Սերժ Սարգսեանը մասնակցելու է Հիւսիսատլանտեան խորհուրդ+Հայաստան նիստին


Սերժ Սարգսեանը մասնակցելու է Հիւսիսատլանտեան խորհուրդ+Հայաստան նիստին

  • 02-03-2012 19:29:54   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 5-7-ը աշխատանքային այցով գտնուելու է Բրիւսէլում: Այս մասին "Նոյեան Տապանին" յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից: Այցի շրջանակներում նախագահը կը մասնակցի Հիւսիսատլանտեան խորհուրդ+Հայաստան նիստին, ելոյթ կ'ունենայ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, կը հանդիպի Նատօ-ի Գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժոզէ Մանուէլ Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եւրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆիւլէի, Եւրոպական ժողովրդական կուսակցութեան նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսուած է նաեւ հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարութեան հետ: Աշխատանքային այցի օրակարգում նախատեսուած է Սերժ Սարգսեանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ եւս:
  -   Քաղաքական