ԼՂՀ-ում անցկացուել է պետական անկախութեան եւ Սահմանադրութեան տարեդարձին նուիրուած շախմատի թիմային մրցաշար
08-12-2010 18:40:00 | Հայաստան | Սպորտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը դեկտեմբերի 8-ին այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում էր ԼՂՀ պետական անկախութեան եւ Սահմանադրութեան տարեդարձին նուիրուած թիմային մրցաշար:
Բ.Սահակեանը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիաների կողմից կազմակերպուած նման միջոցառման անցկացումը մեր երկրում` այն համարելով հանրապետութիւնում սպորտի զարգացման կարեւոր խթաններից մէկը: