Ս.Պատարագ մատուցվեց Երրորդություն եկեղեցում


Ս.Պատարագ մատուցվեց Երրորդություն եկեղեցում

  • 15-02-2012 14:52:01   |   |  Հասարակութիւն
Երէկ տօն էր Քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի տաճարն։ Այս առիթով Պէյօղլուի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ առաւօտեան ժամերգութիւն, իսկ յետոյ Ս. Պատարագ մատուցուեցաւ։ Նախագահեց եկեղեցւոյ երէց Արժ. Տ. Միւռոն Ա. Քհնյ. Այվազեան, Ս. Պատարագը մատոյց Պէյօղլուի Քահանայից դասէն Մաշտոց Քհնյ. Գալփաքճեան։ Առաւօտեան եւ Ս. Պատարագի երգեցողութիւնները կատարուեցան Ասողիկ Դպրաց Դասու կողմէ, առաջնորդութեամբ անձնուէր երաժշտապետ Բրկ. Նշան Ուր. Դպիր Չալկըճեանի։ Ճաշու Աւետարանը կարդաց Բր. Գրիգոր Ուր. Դպիր Սամուէլեան, իսկ Վերաբերումը կատարեց Բրշ. Լեւոն Սրկ. Գույումճեան։ «Մ»
  -   Հասարակութիւն