Բարձր էն գնահատուել ՀՀ-ՆԱՏՕ յարաբերութիւնների դինամիկան


Բարձր էն գնահատուել ՀՀ-ՆԱՏՕ յարաբերութիւնների դինամիկան

  • 06-03-2012 21:34:41   |   |  Քաղաքական
Բելգիայի Թագաւորութիւն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 6-ին մասնակցել է Հիւսիսատլանտեան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Սերժ Սարգսեանը ծաւալուն ելոյթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետութիւն-նատօ յարաբերութիւններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Հանրապետութեան ղեկավարը խօսել է Հայաստանում իրականացուող բարեփոխումների եւ դրանց արդիւնքների մասին: Սերժ Սարգսեանի ելոյթին արձագանքել էն Մեծ Բրիտանիայի, Ամն-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Նատօ-ի անդամ տասնեակից աւելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր էն գնահատել Հհ-նատօ յարաբերութիւնների դինամիկան, Հայաստանում իրականացուող քաղաքականութեան արդիւնքներն ու այն յանձնառութիւնները, որոնք մեր երկիրն ստանձնել ու յաջողութեամբ է իրականացնում` որպէս գործընկեր երկիր: Քննարկուել է նաեւ ԼՂ հակամարտութեան կարգաւորման հեռանկարը, որտեղ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների հիման վրայ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարուել է որպէս այլընտրանք չունեցող: Նախագահ Սարգսեանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալութիւն յայտնել գնահատանքի եւ քաջալերանքի խօսքերի համար:
  -   Քաղաքական