"Ժառանգութեան" համագումարում միաձայն ընդունուել է հռչակագիր` գալիք խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ


"Ժառանգութեան" համագումարում միաձայն ընդունուել է հռչակագիր` գալիք խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ

  • 02-03-2012 20:34:18   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 2-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության յոթերորդ համագումարը, որն ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ հանրային հաշվետվությամբ ամփոփել է իր հնգամյա խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ու քաղաքացիական գործունեությունը, ընդունել է «Նոր Հայաստանի բանաձեւ» վերտառությամբ հռչակագիր: "Ժառանգութեան" համագումարում միաձայն ընդունուել է հռչակագիր` գալիք խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ Մարտի 2-ին տեղի է ունեցել «ժառանգութիւնէ կուսակցութեան եօթերորդ համագումարը, որն ԱԺ առաջիկայ ընտրութիւններին ընդառաջ հանրային հաշուետուութեամբ ամփոփել է իր հնգամեայ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ու քաղաքացիական գործունէութիւնը, ընդունել է "Նոր Հայաստանի բանաձեւ" վերտառութեամբ հռչակագիր: Ըստ "Ժառանգութիւն" կուսակցութեան լրատուական ծառայութան հաղորդագրութեան, նախքան համագումարի բացումը տեղի է ունեցել ընդունելութիւն` նուիրուած Միաւորուած ազգերի կազմակերպութեանը նորանկախ Հայաստանի Հանրապետութեան անդամակցութեան 20-ամեակին: Ներկայ էն եղել օտարերկրեայ դիւանագիտական անձնակազմերի պաշտօնատար անձինք, Զլմ-ների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ, հրաւիրուած այլ հիւրեր: 1992թ. այս պատմական օրը ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանը հայոց եռագոյնը բարձրացրել է Մակ-ի գլխաւոր գրասենեակի առջեւ, եւ Հայաստանի Հանրապետութիւնը դարձել է պետութիւնների համաշխարհային ընտանիքի լիիրաւ ու հպարտ անդամ: 20 տարի անց, օւկիանոսից այսկողմ, ՀՀ օրհներգի հնչեցումից յետոյ «ժառանգութիւնե կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը խօսք է ուղղել իր հայրենակիցներին հայոց եռագոյնի անանց խորհրդանշականութեան մասին: Ապա ելոյթ է ունեցել Հայաստանում Մակ-ի մշտական ներկայացուցչի պաշտօնակատար, Մակ-ի Փախստականների հարցերով յանձնակատարի ներկայացուցիչ Դէմթիւ Դեսալեյնը: «այնուհետեւ նիստերի լեփլեցուն դահլիճի կամարների ներքոյ հանդիսաւոր պայմաններում բացուեց «ժառանգութիւնէ կուսակցութեան 7-րդ համագումարը: Բարեմաղթանքի խօսքով հանդէս եկան ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը, «ազատ դեմոկրատներէ կուսակցութեան նախագահ Խաչատուր Քօքոբելեանը, Ազգային ժողովի նախկին փոխխօսնակ Կարապետ Ռուբինեանը, «միաւորուած հայերէ կուսակցութեան ղեկավար Ռուբէն Աւագեանը, Գերագոյն խորհրդի պատգամաւոր Աղասի Արշակեանը եւ «ազգային համաձայնութիւնէ կուսակցութեան նախագահ Արամ Յարութիւնեանըէ,- նշւում է կուսակցութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան մէջ: : "ժառանգականներից" առաջինն ամբիոն է հրաւիրուել Զարուհի Փոստանջեանը, ով հէնց համագումարից մեկնում էր Ռուսաստանի Դաշնութիւն` որպէս դիտորդ հետեւելու նախագահական ընտրութիւնների ընթացքին: Այնուհետեւ հայ իրականութեան մէջ «ժառանգութեանէ տեղի ու դերի, կուսակցութեան յետագայ անելիքների շուրջ հայեցակարգային ելոյթով հանդէս է եկել կուսակցութեան առաջնորդ, վարչութեան նախագահ Րաֆֆի Յովհաննիսեանը: Նկարագրելով Հայաստանում եւ տարածաշրջանում առկայ զարգացումները, նա նշել է, որ ստեղծուած իրավիճակը իշխանափոխութիւնը հրամայական է դարձնում: «նոր Հայաստանն անպայման գալու է, եւ այն պատկանում է բոլորիս: Գալու է նոր Սահմանադրութեամբ, սահմանադիր ժողովով, նոր համակարգով: Մենք ներկայ համակարգը չենք ընդունում, եւ նորը բերելու համար պարտաւոր ենք քաղաքական ու քաղաքացիական պայքար տանել քաղաքներից մինչեւ ամենախուլ գիւղերէ,- ընդգծել է Յովհաննիսեանը` միաժամանակ ողջունելով «ժառանգութիւնե-«ազատ դեմոկրատներէ կուսակցութիւնների համագործակցութիւնը եւ յոյս յայտնելով, որ այն կ'ունենայ երկարատեւ, հեռանկարային շարունակութիւն: Նա արժանուոյնս գնահատել է եւ ըստ էութեան կարեւորել նաեւ համագործակցութիւնը Հյդ-ի հետ թէ՛ խորհրդարանում եւ թե «այդ աւելորդ ու անպիտան դարպասներից դուրսէ, ողջունել է այն ընդհանուր եզրերը, որոնք կարելի է գտնել արտախորհրդարանական Հակ-ի, միւսների, ինչպէսեւ խորհրդարանական այլ ուժերի հետ: Անցած ժամանակահատուածում վարչութեան կատարած աշխատանքների վերաբերեալ համագումարին հաշուետուութիւն է ներկայացրել «ժառանգութիւնէ կուսակցութեան վարչութեան փոխնախագահ Ռուբէն Յակոբեանը: Իսկ ԱԺ «ժառանգութիւնէ խմբակցութեան հնգամեայ գործունէութեան մասին հաշուետուութեամբ հանդէս է եկել խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը: Համագումարում ելոյթ էն ունեցել նաեւ «ժառանգութիւնէ խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալաւերդեանը, կուսակցութեան Կենտրոնի ստորաբաժանման ղեկավար Սուսաննա Մուրադեանը, վարչութեան անդամ Սուսաննա Բարխուդարեանը, Յատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինէ Պետրոսեանը, երիտասարդական թեւից` Գէորգ Կարապետեանը: Համագումարը միաձայն ընդունել է հռչակագիր, որում արձանագրուած է գալիք խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ` նոր Հայաստանի, նոր սերնդափոխիչ իրագործումների եւ քաղաքացիական ազգային իշխանութեան ձեւաւորման հրամայականը:
  -   Քաղաքական