Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի նոյեմբերի 20-ի Սփիւռքի գիտաժողովն ինտեռնետով կը սփռուի ամբողջ աշխարհով


Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի նոյեմբերի 20-ի Սփիւռքի գիտաժողովն ինտեռնետով կը սփռուի ամբողջ աշխարհով

  • 20-11-2010 11:30:51   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների ինստիտուտը նոյեմբերի 20-ին պատրաստւում է մէկօրեայ միջազգային գիտաժողով անցկացնել հայկական Սփիւռքի վերաբերեալ` կենտրոնանալով միասնական գործողութիւնների հրամայականների եւ գործօնների վրայ եւ ուսումնսիրել դրանց հասնելու ձեւերն ընտրական գործընթացների միջոցով: Գիտաժողովը համազգային գործակցութեան ու ամրապնդման տարբեր մեթոդներ եւ որոնելու է մեխանիզմներ` սփիւռքի ղեկավարութեան կառոյցի օրինականութիւնն ու արդիւնաւէտութիւնն առաւելագոյնի հասցնելու համար: Ըստ երեւոյթի, Սփիւռքի գիտաժողովը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել Հայաստանում եւ Սփիւռքի բոլոր համայնքներում: Գիտաժողովին ներկայ լինելու համար խնդրում ենք գրել armenian@college.usc.edu էլեկտրօնային հասցէով: Գիտաժողովը տեղի կ'ունենայ նոյեմբերի 20-ին` Լոս Անջելեսի ժամանակով ժամը 9:30-ից մինչեւ 16:30-ը, Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Town and Gown սրահում: Գիտաժողովի աշխատանքներին կարելի է հետեւել ինտերնետով. http://capture.usc.edu/mediasite/Viewer/?peid=555571291d934fcfb6650cb76ebe456d1d
  -   Մամլո հաղորդագրություն