Կը կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարին առընթեր ատեանի հերթական նիստը


Կը կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարին առընթեր ատեանի հերթական նիստը

  • 24-02-2012 16:52:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
փետրուարի 24-ին կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարին առընթեր ատեանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկուած էին` «օտարերկրեայ պետութիւններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասինէ, «2012թ. ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից տրամադրուելիք գիտական եւ գիտակրթական գործունէութեան պայմանագրային (թեմատիկ) ֆինանսաւորման նպատակով գիտական թեմաների ցանկը հաստատելու մասինէ, «հհ սփիւռքի նախարարութեան անձնակազմի կառավարման բաժնի հաշուետուութիւնըէ եւ ընթացիկ այլ հարցեր: Օրակարգի առաջին երկու հարցը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական Ս.Պետրոսեանը: Ներկայացնելով օտարերկրեայ պետութիւններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները` Ս.Պետրոսեանն առանձնակի կարեւորեց այդ բնագաւառում համակարգուած գործակցութիւնը` նշելով, որ այն «կնպաստի հայ ժողովրդի արդար դատին առնչուող առանձին պետութիւնների կողմից վարուող քաղաքականութեան փոփոխմանը: Հայագիտութիւնը հզօր միջոց է այլ պետութիւնների հետ ունեցած փոխյարաբերութիւնն ու փոխգործակցութիւնն ուսումնասիրելու, մեր ինքնութիւնը հաստատելու եւ պահպանելու համարէ: Զեկուցողը յաւելեց նաեւ, որ համաժողովն իր բնոյթով լինելու է գործնական, առաւելապէս վերաբերելու է կազմակերպական հարցերին եւ հայագիտական տարբեր ուղղութիւններով նեղ մասնագիտական զեկոյցնէր ու քննարկումներ չեն նախատեսւում: Քննարկման թիրախ են ընտրուած մասնաւորապէս օտարերկրեայ պետութիւններում գործող հայագիտական կենտրոնների գործունէութեան հիմնախնդիրները: Համաժողովի արդիւնքում կը ստեղծուի անմիջական կապ Սփիւռքի հայագիտական կենտրոնների եւ Հայաստանի Հանրապետութեան հայագիտական կենտրոնների միջեւ: Երկրորդ հարցի վերաբերեալ Ս.Պետրոսեանը ատեանի քննարկմանը ներկայացրեց գիտական թեմաների ցանկը: Դրանք իրականացուելու են հիմնականում «նորավանքէ Գհկ-ի, ՀՀ ԳԱԱ պատմութեան, Արեւելագիտութեան, Արուեստի, գրականութեան, հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտների, ԵՊՀ «եւրոպական ուսումնասիրութիւնների կ'ենտրոնիէ եւ սփիւռքագիտութեան ամբիոնի հետ: Օրակարգի երրորդ հարցը ներկայացրեց նախարարութեան աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Անոյշ Պետրոսեանը: Ատեանի նիստի աւարտին նախարար Հ.Յակոբեանը ներկայացրեց փետրուարի 21-ին «մայրենի լեզուի օրէ պետական տօնի շրջանակներում նախարարութեան իրականացրած միջոցառումների եւ Իտալիա կատարած այցի որոշ մանրամասնէր:
  -   Մամլո հաղորդագրություն