Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում գտնուող Եւրոպական Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատուիրակութեանը


Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում գտնուող Եւրոպական Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատուիրակութեանը

  • 21-02-2012 15:56:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնուող Եւրոպական Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատուիրակութեանը: Ողջունելով հիւրերին` նախարար Նալբանդեանը գոհունակութիւն յայտնեց ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեան եւ բարձրաստիճան փոխայցելութիւնների, ինտենսիւ զարգացող փոխյարաբերութիւնների կապակցութեամբ` այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձեւաչափի կարեւորութիւնը: Կողմերը գոհունակութեամբ նշեցին, որ զգալի առաջընթաց է արձանագրուել 2010թ. յուլիսից մեկնարկած Հայաստան-եւրամիութիւն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցութիւններում: Ընդգծուեց, որ մինչ օրս բանակցուել եւ ժամանակաւորապէս փակուել են ապագայ համաձայնագրի ոլորտային համագործակցութեանն առնչուող 22 գլուխներ, լաւ առաջընթաց է արձանագրուել քաղաքական երկխօսութեան եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան, արդարադատութեան ոլորտներում: Երկուստէք կարեւորուեց ԵՄ որոշումը Հայաստանի հետ խորը եւ համապարփակ առեւտրի գօտու ստեղծման մասին բանակցութիւնների մեկնարկի վերաբերեալ: Այդ առումով նշուեց, որ Հայաստանում նախապատրաստական լուրջ բարեփոխումներ են իրականացուել, էական արդիւնքներ են արձանագրուել մի շարք ասպարէզներում: ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնիցեւրոպական Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատուիրակութեան խնդրանքով նախարար Նալբանդեանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացի ներկայ փուլը: Այդ ենթատեքստում շեշտուեց, որ Եմ-ն ամբողջովին աջակցում է համապատասխան մանդատ ու հարուստ միջնորդական փորձ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրուող ջանքերին: Կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային մի շարք հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն