«Կենգուրու 2012»-ին կը մասնակցի աւելի քան 36 000 երեխայ


«Կենգուրու 2012»-ին կը մասնակցի աւելի քան 36 000 երեխայ

  • 01-03-2012 17:47:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «այբէ կրթական հիմնադրամի ջանքերով անցկացւում է աշխարհի ամենասիրուած դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցոյթը` «կենգուրունէ: Աւարտուած է նաեւ այս տարուայ մրցոյթի յայտերի ընդունման ժամկէտը, եւ մենք ուրախութեամբ արձանագրում ենք, որ «կենգուրու 2012ե-ին մասնակցելու են աւելի քան 36 000 երեխաներ Հայաստանի եւ Արցախի մօտ 900 դպրոցներից: Այս թուերը գալիս են վերստին ապացուցելու, որ երեխաների հետաքրքրութիւնը մաթեմատիկայի այս մրցոյթի հանդէպ չի պակասում: Եւս մէկ ուրախալի լուր. վաճառքում են «կենգուրուիէ խնդրագրքերը, որտեղ ամփոփուած են 2008-2009 թթ. եւ 2010 թ. աւելի քան 400 խնդիրներն` իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպէս օժանդակ նիւթ` արտադասարանային պարապմունքներ անցկացնելու, մաթեմատիկայի օլիմպիադաներին, «Կենգուրու» մրցոյթին նախապատրաստուելու համար: «կենգուրուիէ խնդրագրքերը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներից: Մանրամասների համար այցելէք www.kangaroo.am կայքը: Հայաստանում «Կենգուրու» մրցոյթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ»կրթական հիմնադրամը: Մրցոյթն անցկացւում է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հովանու ներքոյ: Ռուսաց լեզուի գործընկեր` Հհ-ում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանատանը կից «Ռոսսոտրուդնիչեստուո» ներկայացուցչութիւն: Ինֆորմացիոն հովանաւորներ` «Մեդիամաքս» լրատուական գործակալութիւն եւ «Կրթութիւն» շաբաթաթերթ:
  -   Մամլո հաղորդագրություն