Խրախուսանք` Կ'ոնսերվատորիայի շնորհալի ուսանողներին


Խրախուսանք` Կ'ոնսերվատորիայի շնորհալի ուսանողներին

  • 01-03-2012 17:30:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մարտի 1-ին «Հրայր եւ Մարթա Ալբարեանների անուան կրթաթոշակ» եւ դիպլոմ շնորհեց Երեւանի պետական կ'ոնսերվատորիայի «լաւագոյն ուսանող 2011է ճանաչուած վոկալիստ Արսէն Ստեփանեանին : Ծրագիրը հովանաւորում են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր եւ Մարթա Ալբարեանները: Բարերար ամուսինների սահմանած ամենամեայ անուանական կրթաթոշակը` 500 ԱՄՆ դոլարին համարժէք ՀՀ դրամ եւ դիպլոմ, Հիմնադրամը շնորհում է 2009 թուականից` առաջադէմ ու շնորհալի ուսանողներին սատարելու նպատակով: Այն 2009 թուականին շնորհուել է ջութակահարուհի Մերի Խօջայեանին, 2010-ին` սաքսոֆոնահար Դաւիթ Մելքոնեանին, 2011-ին` ջութակահարուհի Աննա Մարգարեանին: Արսէնը Կ'ոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի, ակադեմիական երգեցողութեան բաժնի չորրորդ կուրսի ուսանող է: 2010 թուականին մասնակցել է Դելֆեան խաղերին եւ արժանացել «ակադեմիական երգէ անուանակարգում 1-ին կարգի մրցանակի «ոսկէ մեդալիէ, իսկ 2011 թուականին դարձել է 2-րդ հանրապետական մրցոյթի դափնեկիր: «Այս գումարն ինձ կ'օգնի մասնակցել մարտին Մոսկուայում կայանալիք Մ. Մագամաեւի անուան միջազգային երգի մրցոյթին: Մեծ ակնկալիքներով այս տարի մասնակցում եմ նաեւ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ 2011 մրցոյթին»,- իր առաջիկայ ծրագրերի մասին ասաց Արսէնը:
  -   Մամլո հաղորդագրություն