Կազմակերպւում է ֆոտոցուցահանդէս` «մամուլի ազատութիւն, տեղեկատուութիւն ստանալու իրաւունքէ խորագրով


Կազմակերպւում է ֆոտոցուցահանդէս` «մամուլի ազատութիւն, տեղեկատուութիւն ստանալու իրաւունքէ խորագրով

  • 07-03-2012 12:57:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մամուլի ազատութեան համաշխարհային օրը` մայիսի 3-ը նշանաւորելու նպատակով Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը Հայաստանում Եւրոպական միութեան պատուիրակութեան հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդէս` «մամուլի ազատութիւն, տեղեկատուութիւն ստանալու իրաւունքէ խորագրով: Իւրաքանչիւր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ եւ ծաղրանկարներ այս ցուցահանդէսի համար` անկախ դրանց ստեղծման ժամանակից: Թեման մամուլի եւ տեղեկատուութեան ազատութիւնն է: Ներկայացրէք լուսանկարներ եւ ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտայայտուելու եւ տեղեկատուութիւն ստանալու իրաւունքների իրականացումը: Ներկայացուած նիւթերից մասնագիտական ժիւրին կ'ընտրի լաւագոյնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդէսում ցուցադրելու, ինչպէս նաեւ մամուլի ազատութեան միջազգային օրուան նուիրուած յատուկ կատալոգում տպագրելու նպատակով: Ովքեր կարող են դիմել Ցուցահանդէսին կարող են մասնակցել բոլորը` լրագրողներ, լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, քաղաքացիներ, ուսանողներ եւ այլք: Ինչպէս դիմել Դիմողներին խնդրում ենք մարտի 6-ից մինչ ապրիլի 16–ը, ժամը 16:00-ը ներառեալ ուղարկել հետեւեալը. 1. Անուն, ազգանուն եւ կ'ոնտակտային տուեալներ 2. Առաւելագոյնը 5 լուսանկար/ծաղրանկար, որոնք կը ցանկանայիք ցուցադրել (3.35 mega pixel) 3. Տեղեկատուութիւն այն մասին, թէ որտեղ է արուած լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերուած: Լուսանկարները եւ ծաղրանկարները կարող էք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցէով կամ կարող էք դրանց էլեկտրօնային տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի ազատութեան կենտրոն հետեւեալ հասցէով` Արշակունեաց 2, “տիգրան Մեծ” հրատարակչութեան շէնք, 416 սենեակ: Լուսանկարները եւ ծաղրանկարները ներկայացնելու վերջնաժամկէտն է ս.թ. ապրիլի 16-ը: Հարցերի դէպքում խնդրում ենք գրել մեզ foicaphoto@gmail.com էլ. հասցէով կամ զանգահարել 010 52 17 75 #427 կամ 099 40 08 40, 091 43 51 36 հէախօսահամարներով:
  -   Մամլո հաղորդագրություն