Ադրբեջանի ԱԳ նախարար."Ղարաբաղեան հակամարտութեան հարցը պէտք է լուծուի խաղաղ ճանապարհով"


Ադրբեջանի ԱԳ նախարար."Ղարաբաղեան հակամարտութեան հարցը պէտք է լուծուի խաղաղ ճանապարհով"

  • 02-03-2012 16:58:05   |   |  Քաղաքական
"Մենք կարողացել ենք լաւ յարաբերութիւններ հաստատել մեր հարեւանների հետ: Սակայն կայ մէկ խնդիր, որը խանգարում է տարածաշրջանի զարգացմանը: Խօսքը գնում է Ղարաբաղեան հակամարտութեան մասին: ԱՊԱ գործակալութեան փոխանցմամբ, Բաքւում անցկացուող Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների «ուղեղային կ'ենտրոններիէ երրորդ համաժողովում այս մասին յայտարարել է ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: ըստ նրա, այդ հարցի շուրջ գոյութիւն ունի Մակ-ի Անվտանգութեան խորհրդի չորս բանաձեւ, սակայն խնդիրն առ այսօր լուծուած չէ եւ փախստականները չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Մինչդեռ միւս բանաձեւերը կատարւում են, ինչը միտք է առաջացնում երկակի չափանիշների մասին: Մամեդեարովի գնահատմամբ, ղարաբաղեան հարցի շուրջ բանակցութիւններում "ցաւօք, առաջընթաց չի գրանցուել", որը, ըստ նրա, "Հայաստանի ոչ կոնստրուկտիւ դիրքորոշման հետեւանք է": Հայաստանը, ըստ նրա, ձգտում է ստատուս-քուոյի պահպանմանը տարածաշրջանում: Ադրբեջանի ԱԳ նախարարի խօսքերով, Ղարաբաղեան հակամարտութեան հարցը պէտք է լուծուի խաղաղ ճանապարհով": Նա նշել է նաեւ, որ երբեմն կողմերի միջեւ տարածութիւնը հասնում է 60 մետրի, ինչը անհանգստութիւն է առաջացնում անվտանգութեան տեսակէտից: "Ես հասկանում եմ, որ երբ գալիս են ընտրութիւնները, երբեմն հեշտ չէ վարել բանակցութիւններ: Հայաստանում շուտով ընտրութիւններ են: Հեշտ չի լինելու, սակայն մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի խաղաղ բանակցութիւնները չձգձգուեն եւ չձգձգուի նաեւ համաձայնութեան հաստատումը: Նախարարի հաւաստմամբ, Ադրբեջանը հանդէս է գալիս կողմերի միջեւ վստահութեան ստեղծման դիրքերից: "Մենք ելնում ենք շատ պարզ տրամաբանութիւնից: Կողմերի միջեւ պատ կառուցելը արդիւնաւէտ չէ: Այդ տրամաբանութիւնն է որդեգրել նաեւ միջազգային հանրութիւնը": Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ շնորհակալութիւն է յայտնել իսլամական աշխարհի պետութիւններին Ղարաբաղի հարցում աջակցելու համար:
  -   Քաղաքական