Մեկնարկել է նոր ծրագրային ապահովման տեղադրումը Հայփոստ>>-ում


Մեկնարկել է նոր ծրագրային ապահովման տեղադրումը Հայփոստ>>-ում

  • 06-03-2012 14:06:19   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Լոնդոնի ֆոնդային բորսայի AIM շուկայում ընդգրկուած «էսչեր Գրուփ>> ընկերութիւնը (Escher Group) տեղեկացնում է, որ վերջերս Էսչերը շահել է ԱՄՆ-ի փոստի յայտարարած 50 միլիոն դոլար արժողութեամբ մրցոյթը, որով ընկերութիւնն իր «Riposte>> ծրագրային ապահովումը կը ներդնի աշխարհի խոշորագոյն փոստային օպերատոր ԱՄՆ-ի փոստային ցանցում (USPS). Հատանշական է, որ «էսչեր Գրուփ>>-ն իր յայտարարութեան մէջ նշում է, որ ԱՄՆ-ի փոստի հետ պայմանագիրը «Յաջորդում է դեկտեմբերին Հայաստանի փոստային կապի օպերատոր «Հայփոստ>>-ի եւ յունուարին Սաուդեան փոստի հետ կնքուած պայմանագրերինէ: Էսչերի ներկայացուցիչները եւ արգենտինացի եւ հայ մասնագէտների խումբը ներկայումս իրականացնում են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «հայփոստե-ի ցանցում «Ripost Essential>> ծրագրային ապահովման տեղադրումը: Այս առիթով փետրուարի վերջին համատեղ հանդիպում տեղի ունեցաւ «էսչեր Գրուփե-ի Ծրագրի ղեկավար Բիժու Ջորջի եւ Հայփոստի ներկայացուցիչներ` «Հայփոստ թրասթ մենեջմենթ>>-ի կառավարող տնօրէն Խուան Պաբլոյ Գեչիջեանի, «Հայփոստ>> ՓԲԸ գործադիր տնօրէնի պաշտօնակատար Հայկ Աւագեանի, Զարգացման ծրագրի ղեկավար Ֆաբիան Օտերոյի եւ այլոց միջեւ: Այս բեկումնային տեխնոլոգիայի կիրառումն ամբողջովին կը փոխի Երեւանից մինչեւ Հայաստանի ամենահեռաւոր գիւղերը ձգուող փոստային ցանցի արդիւնաւէտութեան մասին պատկերացումները: Յիշեցնենք, որ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «հայփոստե-ի եւ «էսչեր Գրուփե-ի միջեւ կնքուած 1.5 միլիոն դոլար արժողութեամբ պայմանագրի համաձայն` 2012թ-ի ընթացքում Էսչերը իր «Riposte Essentialէ ծրագրային ապահովումը կը ներդնի «հայփոստե-ի ամբողջ փոստային ցանցում:
  -   Տնտեսութիւն