Բակոյ Սահակեան. "Ալեքսանդր Անկուաբի դէմ կատարուած մահափորձը ոտնձգութիւն է Աբխազիայի Հանրապետութեան պետականութեան դէմ"


Բակոյ Սահակեան. "Ալեքսանդր Անկուաբի դէմ կատարուած մահափորձը ոտնձգութիւն է Աբխազիայի Հանրապետութեան պետականութեան դէմ"

  • 23-02-2012 11:10:30   |   |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Բակոյ Սահակեանը դատապարտել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկուաբի դէմ փետրուարի 22-ին իրականացուած ահաբեկչութիւնը: Հեռագրում ասուած է. «Յարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի, Խորապէս վրդովուած եմ Ձեր` Աբխազիայի Հանրապետութեան նախագահի դէմ կատարուած մահափորձի մասին լուրից: Այդ հրէշաւոր յանցագործութիւնն իրականացնողները, որն ըստ էութեան հանդիսանում է ոտնձգութիւն աբխազիայի Հանրապետութեան պետականութեան դէմ եւ ուղղուած է հանրապետութիւնում իրավիճակի ապակայունացմանը, արժանի են ամենախիստ պատժի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովուրդն ու իշխանութիւնները վճռականօրէն դատապարտում են այդ աղաղակող ահաբեկչական գործողութիւնը եւ համերաշխութիւն տնում Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ժողովրդինէ:Այս մասին "ՆՏ"-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն