«Մրցակցային օրէնսդրութեան նոր իրաւական զարգացումները» թեմայով սեմինար-քննարկում`Հայաստանի դատաւորների մասնակցութեամբ


«Մրցակցային օրէնսդրութեան նոր իրաւական զարգացումները» թեմայով սեմինար-քննարկում`Հայաստանի դատաւորների մասնակցութեամբ

  • 01-03-2012 16:41:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մրցակցային խնդիրների վերաբերեալ քննարկում`Հայաստանի դատաւորների մասնակցութեամբ 03/01/2012 ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական Յանձնաժողովի կողմից տնտեսվարողներին պատասխանատուութեան ենթարկելու որոշումները սովորաբար բողոքարկւում են դատական կարգով. Հետեւապէս այս առումով կարեւորւում է տուեալ գործերը քննող դատաւորների խորը եւ համակողմանի տեղեկացուածութիւնը մրցակցային խնդիրների եւ ոլորտի նոր իրաւական զարգացումների վերաբերեալ: Փետրուարի 28-29-ին տեղի ունեցաւ ‹‹մրցակցային օրէնսդրութեան նոր իրաւական զարգացումները›› թեմայով սեմինար-քննարկում`Հայաստանի դատաւորների մասնակցութեամբ: ՀՀ Վարչական եւ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանների դատաւորները հնարաւորութիւն ունեցան ԵՄ փորձագէտների հետ քննարկելու մրցակցային օրէնսդրութիւնն ու ԵՄ լաւագոյն գործելակերպերը, ինչպէս նաեւ տեղեկանալու ԵՄ դատարանների եւ ազգային դատարանների դերի եւ լիազօրութիւնների մասին: Դատաւորները եմ փորձագէտների հետ քննարկեցին նաեւ տնտեսական մրցակցութիւնը սահմանափակող գործերի քննութեանն առնչուող մասնագիտական հարցեր: Միջոցառման ժամանակ զեկոյցնէր ներկայացրեցին ԵՄ անդամ պետութիւնների փորձագէտներ, Գերմանիայի մրցակցային մարմնի նախկին փոխնախագահ` պարոն Կ. Շթոքմանը,Լիտուայի մրցակցութեան խորհրդի նախագահ` Շարունաս Կեզերաուսկասը: Մասնաւորապէս նրանք անդրադարձան ԵՄ Յանձնաժողովի ստուգումներ եւ հետաքննութիւն իրականացնելու իրաւասութեանը, Եհ-ի եւ անդամ պետութիւնների մրցակցային մարմինների համագործակցութեանը, մրցակցային մարմինների եւ դատարանների միջեւ տեղեկատուութեան փոխանակմանը, ինչպէս նաեւ մասնագիտական այլ հարցերի: Քննարկման մասնակիցների միջեւ ծաւալուեց ակտիւ քննարկում` յատկապէս Հայաստանի եւ ԵՀ-ի օրէնսդրական ակտերի, իրաւասութիւնների եւ գործերի քննութեան վերաբերեալ: մասնաւորապէս դատաւորներին հետաքրքրում էր, թէ օրէնսդրութեամբ ինչպէս է կարգաւորւում տուգանքի վճարումը այն դէպքում, երբ տնտեսվարողը որոշումը բողոքարկել է դատարանում: Կ. Շթոքմանը պատասխանեց, որ նման դէպքերում Գերմանիայում կասեցւում է տուգանքի վճարումը, քանի դեռ դատական վերջնական ակտով որոշում չի կայացուել: Բացի այդ, փորձագէտը նշեց, որ նման դէպքերում դատարանի կողմից կայացուող վճիռը խիստ էական է եւ վճիռն ինչ-որ տեղ նման է մեղադրական եզրակացութեան, քանի որ դատարանն իրաւասու է գործի հետ կապուած նոր քննութիւն սկսել, գործում վկաներ ներգրաւուել, տուգանքի չափի փոփոխութիւն կատարել եւ այլն: Հարցի հետ կապուած Շ. Կեզերաուսկասը տեղեկացրեց, որ Լիտուայի մրցակցային օրէնսդրութեամբ բողոքարկուած գործերի դէպքում կիրառւում է այլ մօտեցում: Նրա տեղեկացմամբ, դատական բողոքարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը: Անկախ ամէն ինչից, տուգանքի ենթարկուած տնտեսվարողը պարտաւոր է վճարել այն, իսկ եթէ դատարանը մրցակցային մարմնի որոշումը ճանաչի անվաւեր, ապա յետագայ ընթացքը կարգաւորւում է օրէնսդրութեամբ: Երկու փորձագէտներն էլ նշեցին, որ եթէ տնտեսվարողը դիմում է ներկայացնում` տուգանքը մաս մաս վճարելու վերաբերեալ, ապա, յատկապէս խոշոր տուգանքների պարագայում ընդառաջում են նրան: դատաւորների կողմից հնչեցին նաեւ հարցեր օրէնդրական տարբեր ակտերի, տուգանքների չափի եւ վճարման, ԵՄ Յանձնաժողովի եւ ԵՄ անդամ պետութիւնների մրցակցային մարմինների համագործակցութեան, համատեղ վարոյթների իրականացման եւ այլ թեմաների վերաբերեալ: Տեղեկացնենք, որ Հայաստանի դատական համակարգի աշխատակիցների համար նախատեսուած երկօրեայ սեմինարը կազմակերպուել է եհք Հհ-եմ գործողութիւնների ծրագրի շրջանակում մեկնարկած «մրցակցային եւ պետական օժանդակութեան օրէնսդրութեան կիրարկման հզօրացումը Հայաստանումէ Թուինինգ ծրագրի ներքոյ, որի շրջանակներում Հայաստանում նման սեմինար քննարկումներ յաճախ են կազմակերպւում` ամենատարբեր ոլորտների եւ պետական գերատեսչութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Իրականացուող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելաւում ն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողութիւնների հզօրացումն է: Ծրագիրը ֆինանսաւորում է Եւրոպական միութիւնը, ֆինանսաւորման ընդհանուր չափը կազմում է 1.1 միլիոն եւրոյ:
  -   Մամլո հաղորդագրություն