Վլադիմիր Գասպարեանը հանդիպել է ոստիկանութեան Երեւան քաղաքի ղեկավար անձանց հետ


Վլադիմիր Գասպարեանը հանդիպել է ոստիկանութեան Երեւան քաղաքի ղեկավար անձանց հետ

  • 07-03-2012 09:39:32   | Հայաստան  |  Հասարակութիւն

ՀՀ ոստիկանութեան պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարեանը մարտի 6-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան, ենթակայ բաժինների, ոստիկանութեան կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ոստիկանութիւնից, անդրադառնալով ոստիկանութեան բաժինների գործունէութեանը` ոստիկանութեան պետը նշեց, որ առկայ են դրական տեղաշարժէր ինչպէս յանցաւորութեան կանխարգելման, այնպէս էլ բացայայտումների, մասնաւորապէս` նախկին տարիներին կատարուած յանցագործութիւնների բացայայտման ուղղութեամբ: Միեւնոյն ժամանակ, ընդգծեց Վլադիմիր Գասպարեանը, դեռեւս լուրջ անելիքներ կան ֆունկցիոնալ պարտականութիւնների կատարման որակի եւ արդիւնաւէտութեան բարձրացման, մասնագիտական ունակութիւնների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման ուղղութեամբ: Ոստիկանութեան պետը ստորաբաժանումների ղեկավարներից առաւելագոյն սկզբունքայնութիւն պահանջեց յանցագործութիւնների գրանցման, ապա եւ օպերատիւ ու քննչական գործողութիւնների օրինականութեան ապահովման եւ արդիւնաւէտութեան բարձրացման հարցում, հրայանգեց ակտիւացնել անձնակազմի հետ տարուող աշխատանքները, պարտականութիւնների կատարման իւրաքանչիւր թերացում դարձնել ընդհուպ ծառայողական քննութեան առարկայ: Հանդիպման մասնակիցներին կոչ անելով առաւելագոյնս սկզբունքային ու հետեւողական լինել ծառայողական պարտականութիւնների կատարման ընթացքում` Վլադիմիր Գասպարեանը վերստին ընդգծեց, որ ոստիկանութեան աշխատանքի գլխաւոր գնահատականը եղել ու մնում է հասարակութեան վերաբերմունքը կառոյցի հանդէպ, հանրային վստահութիւնը, որը կարելի է ձեռք բերել միայն ոստիկանի ներքին վերափոխման եւ աշխատանքի սկզբունքների արմատական փոփոխութեան դէպքում:
  -   Հասարակութիւն