Ուսանողները շահել են ՀՌԱՀ-ի դէմ դատը


Ուսանողները շահել են ՀՌԱՀ-ի դէմ դատը

  • 28-02-2012 13:56:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՊՀ ուսանողները Հեռուստատեսութեան եւռադիօյի ազգային յանձնաժողովից խնդրում էին վերահսկել«գովազդիմասին» ՀՀ օրէնքի խախտումները: Իրաւագիտութեան ֆակուլտետի ուսանողները «Իրաւաբանի մասնագիտական հմտութիւններ» դասընթացի շրջանակներում որոշել էին մոնիթորինգ անցկացնել` պարզելու համար, թէ որ հեռուստաընկերութիւնն է ամենաշատը խախտում «գովազդիմասին» ՀՀ օրէնքը, եւ հետամուտ լինել խախտող հեռուստաընկերութեան նկատմամբ պատասխանատուութեան կիրառմանը: Ուսումնասիրուել են «Արմենիա», «Շանթ», «Հ1», «ԵրկիրՄեդիա», «12 TV» եւ «ATVէհեռուստաընկերութիւնների եթերները: Պարզուելէ` «առաջատարը «ԱրմենիայTV»-ն է: Նշենք, որ մոնիթորինգը կատարուել է 2011 թ-ի փետրուար-մարտ ամիսներին: Այդ ընթացքում ուսանողները պարբերաբար ձայնագրել են եթերները, որպէսզի խախտումների իրեղէն ապացոյցներ էլ ունենան: «Պարզեցինք, որ խախտւում են եւ՛լրատուական թողարկումների ժամանակ գովազդ չտալու, եւ՛գովազդի լեզուի մասին, եւ՛գովազդի ժամաքանակի, եւ՛հովանաւորչական գովազդի պահանջները: Մեր նպատակն էր բացայայտել անբարեխիղճ գովազդը եւ քայլեր ձեռնարկել տուեալ հեռուստաընկերութեանը պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ»,- ասում է խմբի դասախօս, իրաւ. գիտ. թեկնածու, դոցենտ Գրիգոր Բեքմեզեանը: Լրատուական թողարկման ընթացքում եղել է գովազդ, եթեր է հեռարձակուել ռուսաց լեզուով գովազդ, որը հակասում է գովազդի լեզուի մասին դրոյթին, 3 ժամուայ մէջ 48 րոպէ հեռարձակուել է գովազդ, այն ինչ «գովազդի մասին» օրէնքի դեռ այնժամանակ գործող դրոյթներով` 1 ժամում թոյլատրւում էր10 րոպէ գովազդ: Երբեմն խախտուել է նաեւ 20 րոպէ ոչ պակաս յաճախականութեամբ գովազդ հեռարձակելու դրոյթը, երբ գովազդը յայտնուել է եթերում 17-րդ րոպէից յետոյ: 1 րոպէից աւելի չթոյլատրուող հովանաւորչական գովազդը տեւելէ շատ աւելի երկար: Նախ ուսանողները բողոք են պատրաստել եւ ուղարկելՀեռուստատեսութեանեւռադիօյիազգայինյանձնաժողովին` խնդրելով «Արմենիայ TV-ին գրաւոր նախազգուշացում տալ եւ արգելել անբարեխիղճ գովազդի հեռարձակումը, սակայն յանձնաժողովը բացասական պատասխան էր տուել: Ուստի ուսանողները կազմել են հայցադիմում եւ ուղարկել ՀՀ վարչական դատարան: Գործի լսումներին ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը մասնակցել է միայն մէկ անգամ: Այս տարուայ փետրուարի15-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է ուսանողների պահանջն ամբողջութեամբ բաւարարել` պարտաւորեցնելով ՀՌԱՀ-ին ընդունել վարչական ակտ «Արմենիայ TV» ՓԲԸ-ինկատմամբ` անբարեխիղճ գովազդ հեռարձակելու համար կիրառել գրաւոր նախազգուշացում եւ արգելել դրա հեռարձակումը: Այս նախաձեռնութիւնն առաջին հերթին ունի ուսուցողական նպատակ, եւ ուսանողների համար սա դատարանում հանդէս գալու առաջին փորձնէր: «Գործը հետաքրքիր էր ոչ միայն մեր մասնագիտական տեսանկիւնից, այլեւ նրա համար, որ հասարակութեան լայն զանգուածների շահերից էր բխում»,- ասում է 4-րդ կուրսի ուսանողուհիՍոնաԳրիգորեանը:
  -   Մամլո հաղորդագրություն