Ոստիկանութեան հարցերով ԵԱՀԿ աւագ խորհրդականը քաջալերում է Հայաստանում ոստիկանութեան բարեփոխումների յետագայ գործողութիւնները


Ոստիկանութեան հարցերով ԵԱՀԿ աւագ խորհրդականը քաջալերում է Հայաստանում ոստիկանութեան բարեփոխումների յետագայ գործողութիւնները

  • 24-11-2010 20:15:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՐԵՒԱՆ, 24 նոյեմբերի, 2010թ. - Ոստիկանութեան հարցերով ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարի աւագ խորհրդական Քնութ Դրեյերի երկօրեայ այցի հիմնական նպատակն է աւելի մօտիկից ծանօթանալ Հայաստանում ոստիկանութեան համապարփակ բարեփոխումների ընթացքին: «Եահկ-ն ողջունել է Հայաստանի իշխանութիւնների նախաձեռնութիւնը` սկսելու ոստիականութեան յաւակնոտ բարեփոխումների ծրագիր, որն այս տարուայ մայիսին ներկայացուել է ԵԱՀԿ քարտուղարութեան եւ մասնակից պետութիւնների ուշադրութեանը: Իմ այցի նպատակն է խթանել բարեփոխումների իրականացումը` դիտորդելով առաջընթացը եւ առանձնացնելով համագործակցութեան հնարաւոր շրջանակները» , - ասաց խորհրդական Դրեյերը: «Բարեփոխումների լայնածաւալ բնոյթը ենթադրում է բաւականաչափ երկար ժամկէտների անհրաժեշտութիւն: Անհրաժեշտ է մշակել իրականացման համապատասխան մեխանիզմներ եւ դրանց հետամուտ` երկարաժամկէտ բարեփոխումների ռազմավարութիւն», - յաւելեց նա: Դրեյերի այցի ընթացքում հանդիպումներ էն նախատեսուած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի, ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսեանի, ՀՀ Անվտանգութեան խորհիրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի, ԱԺ պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեանի հետ: ԵԱՀԿ ոստիկանութեան հարցերով խորհրդականի` հայաստանեան կողմի հետ քննարկումների առանցքում էին ոստիկանութեան պատասխանատուութիւնը եւ ժողովրդավարական վերահսկողութիւնը, մարտահրաւէրները կրթական բարեփոխումներում, իրաւապահ մարմիններում հակակոռուպցիոն միջոցառումները, ինչպէս նաեւ համայնքային ոստիկանութեան ներդրումը եւ այլ խնդիրներ: Այցի շրջանակներում նախատեսւում էն այցելութիւններ Հայստանի ոստիկանութեան կրթական հաստատութիւններ` Ոստիկանութեան ուսումնական կենտրոն եւ Ոստիկանութեան ակադեմիայ: «Առանց օրէնքի արդիւնաւէտ գործադրման եւ օրէնքի գերակայութեան նկատմամբ անեղծ յարգանքի, իրաւապաշտպան մարմինների պատասխանատուութեան` չէն կարող լինել սոցիալական, քաղաքական եւ տնտեսական կայունութեան երաշխիքներ: Լաւ պատրաստուած ոստիկանութեան աշխատակիցը կարող է մատուցել աելի լաւ ծառայութիւններ հանրութեանը: Էս հաւատացած եմ` յաջողակ բարեփոխման գրաւականն է կրթական համակարգի բարեփոխումը` այսօրուայ ոտիկանների վերապատրաստումն ու ապագայ սերնդի ուսուցանումը` ժողովրդավարական ոստիկանութեան սկզբունքների համապատասխան», - նշեց Դրեյերը վերոյիշեալ կրթական հաստատութիւնների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում: Ոստիկանութեան աջակցութեան ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երեւանեան գրասենեակն օգնել է Ոստիկանութեան ուսումնական կենտրոնի վերանորոգմանը եւ աջակցում է ուսումնական ծրագրի վերանայմանն ու մոդեռնիզացմանը: Ոստիկանութեան գծով ԵԱՀԿ աւագ խորհրդականը նաեւ այցելեց համայնքային ոստիկանութեան երկու յենակէտեր, որոնք բացուել էն Արաբկիր համայնքում ԵԱՀԿ գրասենեակի աջակցութեամբ իրականացուող համայնքային ոստիկանութեան փորձնական ծրագրի շրջանակներում: «Ոստիկանութեան բարեփոխման կարեւորագոյն մէկ այլ բաղադրիչ է համայնքային ոստիկանութիւնը` որպէս ժողովրդավարական ոստիկանութեան տարր, քանզի այն խրախուսում է ոստիկանութեան եւ հանրութեան փոխվստահութիւնը», - նշեց Դրեյերը: ԵԱՀԿ գրասենեակը 2005թ.-ից ներգրաւուել է ոստիկանութեան բարեփոխումների նախաձեռնութիւնում: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն