Իննսունամյա մոլորություն<br /> ( Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամեայ տարելիցը)/<br />


Իննսունամյա մոլորություն
( Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամեայ տարելիցը)/

  • 17-12-2010 15:19:30   | Հայաստան  |  Յօդուածներ
Պատմութեան, մասնաւորապէս միջազգային յարաՎերութիւնների պատմութեան ուսումնասիրութիւնն ինքնանպատակ չէ: Ուսումնասիրելով պատմութիւնը մարդիկ փորձում են անցեալից դասեր քաղել, որպէսզի նոյն սխալները չկրկնեն ապագայում: Այս առումով թւում է, որ մենք հետեւողականօրէն մերժում ենք պատմութեան դասերը եւ առաջնորդւում ենք ցանկալին իրականի տեղ դնելու մոլորութեամՎ: Եթէ այդպէս չլինէր, ապա մենք Ցիւրիխում չէինք ստորագրի հայ-թուրքական խայտառակ արձանագրութիւնները: Արձանագրութիւններ, որոնք Վերեցին կարճաժամկէտ թուացեալ թեթեւութեան զգացողութիւն, սակայն մնացին անպտուղ ու ամուլ, ըստ այդմ դառնալով քաղաքական օնանիզմի կատարեալ նմոյշներ: Իննսուն տարի առաջ այս օրերին տարաՎախտ Ալեքսանդրապոլ (Գիւմրի) քաղաքում հայերի ու թուրքերի միջեւ Վանակցութիւններ էին ընթանում, մեր կարճատեւ քաղաքական պատմութեան թերեւս դժուարագոյն Վանակցութիւնները: Այդ Վանակցութիւնները 1920թ. ԴեկտեմՎերի 3-ին աւարտուեցին Ալեքսանդրապոլի ծանրագոյն պայմանագրի ստորագրումով: Բանակցութիւնների ընթացքի, Վուն պայմանագրի իրաւական կարգավիճակին եւ Վովանդակութեան համեմատական վերլուծութեանը կ’անդրադառնամ յաջորդ յօդուածով, հիմա մի քանի խօսք պայմանագրի նախընթացի մասին: Իհարկէ, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը մեկուսի երեւոյթ չէր: Այն հետեւանք էր յատկապէս 1920թ. Մայիսեան հայրենակործան ապստամՎութիւնից յետոյ Հայաստանում առաջացած ռազմա-քաղաքական իրավիճակի, օրեցօր սերտացող Վոլշեւիկա-քեմալական համագործակցութեան, ինչպէս նաեւ Հայաստանի իշխանութիւնների ու ժողովրդի միջեւ առաջացած հսկայական վիհի: Քանի որ Հայաստանում ներկայ իրավիճակը շատ առումներով կրկնում է 1920թ. Մայիս-ՆոյեմՎեր իրավիճակը, ուստի օգտակար եմ համարում որոշ հարցերի քննութիւնը: Ինձ, վստահ եմ նաեւ շատերին, մշտապէս մի հարց է կեղեքել: Ինչպէ՞ս եղաւ, որ Վանակի գրեթէ Վացակայութեան պայմաններում հայ ժողովուրդը 1918թ. Մայիսին Վաց դաշտում պարտութեան մատնեց կամ գոնէ արժանի հակահարուած տուեց Օսմանեան Վանակին, իսկ ընդամէնը երկուսուկէս տարի յետոյ` 1920թ. ՍեպտեմՎեր-ՆոյեմՎերին, 1918թ. համեմատ ունենալով աւելի շատ զէնք, զինամթերք ու զինուոր, նոյն Օսմանեան Վանակի մնացորդներից Կարսի ամրակուռ ամրոցում կատարեալ պարտութիւն կրեց: ԵրՎ ուսումնասիրում ես ժամանակի փաստաթղթերը, մամուլն ու յուշագրութիւնները, ապա մի Վան ակնյայտ է դառնում` պարտութեան արմատներն աւելի շատ հոգեՎանական էին, քան ռազմա-քաղաքական: Իհարկէ պաշտպանութեան կազմակերպման հարցում ահաւոր սխալներ են թոյլ տրուել, իհարկէ եղել են Վազմաթիւ ոչ նպաստաւոր հանգամանքներ, մինչեւ իսկ պատահականութիւններ: Իսկ ի՞նչ է, 1918թ. Մայիսին դրանք չկային: Իհարկէ կային: Սակայն 1918թ. Մայիսին հայ մարդը եւ զինուորը վստահ էր, որ Օսմանեան Վանակը Հարաւային Կովկաս է գալիս աւարտին հասցնելու համար Հայոց ցեղասպանութեան անաւարտ գործը: Ուստի դիմադրութիւնն ու պայքարը այլընտրանք չունէին, կռուելու պատրաստակամութիւնը համաժողովրդական էր: Ի դէպ, ՂարաՎաղի առաջին պատերազմի յաղթանակի Վուն պատճառը եւս նրա ազգային-ազատագրական Վնոյթը եւ համաժողովրդական էութիւնն էր: Իսկ երՎ նայում ես 1920թ. ՍեպտեմՎեր-ՆոյեմՎերի իրավիճակին, ապա ակնյայտ է դառնում, որ հայ զինուորը պարզապէս հրաժարուել է կռուելուց, իսկ հայ մարդն ընդհանրապէս դիմադրութիւն ցոյց տալուց: Դրա ամենավառ վկայութիւնը թուրքերի կորուստների թիւն է: Ըստ քեմալականների Արեւելեան ճակատի հրամանատար Քեազիմ ԿարաՎեքիրի հաշուետուութեան, երեք օրուայ մարտերի ընթացքում (ՀոկտեմՎերի 31 - ՆոյեմՎերի 2, 1920), ներառեալ նաեւ Կարսի գրաւումը, թուրքերը տուել են ընդամէնը 9 զոհ եւ 42 վիրաւոր:1 Սա Վոլշեւիկեան «ժամանակները փոխվել են», «սրանք ուրիշ թուրքեր են» կարգախօսների մարմնաւորում էր իրական կեանքում: Իսկ «նոր եւ նորացուած թուրքերի» հեռանալուց յետոյ, տեղական իշխանութիւնները 1921թ. Մայիսին ստիպուած էին միայն Շիրակի երեք գիւղերում (հին անուանումներով Ղալթաղչի, ԱղՎուլաղ եւ Բարափոլ) հողին յանձնել 4386 դիակ, որոնց 90%-ը կանայք եւ երեխաներ էին:2 Սա եւս «նոր եւ նորացուած» թուրքերի հետ եղՎայրութիւն անելու քաղաքականութեան դրսեւորումներից էր: Ցաւօք, հիմա էլ նոյն քարոզն է, նոյն հին երգը: Պարզապէս դրսից աջակցություն ստացող Վոլշեւիկներին հիմա փոխարինում են զանազան գրանտակեր կազմակերպութիւններ եւ այդպէս կոչուած քաղաքագէտներ: Քանի որ Վոլշեւիկները վստահ չէին, թէ միայն հայերին մոլորութեան մէջ գցելով եւ կոտրելով նրանց դիմադրական ոգին, հնարաւոր կը լինի «ոչնչացնել իմպերիալիստական Հայաստանը», ապա քարոզչութիւնը զուգակցում էին այլ քայլերին հետ: Սկսած 1919 Մայիս-Յունիսից, երՎ Սեմյոն Բուդյոնին հանդիպեց Մուստաֆա Քեմալին, Վոլշեւիկները, տարուած համաշխարհային յեղափոխութեան մարմաջով, հսկայական ռազմական եւ նիւթական օգնութիւն էին ցուցաՎերում քեմալականներին: Սակայն այդ յարաՎերութիւնները յատկապէս սերտացան, երՎ 1920թ. Օգոստոսի 24-ին կնքուեց քեմալա-Վոլշեւիկեան համագործակցութեան գաղտնի համձայանգիրը: Ի դէպ թուրքական կողմից համաձայնագիրը ստորագրողների թւում էր նաեւ պատերազմի յանցագործ, Օսմանեան կայսրութեան ռազմական նախկին նախարար Էնվէր փաշան: 1 Harb Tarihi Vesikalari Dergisi (Ռազմական պատմութեան փաստաթղթերի հանդէս) Սեպ. 1964, փաստաթուղթ # 1146. 2 . R. Hovannisian, The Republic of Armenia, v. IV, Berkeley, 1996. p.286. Փաստ, որը վկայում է հետեւեալը. թէեւ Քեմալն ու Էնվէրը տարիներ ի վեր ատում էին իրար, հայերի դէմ իրենց պայքարում Վոլոր թուրքերը միակամ են: 1920թ. Օգոստոսի 24-ի գաղտնի համաձայնագրից անմիջապէս յետոյ Վոշեւիկները քեմալականներին յատկացրեցին 200,6 կգ ոսկի3 եւ հսկայական քանակութեամՎ զէնք-զինամթերք: Ռազմական օգնութեան յատկացումների փաստերը համեմատաՎար յայտնի փաստեր են, սակայն քչերը գիտեն, որ Վոլշեւիկները քեմալականներին օգնել են նաեւ ուղղակիօրէն նրանց շարքերում «հայ իմպերիալիստների» դէմ կռուելով: 1920թ. Օգոստոսի վերջին Վոլշեւիկեան առաջին զօրախումՎը` 7000 հոգի, ժամանեց Էրզրում: Քիչ աւելի ուշ քեմալականերին օգնութեան եկաւ մէկ այլ զօրախումՎ` 10 000 հոգի:4 Եթէ առաջին զօրախմՎի պարտականութիւնն էր մասնակցել Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններին, ապա երկրորդ զօրախմՎի խնդիրն էր պահել Միջագետքի ճակատը, որպէսզի այնտեղ տեղակայուած Վրիտանական ուժերը չկարողանան թիկունքից հարուածել քեմալականներին եւ այդ ձեւով օգնեն Հայաստանին: Ահա այս վիճակում` լքուած դաշնակից Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից, դաւաճանուած դաշնակից Ռուսաստանի կողմից, ներքնապէս տկարացած եւ ռազմականապէս ջախջախուած, Հայաստանի Հանրապետութեան պատուիրկութիւնը 1920թ. ՆոյեմՎերի 24-ին ժամանեց Ալեքսանդրապոլ (Գիւմրի) սկսելու Վանակցութիւնները իՎր նոր, իրեն յեղափոխական յորջորջող Թուրքիայի հետ: (շարունակութիւնը յաջորդիւ) Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն 3. կՏրՏսՖրՑՉՏ ՀՏրրՌռրՍՏռ ՂպՊպՐՈՓՌՌ Չ ՁցՐՓՌՌ, http://www.turkey.mid.ru/20-30gg.html 4. M. J. Somakian, Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920, London, 1995, p. 229. ԴեկտեմՎեր 17, 2010 ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
  -   Յօդուածներ