Սէլիմի լեռնանցքի երթեւեկութիւնը արգելափակուել է


Սէլիմի լեռնանցքի երթեւեկութիւնը արգելափակուել է

  • 28-02-2012 12:18:33   | Հայաստան  |  Հասարակութիւն
Փետրուարի 28-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացուել, որ Սէլիմի լեռնանցքում (Վայոց ձորի մարզի հատուածում) ձնաբքի հետեւանքով երթեւեկութիւնն արգելափակուել է եւ խցանման մէջ է մնացել 2 աւտոմեքենայ: Դէպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Եղէգնաձոր-մարտունի աւտոճանապարհի 40-րդ կմ-ում փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել «մերսեդեսէ մակնիշի 30 ՕՏ 785 պ/հ աւտոմեքենան (վարորդ` Վ. Գրիգորեան): Ժամը 03.30-ին յայտնաբերուել է նաեւ 2-րդ` «ռենոէ մակնիշի 26 ԼՏ 219 պ/հ աւտոմեքենան (վարորդ` Գ. Սարգսեան), սակայն վերջինիս վարորդը հրաժարուել է փրկարարների օգնութիւնից` չցանկանալով լքել իր աւտոմեքենան:
  -   Հասարակութիւն