Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Վլադիմիր Պուտինին


Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Վլադիմիր Պուտինին

  • 05-03-2012 12:33:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 5-ին շնորհաւորական ուղերձ է յղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնութեան նախագահի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ: Ուղերձում ասուած է. «Յարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծօրէն եւ սրտանց շնորհաւորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնութեան նախագահ ընտրուելու կապակցութեամբ: Նախագահական ընտրութիւններում Ձեր տարած համոզիչ յաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարութեան եւ ազդեցութեան էլ աւելի բարձրացմանն ուղղուած Ձեր կողմից իրականացուող քաղաքականութեան նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամեայ աջակցութեան մասին: Հայաստանին եւ Ռուսաստանին միաւորում են դաշնակցային յարաբերութիւնները, որոնք հիմնուած են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձութիւնն անցած բարեկամութեան վրայ: Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցութեան զարգացման մէջ ձեռք են բերուել նշանակալի արդիւնքներ, ստեղծուել է էական պաշար ապագայի համար: Եւ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցութեան յետագայ զարգացումն այսուհետ եւս կը ծառայի Հարաւային Կովկասում խաղաղութեան, անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդմանը, թոյլ կը տայ ոչ միայն իրականացնել երկարաժամկէտ նախագծէր տնտեսութեան մէջ, միջտարածաշրջանային համագործակցութեան ոլորտում, մշակութային-հումանիտար բնագաւառում, այլեւ բացայայտել միջպետական համագործակցութեան նոր հնարաւորութիւններ: Յարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 20-ամեակի տարում հրաւիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով: Անկասկած, Ձեր այցը նոր խթան կը հաղորդի բոլոր ուղղութիւններով հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների զարգացմանը` ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ, յարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջութիւն եւ նոր յաջողութիւններ բարձր պետական պաշտօնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին` բարգաւաճում եւ բարեկեցութիւնէ: այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն