Ս. Հացպանեան. «Օգնենք Թուրքիայի ժողովրդին ճանաչելու իրենց իրական պատմութիւնը»


Ս. Հացպանեան. «Օգնենք Թուրքիայի ժողովրդին ճանաչելու իրենց իրական պատմութիւնը»

  • 28-02-2012 15:46:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Պէտք է Թուրքիայի ժողովրդին օգնենք ճանաչել իրէ իրական պատմութիւնը` իրականութիւնը հայերի մասին»: Նման տեսակէտ յայտնեց «Դուռ» կազմակերպութեան ղեկավար Յասմիկ Պօղոսեանը ի պաշտհանութիւն Թուրքիայում կալանաւորուած թուրք հրատարակիչ, գրող Ռաջիփ Զարաքոլուին նուիրուած միջոցառմանը: ինչպէս նշեց Հ.Պօղոսեանը, Ռ.Զարաքոլուն եւ իր կինն իրենց գործունէութեամբ ներկայացրել են հայ ժողովրդի պատմութիւնը, եւ նրա օգնութեամբ է, որ Թուրքիայում հրատարակուել է «Մուսան Լեռան քառասուն օրը» գիրքը: Տեղեկացուեց, որ Ռ. Զարաքոլուն կալանաւորուել է 2011թ.-ին եւ մինչ օրս դեռ պարզ չեն նրա կալանաւորման պատճառները: Միջոցառման մասնակից, հասարակական գործիչ Սարգիս Հացպանեանի փոխանցմամբ, նա անձամբ է ճանաչում Ռաջիփ Զարաքոլուին, որը առաջիններից էր, որ կոտրեց հայերի հանդէպ Թուրքիայում առկայ տաբուները. «Նայ հաւաքագրում էր Գերմանիայի արխիւներում առկայ գաղտնի փաստաթղթերը, որոնք կապուած էին Հայոց ցեղասպանութեան հետ եւ թուրքական իշխանութիւնները թոյլ չեն տուել, որ այդ գիրքը հրատարակուի, եւ վերջինիս ձերբակալման ժամանակ առգրաւուել են նաեւ այդ գիրքը»: Ըստ Ս.Հացպանեանի, թուրք հրապարակախօսի փաստաբանները մինչ օրս չգիտեն, թէ իրենց պաշտպանեալն ինչի համար է ձերբակալուել: «Այժմ թէ Զարաքոլուն եւ թէ նրայ որդին ձերբակալուած են եւ գտնւում են նոյն բանտի նոյն բանտախցում եւ այս պահին զբաղուած են գիրք գրելով»,- ասաց Ս. Հացպանեանը յաւելելով, որ Զարաքոլուն իր բանտախցից դիմել է Թուրքիայի խորհրդարանին, որպէսզի վերջինս միչնեւ 2015թ.-ի ապրիլի 24-ն ընդունի Հայոց Ցեղասպանութեան փաստը: Շուէդ պատգամաւորների նախաձեռնութեամբ Ռ. Զարաքոլուն ներկայացուել է որպէս նոբելեան խաղաղութեան մրցանակի թեկնածու: Նշենք, որ Հայաստանի Ֆրիտիոֆ Նանսեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2012թ.-ի փետրուարի 20-ի որոշմամբ, մարդասիրական սկզբունքների հաստատման եւ հայոց Ցեղասպանութեան դատապարտման ուղղութեամբ ծաւալած աշխատանքի համար գրող Ռ. Զարաքոլուն պարգեւատրուել է «գրատպութեան նուիրեալէ յուշամեդալով:
  -   Հասարակութիւն