Արեւիկ Յովսէփեան.«Ջրային ռեսուրսների լաւ կառավարման դէպքում` ջրային ռեսուրսները կը բաւարարեն»


Արեւիկ Յովսէփեան.«Ջրային ռեսուրսների լաւ կառավարման դէպքում` ջրային ռեսուրսները կը բաւարարեն»

  • 06-03-2012 17:41:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 6 –ին մեկնարկեց «Լինե′նք ՀՈԳԱՏԱՐ – ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2012 – Հայաստան» սոցիալական բնապահպանական նախագիծը` նուիրուած ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի կողմից յայտարարուած մարտի 22-ին նշուող «Ջրի համաշխարհային օրուան»: Ասուլիսի բանախօսներն էին` ( Արեւիկ Յովսէփեան, «Ազգային ջրային համագործակցութիւն» Հկ-ի նախագահ ( Տաթեւիկ Սիմոնեան, «Սփրին Գրուպ» PR ռազմավարական ընկերութեան համահիմնադիր, միջազգային նախագծերի ղեկավար ( Արա Բրուտեան, «Կոկա-Կոլայ ՀԲՔ Արմէնիա» ընկերութեան հասարակական գործերի եւ հաղորդակցման տնօրէն ( Սոնա Նազարեան, «Լինենք հագատար-ջրի համաշխարհային օր 2012-հայաստան» նախագծի ղեկավար Ինչպէս նշեց միջոցառման նախաձեռնող «սփրին Գրուպէ PR ռազմավարական ընկերութեան համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնեանը, նախագծի նպատակն է բարձրաձայնել եւ հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրել ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրներին: Բանախօսն աւելացրեց, որ ընկերութիւնը, իր սոցիալական պատասխանատուութեան հայեցակարգի շրջանակներում, «դեմոյ Փրոդաքշընէ ընկերութեան, «ազգային ջրային համագործակցութիւնէ գիտական, էկոլոգիական Հկ-ի հետ համատեղ առաջին անգամ տարածաշրջանում նախաձեռնել են յատուկ միջոցառումների շարք` ուղղուած Հհ-ում բնապահպանութեան, գիւղատնտեսութեան, սննդի անվտանգութեան ոլորտներում ջրային ռեսուրսներին առնչուող խնդիրների եւ հնարաւոր լուծումների քննարկմանը, այդ գործընթացին ներգրաւելով ՀՀ Կառավարութեան, միջազգային գործակալութիւնների, հասարակական կազմակերպութիւնների, Զլմ-ների, մասնաւոր հատուածի ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ շահագրգիռ քաղաքացիներին: Լրագրողի այն հարցին, թէ ինչպիսին է Հայաստանում ջրային ռեսուրսների հետ կապուած իրավիճակը, «ազգային ջրային համագործակցութիւնէ Հկ-ի նախագահ արեւիկ Յովսէփեանը պատասխանեց. «Մենք ունենք տեղային եւ սեզոնային խնդիրներ: Այսինքն կան վայրեր, որտեղ ջուր ունենք եւ կան վայրեր, որտեղ` չունենք: Եւ, ի հարկէ, կախուած սեզոնից, ինչպէս բոլոր երկրներում, Հայաստանում եւս գարնանն ու աշնանը ջրի պակաս առանձնապէս չի զգացւում, իսկ ամռանը ոռոգման ջրերը չեն բաւարարում: Ինչ վերբերւում է վերջին տարիների ընթացքում կլիմայի փոփոխութիւններին, դեռեւս որեւէ էական, զգալի փոփոխութիւններ ջրային ռեսուրսների վրայ չեն նկատուել, այսինքն` խիստ երաշտ տարիներ չենք ունեցել: Կլիմային փոփոխութեան հետ կապուած հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ չոր շրջանները աւելի են չորանում, այսինքն ունենք ջրի անբաւարարութիւն այնտեղ որտեղ ջրի կարիք կայ եւ առատութիւն այնտեղ, որտեղ շատ ջուր կայ: Այսինքն` հիմնական բացթողումը ճիշտ կառավարման բացակայութիւնն է: Եթէ մենք կարողանանք մեր ջրային ռեսուրսները լաւ կառավարել, ապա բոլոր բնագաւառներում ջրային ռեսուրսները կը բաւարարեն»: Նախագծին միացել է նաեւ արտադրութեան ոլորտի ներկայացուցիչ, տարածաշրջանում կեղտաջրերի մաքրման կայան շահագործող եզակի կազմակերպութիւններից մէկը` «Կոկա-Կոլայ ՀԲՔ Արմէնիա» ընկերութիւնը: Ընկերութեան հասարակական գործերի եւ հաղորդակցման տնօրէն Արա Բրուտեանը նշեց, որ ընկերութեան կեղտաջրերի մաքրման կայանի շահագործման արդիւնքը այն աստիճանի մաքուր ջուրն է, որում հնարաւոր է օրգանական կեանք: Որպէս նման արդիւնքներ գրանցելու կարեւոր նախապայման` բանախօսը շեշտեց մասնաւոր հատուած – պետութիւն - հասարակական հատուած համագործակցութիւնը: Մամուլի ասուլիսի ընթացքում «Լինենք հոգատար - Ջրի Համաշխարհային Օրը 2012 – Հայաստան» նախագծի ղեկավար Սոնա Նազարեանը ներկայացրեց նախագծի շրջանակներում նախատեսուած ընթացիկ միջոցառումների շարքի ծրագրային մանրամասները` նշելով, որ նախատեսւում են հետեւեալ միջոցառումները. -Մասնագիտական քննարկումներ -Ֆոտոսեսիաներ, յայտնի հասարակական եւ մշակութային գործիչների մասնակցութեամբ -Հեռուստատեսային եւ օն-լայն հարցազրոյցնէր ոլորտի մասնագէտների հետ -Ֆոտոմրցոյթ «լինե'նք հոգատար - Ջրի Համաշխարհային Օրը 2012 - Հայաստանէ թեմայով -Կոնֆերանս եւ ամփոփիչ ֆոտոցուցահանդէս Յարկ է նշել նաեւ, որ «լինե'նք հոգատար - Ջրի Համաշխարհային Օրը 2012 - Հայաստանէ նախագիծը արդէն միացել է Մակ-ի «ջրի Համաշխարհային Օրըէ միջազգային արշաւին եւ պաշտօնապէս ներկայացուած է Մակ-ի միջոցառումների ցանկում: Միջոցառման կազմակերպիչ «Սփրին Գրուպ» PR ռազմավարական ընկերութիւն PR պատասխանատու` Տաթեւիկ Սիմոնեան Հեռ.` + 374 10 500 561, + 374 99 88 00
  -   Մամլո հաղորդագրություն