«Գորշ գայլեր եւ ճերմակ աղաւնիներ>> գրքի շնորհանդէսը Հայոց մարդասիրական ճեմարանում


«Գորշ գայլեր եւ ճերմակ աղաւնիներ>> գրքի շնորհանդէսը Հայոց մարդասիրական ճեմարանում

  • 29-02-2012 10:04:35   |   |  Նոր գրքեր

Փետրուարի 28-ին Հայոց մարդասիրական ճեմարան (Կ'ալկաթայ, Հնդկաստան) այցելեց ամերիկահայ նշանաւոր գրող Ջոն Դ. Բալեանը` իր «գորշ գայլեր եւ ճերմակ աղաւնիներէ գրքի շնորհանդէսի առիթով: Հնդկահայոց հոգեւոր հովիւ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տէր Խորէն վարդապետ Յովհաննիսեանի անունից հեղինակին ողջունեց եւ ճեմարանի աշակերտներին ու աշխատակազմին ներկայացրեց ճեմարանի կրթական տնօրէն տիար Սումիթրայ Մալիկը: Նա շնորհակալութիւն յայտնեց դոկտոր Ջոն Բալեանին` Մարդասիրական այցելելու համար, յատկապէս այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը տօնախմբում է հայ տպագրութեան 500-ամեակը, երբ Երեւանը 2012 թուականին Իւնեսկօ-ի կողմից յայտարարուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Դոկտոր Ջոն Դ. Բալեանն աւարտել է Columbia University-ն եւ Tufts University School of Medicine-ը: Այժմ նա Համաշխարհային բաժնետիրական ընկերութիւններից մէկում աւագ գործադիր է: «Գորշ գայլեր եւ ճերմակ աղաւնիներ>>-ը դոկտոր Ջ. Դ. Բալեանի առաջին վէպն է Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների մասին: Այս եզակի վէպը մի յուզիչ պատմութիւն է: Այնտեղ ներկայացուած անհատի բարդ յարաբերութիւնները հասարակութեան հետ, կրօնական թշնամանքը, մարդկային անհաւատարիմ փոխյարաբերութիւնները վերցուած են ժամանակակից մարդու կեանքի փորձառութիւնից: Գիրքը գրուած է պարզ եւ պատկերաւոր ոճով, այն յիշեցնում է այն առածը, թէ ամէն մի մութ ամպ ունի արծաթէ երեսպատում: Վէպը երբեմն նմանւում է Պանդորայի ձախորդութիւնների արկղին: Այն կոչ է անում ընթերցողին երբեք չյուսահատուել, քանի որ ամէն ինչ հնարաւոր է: Իր ներածական խօսքում դոկտոր Ջոն Դ. Բալեանն ընդգծեց, որ գիրքը գրելու դրդապատճառը եղել է Հայոց ցեղասպանութեան մասին իրազեկելը: Հեղինակն ի մասնաւորի ասաց. «դուք պէտք է երազէք: Հակառակ բոլոր խոչընդոտներին, ամէն ինչ պէտք է անէք, որպէսզի կեանքի կոչէք ձեր երազանքները: Նրանք, ովքեր կը հասկանան այս ամէնը, գուցէ ամենալաւերը չեն, բայց վստահաբար հաստատակամներն են եւ հետեւողականներըէ: Ինչպէս «նտե-ին յայտնեցին Հայոց մարդասիրական ճեմարանի Տեղեկատուական համակարգից, հանդիպման վերջում ճեմարանի աշակերտները եւ ուսուցիչներն իրենց հետաքըրքրող հարցերն ուղղեցին դոկտոր Բալեանին, որից հեղինակն անչափ տպաւորուեց: ձեռնարկն անցաւ գրական եւ ուսուցողական մթնոլորտում:
  -   Նոր գրքեր