Քննարկում` «Կանանց առաջխաղացման միջոցով դէպի կայուն զարգացում» խորագրով


Քննարկում` «Կանանց առաջխաղացման միջոցով դէպի կայուն զարգացում» խորագրով

  • 07-03-2012 12:03:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կանանց միջազգային օրուան ընդառաջ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչութիւնը կազմակերպել էր «Կանանց առաջխաղացման միջոցով դէպի կայուն զարգացում» խորագրով քննարկում: Հայաստանի դիւանագիտական առաքելութէան այս նախաձեռնութիւնը կոչուած էր քննարկելու մասնաւորապէս գիւղական շրջաններում կանանց առաջխաղացմանն ուղղուած միջազգային եւ ազգային մակարդակներում իրականացուելիք ծրագրերը` այս օրերին Նիւ-էօրքում ընթացող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի եանձնաժողովի շրջանակում: Մասնագիտական այդ լսարանում որպէս օրուայ բանախօսներ հանդէս են եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարէանը, Կանանց համաշխարհային բանկի նախագահ` Մարի Ելեն Իսկենդերէանը, դեսպան Մերիլ Ֆրանկը եւ Հայ օգնութէան Միութէան ներկայացուցիչ` Ստեֆանի Կիլէանը: Իր խօսքում դեսպան Նազարէանը մասնաւորապէս նշել է, որ վերջին տարիների ընթացքում, երբ մեծագոյն ջանքեր են գործադրւում Հազարամէակի զարգացման նպատակներն իրականացնելու ուղղութէամբ, գենդերային հաւասարութիւնն եւ կանանց առաջխաղացումը պէտք է դիտարկել եւ որպէս նպատակ, եւ որպէս միջոց` հասնելու համար կայուն զարգացմանը, եւ որ այս ընկալումը կարեւոր է ս.թ. իւնիսին Ռիոյում կայանալիք Մակ-ի Կայուն զարգացման համաժողովի համատեքստում: Դեսպանի կողմից առանձնացուել է, որ կանանց տնտեսական առաջխաղացումն ենթադրում է լայն իմաստով ֆինանսական միջոցներին տիրապետելու հարցում նրանց հնարաւորութիւնների աւելացում, իսկ համայնքային շրջաններում նաեւ հողի, սեփականաշնորհման, սոցիալական ապահովութէան տրամադրման հարցում աջակցութէան ծրագրերի իրականացում: ՀՀ մշտական ներկայացուցիչը նաեւ եաւելել է, որ առկայ տնտեսական դժուարութիւններն անհրաժեշտ է դիտարկել որպէս առիթ` ամրապնդելու համար կանանց առաջխաղացմանը միտուած համապատասխան ազգային ծրագրերը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութէան եւ հասարակայնութէան հետ կապի վարչութիւնից, միջոցառմանը ներկայ էին հայկական եւ միջազգային հասարակական կազմակերպութիւնների, ՄԱԿ-ի կառոյցների, հիմնադրամների, մասնագիտական գործակալութիւնների եւ անդամ երկրների ներկայացուցիչները:
  -   Մամլո հաղորդագրություն