Հաստատուել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրութեան արդիւնքը


Հաստատուել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրութեան արդիւնքը

  • 16-02-2012 13:59:07   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Փետրուարի 16-ի նիստում հայաստանի կառավարութիւնը հաստատել է ՀՀ լանդշաֆտի մրցանակ շնորհելու կարգը` սահմանելով ՀՀ լանդշաֆտի մրցանակը, որն, ըստ Լանդշաֆտի Եւրոպական Կոնուենցիայի, պէտք է խրախուսի պարգեւատրուողին եւ երաշխաւորի լանդշաֆտի կայուն պահպանութիւնը, կառավարումը եւ պլանաւորումը, ՀՀ կառավարութիւնը հաստատել է նաեւ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թ. ծրագիրը, փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների գործունէութեան կանոնակարգերը, ՀՀ վերականգնուող էներգետիկայի եւ էներգախնայողութեան հիմնադրամի կողմից իրականացուող էներգախնայողութեան եւ վերականգնուող էներգետիկայի ֆինանսաւորման ծրագիրը: Կառավարութիւնը հաստատել է նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Վերականգնման վարկերի բանկի աջակցութեամբ իրականացուող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրութեան միջազգային մրցոյթի արդիւնքը` յաղթող ճանաչելով «ֆիխթներ Գմբհ Կօ.Կը գէ ընկերութիւնը` 2 մլն 756 հազար եւրոյ պայմանագրային գումարով, Կառավարութիւնը հաստատել է «հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրովէ անցկացուած «ինժեներատեխնիկական աշխատանքներ, նախագծում եւ պայմանագրի վերահսկողութիւնէ միջազգային մրցոյթի արդիւնքը` յաղթող ճանաչելով «ֆիխթներ Ուոթեր եւ Տրանսպորթէյշնէ եւ «ջրտուքէ Սպը-ները` 1 մլն 129 հազար 987 եւրոյ պայմանագրային արժէքով: ՀՀ կառավարութիւնն իր հերթական նիստում փոխել է Լոռու մարզի Օձունի գիւղական, Արարատի մարզի Մասիսի եւ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակութիւնը` համապատասխանաբար քարէ սալիկների յղկման, վերամշակման արտադրամասի, հասարակական նշանակութեան օբյեկտների կառուցման եւ բնակելի կառուցապատման նպատակով:
  -   Տնտեսութիւն