք Հայաստանինն ենք` մեր կեանքով ու մեր ողջ գործունէութեամբ ենք Հայաստանինը: Կառավարող հզօր կուսակցութեան առկայութիւնն ապահովում է ներքին քաղաքական կայունութիւն, ինչը շատ կարեւոր է: Առանց այդ կայունութեան չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն եւ` ապագայ: Բայց այսօր էս տեսնում եմ մէկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպէս կանոն ճահճանում էն: Մենք նոր հեծանիւ չենք յօրինելու: Այս հիւանդութիւնն ունի շատ պարզ դեղատոմս` ժողովրդավարութեան խորացում, քաղաքական երկխօսութեան ակտիւացում, զարգացման ծրագրերի մշակման նոր եռանդ եւ եւրոպական չափանիշների հետեւողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կեանքի բոլոր ոլորտներ: Շեշտում եմ` դա պէտք է արուի առանց բացառութիւնների եւ վերապահումների: Մի կողմից մենք պէտք է բացառենք յեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրութիւն չէն բերել երբեք, միւս կողմից մենք պէտք է բացառենք տեղում դոփելու վտանգը, պէտք է նոր բարձր տեմպ հաղորդենք մեր քայլերին: Մեր ճանապարհը ոսկէ միջինն է: Եթէ նախորդ երկու տասնամեակներին խօսւում էր ինչ-ինչ հարցերում մեր հասարակութեան անպատրաստ լինելու մասին (ի դէպ, այդ խօսքերում ճշմարտութեան, երեւի թէ, մեծ բաժին կար), ապա այսօր մենք ունենք բաւականաչափ հասուն ու ինքնակազմակերպուող հասարակութիւն, ունենք լուրջ ու ձեւաւորուած քաղաքական եւ հասարակական ուժեր, որոնք կարող էն եւ պարտաւոր էն երկիրը բարձրացնել որակական նոր աստիճանի: Այդ ուժերի մէջ Հանրապետական կուսակցութեանը վերապահուած է առանձնայատուկ դեր: Էս կ'ասէի` ամենապատասխանատու դերը: Յայտնի ճշմարտութիւն է. ում շատ է տրուած, նրանից շատ է պահանջւում: Յարգելի՛ կ'ուսակիցնէր, Այսօր մեր առաջընթացի թիւ մէկ խոչընդոտներն էն կաշառակերութիւնն ու կոռուպցիան: Դրանց պատճառների եւ նախադրեալների մասին կարելի է ժամերով խօսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց յաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետութիւններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծուեց: Ի հարկէ ո՛չ ամբողջութեամբ, բայց կաշառակերութիւնն ու կոռուպցիան հասցուեցին այնպիսի նուազագոյնի, որ ժողովուրդը սկսեց հաւատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատաւորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականութիւն է: Սա մեր վաղուայ իրականութիւնն է: Այդ վաղը մենք պէտք է մօտեցնենք մեր ուժերի ողջ լարումով: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ եւ օրինապաշտ էն արտերկրում: Էս համոզուած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կը հպարտանանք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների օրինապահութեամբ: Մեր քաղաքացիները յարգում էն օրէնքը, երբ այն բոլորի համար է: Օրէնքի առաջ բոլորի հաւասարութիւնը եւ պատժի անխուսափելիութիւնը պէտք է ապահովէն պետական կառոյցները: Մենք դա պէտք է անենք: Այո՛, դժուար է լինելու, բայց ոչ մի լաւ բան այս աշխարհում հեշտ չի լինում: Մեր կոալիցիոն գործընկերների` «Բարգաւաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցութիւնների մասին: Մեր համագործակցութիւնը մենք համարում ենք արդիւնաւէտ: Դրանից մեր երկիրը միայն շահել է: Շնորհակալ ենք մեր գործընկերներին ստորագրուած կոալիցիոն համաձայնագրին հաւատարիմ լինելու համար: Հանրապետականն էլ իր հերթին այս ընթացքում աշխատել է լինել յուսալի եւ սկզբունքային գործընկեր: Կարծում եմ` դա մեզ յաջողուել է: Քանի որ առաջիկայում սպասւում էն խորհրդարանական ընտրութիւններ, բնականաբար ընտրութիւնների մօտենալուն զուգընթաց սկսւում էն նաեւ խօսակցութիւններ, երբեմն անառողջ ասեկօսէներ կոալիցիայի մաս կազմող կուսակցութիւնների փոխադարձ խանդի եւ մրցակցութեան մասին, իսկ ոմանք նոյնիսկ հանդիսաւորապէս գուժում էն կոալիցիայի տրոհումը: Անլուրջ զրոյցնէր մեկնաբանելը մեր խնդրից դուրս է, իսկ ինչ վերաբերում է ընտրութիւններին, ապա առողջ մրցակցութիւնը բնական է եւ օրինաչափ: Կրկնում եմ` առողջ մրցակցութիւնը եւ ոչ թէ խարդաւանքները: Խորհրդարան կմտնէն այն ուժերը, որոնք արդար պայքարում կը վաստակեն ժողովրդի վստահութեան քուէն: Ուժերի վերադասաւորում կարող է իրականացնել եւ պէտք է իրականացնի միայն ու միայն ընտրողը: Այլ տարբերակներ պարզապէս չէն քննարկւում: Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն ասեկօսէներին, այն խօսակցութիւններին, որ վերջին շրջանում պտտւում էն որոշ քաղաքական շրջանակներում, թէ իբրեւ էս վերջնագիր եմ ներկայացրել ,բարգաւաճ Հայաստանէ կուսակցութեանը: Եւ, ղեկավարուելով իրենց տրամաբանութեամբ` իրենց իսկ ժարգոնով ասած, փորձում էն թասիբի գցել ,բարգաւաճ Հայաստանէ կուսակցութեանը եւ կոնկրէտ Գագիկ Ծառուկեանին: Բոլորիդ է յայտնի, որ էս երբեք որեւէ մէկի հետ վերջնագրով չեմ խօսել, մանաւանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապէս իմ պահանջներն էն ինչպէս իմ կուսակիցների, այնպէս էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, եւ հակառակը ենթադրել` պարզապէս անտրամաբանական է: Եւ կրկին պէտք է յիշենք, որ նախընտրական մրցապայքարով պայմանաւորուած` մենք նորից մտնելու ենք հանրային կեանքի մի շրջան, որտեղ շատ աւելի յաճախակի էն տեղ գտնելու էմոցիաները, տեղին ու հանիրաւի մեղադրանքները, դրականը սեւացնելու եւ բացթողումները ճոխացնելու փորձերը: Սա բնական գործընթաց է, որից դեռ ոչ մի երկիր չի կարողացել խուսափել: Սա պիտի ընդունել որպէս անխուսափելի իրողութիւն, բայցեւ չպէտք է ձեռքերը ծալած նստել: Էս մէկ անգամ եւս յիշեցնում եմ, որ մենք գո՛րծ ունենք անելու: Մենք պիտի կարողանանք ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ ընդհանրապէս լինել շջահայեացութեան, մարդասիրութեան եւ քաղաքակիրթ երկխօսութեան ջատագովները մեր երկրում: Մենք պիտի կարողանանք յորդորել` բակային, միմեանց անձնական վիրաւորանքներ հասցնելուց, փորձել քննութեան առնել իրողութիւնները, ոչ թէ մարդկանց: Չէ՞ որ ի վերջոյ մեր խնդիրը ոչ թէ դատելն է, այլ լուծումներ գտնելը, մեր նպատակը ոչ թէ միմեանց վանելն է, այլ յանուն դրական փոփոխութիւնների միմեանց գտնելը: Էս սա ասել եմ ու նորից կրկնում եմ: Ոչ կառուցողական գործելաոճով երկար առաջ չէս գնա: Ուրեմն եկէ՛ք արդէն ձեռքբերուածի վրայ յենուենք, աւելացնենք, պարտականութիւններն ու պատասխանատուութիւնը չգցենք իրար վրայ ու առաջ գնանք: Քաղաքակիրթ հանրային երկխօսութիւն, սա՛ է, որ պէտք է շարունակենք արմատաւորել մեզանում: Ընդդիմութեան մասին. Մեր ընդդիմախօսներին հիմնականում կարելի է բաժանել երեք խմբի: Ի հարկէ՛ այս բաժանումը պայմանական է: Առաջին խմբում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծօրէն մտահոգ անհատներ էն, որոնք բարձրացնում էն հարցեր, երբեմն` շատ սուր, վեր էն հանում խնդիրներ, ահազանգ էն հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանութիւնները ուշացել էն: Այս մարդկանց մենք շնորհակալ ենք իրենց ազնուութեան, օպերատիւութեան համար, մեզ զգօն պահելու, մեր սխալը ժամանակին մատնանշելու համար: Մենք այդպիսի ուժերին յարգում ենք, եւ նրանց խօսքը միշտ լուրջ կշիռ ունի մեր ծրագրերը կազմելիս: Այս խմբին կարելի է դասել նաեւ նրանց, ովքեր մեր կուսակցութեան եւ կառավարող կոալիցիայի քաղաքական գիծը մասամբ համարում էն ճիշտ եւ մասամբ անընդունելի: Մենք բնականաբար մեր ընտրած ուղին համարում ենք ճիշտ: Այլ հարց է, որ մեր աշխատանքում տեղ գտած թերացումները կարող էն դանդաղեցնել մեր ընթացքը, բայց ճանապարհը, վստահ եմ, ճիշտ է ընտրուած: Երկրորդ խմբում մարդիկ էն, ովքեր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում էն միմիայն իշխանափոխութեան մէջ: Նրանք ասում էն. հէնց որ Սերժ Սարգսեանի փոխարէն մենք լինենք հանրապետութեան ղեկին, ամէն ինչ լաւ կը լինի: Քանի դեռ նա է, ամէն ինչ վատ է եւ վատ է լինելու: Այս պարզունակ բանաձեւն արդէն տարիներ շարունակ թմբկահարւում է: Երկրի Նախագահին բոլոր դժբախտութիւնների պատճառ հռչակելը, ինչպէս նաեւ բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարուածով լուծելու խոստումը, համոզուած եմ, սպառել էն իրենց: Ասելիքի բացակայութիւնը մի կողմից, «ամէն ինչ վատ է» սկզբունքը միւս կողմից, յանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դաւանած ցեղակրօնութիւնը հռչակուեց ոչ աւել, ոչ պակաս «ռասիզմ»: Եթէ պէտք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցութեան վրայ, իսկ հանրապետականները տալիս էն Նժդեհի անունը, ուրեմն պէտք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին: Ա՛յ այսպիսի պարզունակ «տրամաբանական շղթա»: Բայց մենք Յովհաննէս Թումանեանի անու՛նն էլ ենք տալիս... Նաեւ շատ ու շատ մեր միւս մեծերի ունուններն ենք տալիս: Մենք այսուհետ եւ՛ս շարունակելու ենք հետեւել հայոց մեծերին` առանց վախենալու, թէ յաջորդ միտինգի ժամանակ ինչ հրէշաւոր պիտակ կը փակցուի նրանց լուսաւոր կերպարին: Հանրապետական կուսակցութիւնը չի պատրաստւում Նժդեհի փաստաբանը դառնալ: Նժդեհը դրա կարիքը բացարձակապէս չունի: Ի տարբերութիւն մերօրեայ որոշ ճարտասանների, նա ասելիք ունի իր ժողովրդին: Իսկ նրա պատգամն ու ասելիքը տեղ հասցնելու գործում Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը սոսկ իր համեստ դերն ունի: Եթէ կարճ ձեւակերպենք. այս խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտւում է ոչ թէ արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը: Բայց այստեղ կան նաեւ անհատներ, ովքեր պարբերաբար սահուն անցում էն կատարում դէպի երրորդ խումբ. Երբեմն, ի հարկէ, վերադառնում էն, բայց աւելի յաճախ մնում էն այնտեղ: Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիւ է, ինքն է իրէն ընդդիմախօս յայտարարել: Չգիտեմ` ակամայ, թէ գիտակցաբար, նրանք իրականացնում էն հայ ժողովրդին, հայոց պետականութիւնը եւ յատկապէս հայոց բանակը վարկաբեկելու յստակ ծրագիր: Ընդ որում, դա արւում է հետեւողական կերպով եւ մեթոդաբար, արւում է քայլերի որոշակի հաշուարկով, արւում է` ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արւում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Աւելին, նրանց ձեւակերպումները յաճախ բառացի նոյնութեամբ մենք տեսնում ենք ադրբեջանական եւ թուրքական քարոզչութեան էջերում: Ընդգծում եմ. խօսքը մեր բանակում առկայ խնդիրների առարկայական քննադատութեանը չի վերաբերում: Այդ քննադատութիւնը մենք համարում ենք բնական եւ կարեւոր: Հէնց դրա կարեւորութեան գիտակցումով է, որ մեր Զինուած ուժերն օր-օրի այդքան բաց էն դառնում հասարակութեան համար: Տուեալ դէպքում խօսքը բոլորովին այլ երեւոյթի մասին է: Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախօս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս: Այս ամէնով հանդերձ, միշտ պէտք է յիշել, որ ընդդիմութիւնը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստութիւնն է, մեր զարգացման կարեւորագոյն խթաններից մէկը, իսկ «հանուն» գաղափարների շուրջ միաւորուած եւ լաւ կազմակերպուած ընդդիմութիւնը պարզապէս բարեբախտութիւն է: Հրաշալի է, որ մեր երկրում այդպիսին կայ եւ ամրանում է: Յարգելի՛ հանրապետականներ, Հանրապետական կուսակցութիւնն իր 20-ամեակը դիմաւորում է անցած ուղիով հպարտ, նոր հայրենանպաստ գործերի վճռականութեամբ եւ լուծում պահանջող ներկայ բազում խնդիրների յստակ գիտակցմամբ: Մենք շատ լաւ հասկանում ենք, որ Հայաստանի հետճգնաժամային տնտեսութիւնը դեռ լիովին թափ չի հաւաքել, որ մեր տնտեսութեան մէջ արմատացած բազմաթիւ խնդիրները դեռ լիարժէք լուծում չէն ստացել, իսկ տնտեսավարող սուբյեկտների մրցունակութեան բարձրացումը, ողջ տնտեսութեան մրցունակութեան աւելացումն ու արդիականացումը դեռ նոր ու յստակ քայլեր էն պահանջում մեզնից: Մենք շատ լաւ հասկանում ենք, որ նոյնիսկ անընդհատ եւ նշանակալի մեծացնելով սոցիալական ուղղուածութեան ծրագրերի ծաւալները, մեզ, միեւնոյն է, դեռեւս չի յաջողուել չէզոքացնել բնակչութեան խոցելի խմբերի վրայ բացասական զարգացումների ազդեցութիւնը: Մենք յստակ տեսնում ենք համաշխարհային անբարենպաստ զարգացումներով եւ կլիմայական խաթարումներով պայմանաւորուած գնաճի բեռը մեր ժողովրդի ուսերին, բայց, միեւնոյն ժամանակ, գիտենք նաեւ մեր որոշ գործարարների` փոփոխուող իրավիճակներում գների արհեստական բարձրացմամբ մի քանի դրամ աւել շահոյթ կորզելու անընդունելի գործելաոճի մասին: Այս ամէնը եւ բազմաթիւ ուրիշ խնդիրների գոյութիւնը մենք քաջ գիտակցում ենք: Գիտակցում ենք ու պատրաստ ենք նոր ձեռնարկումների, աւելի ակտիւ աշխատանքի եւ հաստատակամ որոշումների: Եթէ մենք ցուցաբերել եւ ցուցաբերելու ենք հնարաւոր առաւելագոյն հանդուրժողականութիւն այլակարծութեան հանդէպ, ապա կոռուպցիայի, կաշառակերութեան եւ բիւջետային միջոցների մսխման հարցերում պէտք է լինի զրոյ հանդուրժողականութիւն: Այս գործում մեծ անելիք ունէն շատ-շատէրը, սակայն քաղաքական պատասխանատուութիւնը, իմ համոզմամբ, առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցութեանն է: Գողութիւնը, կաշառակերութիւնը հաստատապէս պէտք է պատժուէն, եւ կուսակցական պատկանելութիւնը կամ ցանկացած այլ տիպի կապեր որեւէ նշանակութիւն չպէտք է ունենան: Երբ մենք ասում ենք ժողովրդավարութեան խորացում, եւրոպական չափանիշների աւելի արմատական ներդրում, դրանք սոսկ լոզունգներ չէն եւ ոչ էլ խօսքեր` ուղղուած այլ լսարանների: Դրանք առաջին հերթին պէտք էն Հայաստանին եւ ո՛չ թէ Եւրոպային: Սա մեր գիտակցուած ճանապարհն է եւ մեր համոզմունքը: Եւրոպական տիպի ժողովրդավարութիւնն ու օրինականութիւնը մեր հասարակութեան պահանջն էն, ինչը նա բազմիցս եւ յստակօրէն արտայայտել է թէ՛ ընտրութիւնների ժամանակ, թէ՛ քաղաքական ուժերին քննադատելիս եւ թէ՛ այդ նոյն ուժերին խրախուսելիս: Եւրոպական չափանիշները` խանութի ցուցափեղկում դրուած սննդամթերքից սկսած մինչեւ պետաիրաւական համակարգ, պէտք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկայ Եւրամիութեանը լիարժէքօրէն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եւրոպական կանոնները, եւրոպական չափանիշները պէտք է առաւելագոյնս տեղայնացուէն ու ներդրուէն մեր երկրում, որովհետեւ դրանք բարձր եւ ժամանակով ստուգուած չափանիշներ էն: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ էն զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու եւ մեր հասարակութեան կազմակերպական ուժն աւելացնելու տեսանկիւնից: Այստեղ չպէտք է տեսնել հակասութիւն այն իրողութեան հետ, որ Հայաստանը ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ է եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանի Դաշնութեան հետ մեր բազմակողմանի եւ սերտ, էս կ'ասէի, շատ դէպքերում օրինակելի համագործակցութիւնը չի կարող հակասութեան մէջ լինել այն արժէքների հետ, որ հռչակում է նաեւ ինքը` Ռուսաստանը: Աւելին, էս վստահ եմ, որ մեր բարեկամները թէ՛ Ռուսաստանում, թէ՛ Արեւմուտքում, թէ՛ ամէնուրեք միայն ուրախ կլինէն մեր ձեռքբերումների համար: Եւ ի վերջոյ Հանրապետական կուսակցութիւնը տօնում է իր 20-ամեակը քաջ գիտակցելով, որ մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական կարեւորագոյն հարցը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, դեռ վերջնական` միջազգայնօրէն ընդունուած լուծում չի ստացել, եւ որ դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորման հարցում մեր դիրքորոշումը յայտնի է: Ադրբեջանում արհեստականօրէն սնուցւում է մի առասպել, ըստ որի` հայկական կողմը թոյլ է, իսկ ադրբեջանականը` շատ ուժեղ: Թւում է, թէ նման պատկերացումը վտանգաւոր չէ, որովհետեւ չի արտացոլում իրականութիւնը: Բայց մենք գիտենք, որ ժամանակին պատերազմը նոր ուժով բորբոքւում էր հէնց այն պահերին, երբ կար Հայաստանի եւ Արցախի ուժերի թերագնահատում: Այդ քարոզչական փուչիկը, ի հարկէ, միանգամից կը պայթէր, եթէ, Աստուած մի արասցէ, պատերազմ սկսուէր: Բայց մեր խնդիրը պատերազմում յաղթելը չէ, մենք դա արդէն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք էն եւ այդ մասին յստակ յայտարարել էն թէ՛ Հայաստանը, թէ՛ խնդրի կարգաւորման հետ առնչութիւն ունեցող տէրութիւնները եւ թէ՛ միջազգային ամենայայտնի կազմակերպութիւնները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարեւորագոյն բոլոր հարթակներում եւ խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակաւ ներկայացուել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք: Յարգելի՛ գործընկերներ, Հայաստանի հանրապետական կուսակցութիւնն ազգային պահպանողական կուսակցութիւն է: Մեր պահպանողականութիւնն առաջին հերթին վերաբերում է արժէքային համակարգին: Մեր պահպանողականութիւնը հաւատարմութիւն է անհատի նախաձեռնութեանը եւ ազատութեանը, իսկ դրանում մեր ժողովուրդն անգերազանցելի է: Մեր պահպանողականութիւնը հաւատարմութիւն է ընտանիքի ամրութեանը, որը իւրաքանչիւր մարդու ամրոցն է: Մեր պահպանողականութիւնը Հայաստանի անկախ պետականութեան հաստատութիւնների զարգացման եւ ամրապնդման հաստատակամութիւն է, քանի որ դա է մեր ժողովրդի պատմութիւնը կերտելու ամենակարեւոր գործիքը: Մեր կուսակցութիւնն այսօր բազմահազարանոց կուռ մարմին է, որը կարող է իսկապէս օրինակելի քաղաքական ինստիտուտ համարուել: Բայց ինձ առաւելապէս ոգեւորում է այն փաստը, որ մեր կուսակցութիւնն սկսել է մեծ յոյսեր արթնացնել երիտասարդների շրջանում: Երիտասարդների հոսը դէպի Հանրապետական կուսակցութիւն մեր ամենամեծ նուաճումն է: Սա շատ թանկ արժէ, եւ էս հաւաստիացնում եմ մեր երիտասարդներին, որ նրանք յուսախաբ չէն լինելու: Ուշադրութիւնը նրանց հասարակական-քաղաքական վերելքի, ինք խնդիրների նկատմամբ երբեք չի թուլանալու: Ընդհակառակը` աւելանալու է օր-օրի: Օր-օրի աւելանում է նաեւ կանանց դերակատարութիւնը մեր կուսակցութեան մէջ, ինչն իսկապէս ոգեւորիչ է: Որպէս պահպանողական կուսակցութիւն` մեր արժէքային համակարգում ամենակարեւոր բաղադրիչների թւում էն ամուր եւ առողջ ընտանիքը: Սակայն դա բնաւ չի՛ նշանակում, որ կնոջ կոչումը կեանքում պիտի սահմանափակուի զուտ ամուսնական կեանքով, երեխաներով եւ տան հոգսերով: Մենք մշտապէս ընդգծել ենք հասարակական կեանքի բոլոր ոլորտներում կանանց դերը մեծացնելու, այն աւելի ծանրակշիռ դարձնելու հրամայականը: Այսօր էլ այն կարծիքին եմ, որ կանանց դերակատարութիւնը Հայաստանի պետական եւ քաղաքական համակարգի բոլոր մակարդակներում պէտք է էլ աւելի ամրապնդուի: Ակնյայտ է, որ կանայք կարող էն եւ պէտք է անէն աւելին: Գաղտնիք չէ, որ կանանց ակտիւ մասնակցութիւնը քաղաքական կեանքում բարձրացնում է հասարակութեան զգօնութեան աստիճանը: Պատահական չէ, որ այն երկրներում, որտեղ կանայք ակտիւօրէն ներգրաւուած էն քաղաքական կեանքում, ցածր է կոռուպցիայի մակարդակը: Հետեւաբար, կանանց ներգրաւուածութեան բարձրացման այս միտումը կուսակցութեան մէջ, անկասկած, պահպանուելու է: Օր-օրի աւելանալու է նաեւ կուսակցութեան դերակատարութիւնը մեր հասարակութեան մէջ եւ մեր քաղաքացիների կեանքում դրական փոփոխութիւնների, մեզանում արմատաւորուած վատ աւանդոյթների վերափոխման գործում: Մենք բարձրացնում ենք նշաձողը ոչ միայն կուսակցութեան գործունէութեան եւ դրա արդիւնքների համար, այլեւ պահանջները կուսակցութեան անդամների ու նրանց գործունէութեան հանդէպ: Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից իւրաքանչիւրը` իւրաքանչիւր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցութեան, այլեւ երկրի առջեւ: Աւելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլեւ իր ենթակաների, նաեւ` իր ընտանիքի անդամների վարքի համար: Աւելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդէսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը յստակ է` թիկնապահներ կարող էն լինել միայն օրէնքով սահմանուած դէպքերում, օրէնքով սահմանուած չափի եւ ձեւի մէջ: Այս ուղղութեամբ, համոզուած եմ, օրէնսդիրը անելիք ունի: Մեր այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները վստահել էն սեփական բարի համբաւն ու արժանապատուութիւնը, նրանք, ովքեր պաշտօն էն ստանձնել, պատասխանատու էն հարիւրապատիկ: Անարդիւնաւէտ աշխատանքը, թերութիւններն ու բացթողումները հաստատապէս դառնալու էն քննարկման առարկայ: Անբարեխիղճ պաշտօնեաներ մեզ պէտք չէն: Կուսակցութիւնը չի կարող որեւէ հանրապետականի համար հովանի լինել: Կուսակցութիւնը որեւէ մէկիս անձնական ինչ-ինչ խնդիրների լուծման համար չէ. ճիշտ հակառակը, այդ մե՛նք ենք կուսակցութեան ծրագրերի իրականացման համար: Եթէ խնդիրներ ու հարցեր կան, ապա դրանց լուծման ձեւը այս ու այն անկիւնում բամբասանքը կամ խարդաւանքները չէն: Խնդիրների լուծման համար գոյութիւն ունի կուսակցութեան գրասենեակը, որի դռները միշտ բաց էն բոլորի համար` ո՛չ միայն կուսակցութեան ղեկավար մարմինների անդամների, այլ բոլորի համար: Եթէ խնդիրներ կան, որ անձամբ ինձ հետ էն կապուած, ապա բոլորդ էլ գիտէք, որ էս ամէն շաբաթ, համարեա առանց բացառութեան, լինում եմ կուսակցութեան գրասենեակում եւ պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց: Բոլորի համար կուսակցական պատասխանատուութիւնը պէտք է լինի նոյնը, պաշտօնատար հանրապետականի համար` շատ աւելի բարձր, որովհետեւ նրանց շատերն էն նայում ու հետեւում: Այստեղ էս ուզում եմ անդրադառնալ նաեւ մէկ այլ հարցի, որ երեւի թէ յաւելեալ բացատրութեան կարիք ունի, եւ ասել, որ ոմանք փորձում էն մեր գիտակցուած քայլերը մեկնաբանել, բնականաբար, իւրովի, ինչն ի հարկէ իրենց խնդիրն է, բայց բացատրելը մեր պարտաւորութիւնն ու պարտականութիւնն է: Էս նկատի ունեմ այն հանգամանքը, որ միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտօնների ենք նշանակում հանրապետականների: Կարծում եմ, որ միայն ու միայն ուժեղ կուսակցութիւնը կարող է այդպէս վարուել` դրանով իսկ հնարաւորութիւն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցութիւնում չէն, բայց մշտապէս եղել էն մեզ հետ, իրականացրել էն մեր ծրագրերն ու քաղաքականութիւնը: Մենք այս կուրսը շարունակելու ենք: Ցանկացած դէպքում, եթէ տեսնենք, որ տուեալ գործը կարող է աւելի լաւ կատարել մէկ այլ անկուսակցական, մենք այդպէս ենք վարուելու: Յարգելի՛ հանրապետականներ, Էս նախկինում էլ եմ շեշտել երեք փոխկապակցուած հետեւեալ իրողութիւնները. 1. Հայաստանի պետականութեան զարգացման գործում առաջնային դերը կատարում է մեր երկրի ու ժողովրդի առջեւ ամենամեծ պատասխանատուութիւնը, այսինքն իշխանութեան պատասխանատուութիւնը ստանձնած քաղաքական ուժը` Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը, ի հարկէ, կոալիցիոն գործընկերների հետ միասին: Հանրապետականն ընդունում է երկրի ապագայի կերտման գործում իր պատմական ու պատուաբեր պատասխանատուութիւնը: Մենք տէրն ենք մեր խօսքի` ծառայել մեր պետականութեանը եւ մեր երկրին: Մենք նաեւ շարունակելու ենք ծառայել Հայոց իղձերի իրականացման եւ հայկական Սփիւռքի պահպանման ու ամրացման վեհ նպատակներին: 2. Հայաստանի ու մեր սերունդների ճակատագրի համար պատասխանատուութիւն ստանձնած Հանրապետական կուսակցութիւնը պարտաւոր է ստանձնել նաեւ քաղաքական, հասարակական եւ տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը: Իսկ առաջնորդող ուժը պէտք է լինի նաեւ ամենաօրինակելին, ամենաառողջն ու ամենաարդիականը: Միայն նման ուժը կարող է իր դաշնակիցներից ու ընդդիմախօսներից նոյնը պահանջել: Կուսակցութեան արդիականացումը սկսւում է հէնց մեզնից` ինձնից, ձեզնից, մեր կուսակցական ընկերներից: Եւ կրկին. մեր այն կուսակիցները, ում Հանրապետականը պաշտօն է վստահել, պիտի լինէն արդիականացման առաջին գծում կամ էլ պարտականութիւնները թողնէն աւելի նախանձախնդիր կուսակիցներին: Հանրապետականը շարունակաբար բիւրեղանում ու ամրանում է: Մենք փոփոխութիւնները սկսում ենք մեզնից: 3. Մեր երկրում հասարական, քաղաքական եւ տնտեսական արմատական փոփոխութիւններ հնարաւոր էն միայն այն դէպքում, եթէ այդ փոփոխութիւնները համահունչ էն առաջնորդող ուժի ծրագրերին եւ հետեւողականօրէն իրականացւում էն պետական իշխանութեան կողմից: Հէնց նման փոփոխութիւններն էն յուզում ժողովրդին, արձագանքում մարդկանց հոգում ու աջակցութիւն գտնում հասարակութեան կողմից, դառնում անշեղելի ու անշրջելի: Մինչ օրս Հանրապետական կուսակցութիւնը դրսեւորել է քաղաքական կամք եւ հետեւողականութիւն: Հանրապետականը այսուհետ եւս հետեւողական է լինելու իր իւրաքանչիւր նախաձեռնութեան իրականացման գործում: Մենք կանք, քանի դեռ տէր ենք մեր արժէքներին: Մենք պարտաւոր ենք հաւատալ մեր ուժերին: Որեւէ մէկը մեր երազանքի Հայաստանը մեր փոխարէն իրականութիւն չի դարձնելու: Դա մե՛նք ենք անելու` բոլորս միասին: Կրկին շնորհաւորում եմ բոլոր հանրապետականներին կուսակցութեան 20-ամեայ յոբելեանի առթիւ: Մաղթում եմ բոլորիս, որ առաջիկայ տասնամեակները մեր կուսակցութեան համար լինէն աւելի արգասաբեր` ի փառս մեր երկրի, յանուն Հայաստանի ժողովրդի եւ ողջ հայութեան: Շնորհակալութիւն»:
  -   Քաղաքական