Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ - Հայաստան ծրագրի կողմից կարեւորուոմ է շինարարութեան որակի եւ բնապահպանական ու անվտանգութեան խնդիրները


Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ - Հայաստան ծրագրի կողմից կարեւորուոմ է շինարարութեան որակի եւ բնապահպանական ու անվտանգութեան խնդիրները

  • 03-12-2010 16:32:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱՄՆ կառավարութեան կողմից 180 միլիոն դոլարի ֆինանսաւորում ստացող Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ (ՀՄՀ) - Հայաստան ծրագրի նպատակը գիւղական աղքատութեան կրճատումն է Հայաստանի կենսական նշանակութեան ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման, գիւղաբնակ ֆերմերներին տեխնիկական եւ ֆինանսական աջակցութեան տրամադրման եւ ոռոգման կառավարման կառոյցներին օժանդակելու միջոցով: Այդուհանդերձ, ծրագրի իրականացման ընթացքում Հմհ-հայաստանը մեծ կարեւորութիւն է տալիս այնպիսի ասպեկտներին, ինչպիսին էն շինարարութեան որակը եւ բնապահպանական անվտանգ նորմերի կիրառումը: Դեկտեմբերի 3-4-ին Հմհ-հայաստան ծրագիրը կազմակերպել էր աշխատանքային սեմինար շինարարութեան որակի վերահսկողութեան, առողջապահութեան եւ անվտանգութեան ապահովման, բնապահպանական եւ սոցիալական հարցերի վերաբերեալ: Սեմինարի առաջին օրուայ ընթացքում ենթակառուցուածքների շինարարութեան որակի հսկողութիւնն ու կառավարումն իրականացնող խորհրդատու կազմակերպութիւնը ներկայացրեց իր կողմից արուող քայլերը որակի վերահսկողութեան, շինարարութեան ընթացքում առողջապահական եւ անվտանգութեան նորմերի պահպանման ուղղութեամբ` խօսելով կուտակած փորձի եւ գործնական կիրառումների մասին: Հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներից էին ներկրուած պոմպերի գործարանային փորձարկումը, մայր ջրանցքների վերականգնման ընթացքում գէոթաղանթների կիրառումը, ինքնահոս եւ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ընթացքում ռետինէ միջադիրների օգտագործումը: Աշխատանքային սեմինարի 2-րդ օրուայ ընթացքում Բնապահպանական եւ սոցիալական գնահատման եւ վերահսկման խորհրդատուն (ԲՍԳՎԽ) համառօտ ներկայացրեց իր գործունէութիւնը, այդ թւում` բնապահպանական եւ սոցիալական վերահսկողութեան եւ մոնիթորինգի արդիւնքները: Առանձին ներկայացուեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսին էն ասբեստ պարունակող նիւթերը եւ Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրի շրջանակներում ջրի որակի մոնիթորինգը: Հմհ-հայաստանը կարեւորում է սեմինարի ընթացքում քննարկուած խնդիրները ոչ միայն ծրագրի իրականացման, այլեւ Հայաստանում շինարարութեան վերահսկողութեան եւ բնապահպանական լաւագոյն միջազգային փորձի ներդրման առումներով: Հմհ-հայաստան ծրագրի աւարտին` 2011թ.-ի սեպտեմբերին, Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գիւղատնտեսութեան եւ ոռոգման համակարգերում կը կազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Lրացուցիչ տեղեկատուութեան ստանալու համար կարելի է այցելել` www.mca.am Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ - Հայաստանը պետական ոչ առեւտրային կազմակերպութիւն է, որը ստեղծուել է ՀՀ կառավարութեան կողմից եւ պատասխանատու է Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի ու ՀՀ կառավարութեան միջեւ կնքուած Համաձայնագրի թափանցիկ իրականացումը վերահսկելու համար: Դեկտեմբերի 3, 2010
  -   Մամլո հաղորդագրություն