ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  • 02-03-2012 18:04:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 2-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիայ), Ռոբերտ Բրադկէին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացի ներկայ փուլին վերաբերող հարցեր, ինչպէս նաեւ այդ գործընթացի յետագայ քայլերը:Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն