Արթուր Բաղդասարեանն ամփոփել է թմրամոլութեան դէմ պայքարի ոլորտում կատարուած աշխատանքների արդիւնքները


Արթուր Բաղդասարեանն ամփոփել է թմրամոլութեան դէմ պայքարի ոլորտում կատարուած աշխատանքների արդիւնքները

  • 07-03-2012 13:09:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 7-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանի նախագահութեամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութիւնում թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի հարցերով միջգերատեսչական յանձնաժողովի հերթական նիստը: Բացման խօսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն ասել է. «մենք այսօր պէտք է ամփոփենք տարուայ ընթացքում մեր գերատեսչութիւնների կողմից կատարուած աշխատանքը, ինչը սահմանուած կարգով կը ներկայացուի ՀՀ Նախագահին: 2011թ.-ի ներկայացուած ուսումնասիրութիւնները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունութեան դրսեւորում թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի ոլորտում: Գրանցուած իրաւախախտումների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ անցած տարի գրացուել է 1525 դէպք, եւ նախորդ տարուայ համեմատ աճ չի արձանագրուել, եթէ առգրաւուել է 128կգ թմրանիւթ, ապա նախորդ տարուայ հետ կապուած որեւիցէ բացասական դինամիկա մենք չունենք: Աճի բացակայութիւնն այս ոլորտում կատարուող իրաւախախտումների արդէն իսկ դրական է, բայց մենք պէտք է քայլեր գործադրենք, որ նրանց ծաւալները հետեւողականօրէն նուազեն: Ես կարծում եմ, որ միջգերատեսչական յանձնաժողովն այս ուղղութեամբ ունի ասելիք եւ անելիք, եւ մենք պէտք է կարողանանք ակտիւ աշխատելէ,- ասել է Արթուր Բաղդասարեանը: Միջգերատեսչական յանձնաժողովի անդամները հանդէս են եկել ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրութեամբ հաստատուած «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնում թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի ազգային ծրագրիէ` իրենց գերատեսչութեան մասով իրականացուած աշխատանքների վերաբերեալ զեկոյցներով: Բանախօսները փաստել են, որ 2011թ. ըստ ժամանակացոյցի յաջողութեամբ իրականացուել են ծրագրով նախատեսուած բոլոր միջոցառումները: Քննարկուել է Եւրամիութեան ֆինանսաւորմամբ սոցիալ-հոգեբանական եւ խորհրդատուական աջակցութիւն տրամադրող վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիրը, որը մշակուել է մի շարք երկրների փորձի եւ օրէնսդրութեան ուսումնասիրութեան արդիւնքում: Կենտրոնները կը նպաստեն թմրամոլութեան հակում ունեցող անձանց հասարակական կեանքում ինտէգրուելու, մասնագիտական վերապատրաստումներով եւ աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը: Քննարկուել են նաեւ թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի հարցերով Ռուսաստանի եւ Եւրամիութեան յատուկ կառոյցներում ՀՀ պետական գերատեսչութիւնների ներկայացուցիչների վերապատրաստմանն առնչուող հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն