Վարչապետն ընդունել է Վզեբ-ի գլխաւոր տնօրէն Օլիւյէ դէ Կամպին


Վարչապետն ընդունել է Վզեբ-ի գլխաւոր տնօրէն Օլիւյէ դէ Կամպին

  • 07-03-2012 16:44:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի Հարաւարեւելեան Եւրոպայի, Թուրքիայի, Միջին Ասիայի եւ կովկասեան երկրների գլխաւոր տնօրէն Օլիւյէ դէ Կամպին: Ողջունելով հիւրին` վարչապետը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մեր յարաբերութիւնները գնալով ընդլայնւում են: Մենք ծանօթացել ենք Հայաստանի հետ -ի նոր ռազմավարութեանը: Մեր մասնագէտները բարձր գնահատական են տալիս այդ փաստաթղթին: Այնպէս որ, մենք գոհ ենք երկկողմ համագործակցութիւնիցէ: Օլիւյէ դէ Կամպը նշել է, որ Վզեբ-ի կողմից Հայաստանում հաստատուած ներդրումային ծրագրերն արտացոլում են մեր երկրում ներդրումային մթնոլորտի բարելաւմանն ուղղուած քայլերը: Կամպն ասել է, որ ՎԶԵԲ -ը մեծ նպատակներ ունի նոր ռազմավարութեան իրականացմամբ, որում նշանակալի ուշադրութիւն է դարձուելու մասնաւոր հատուածի հետ համագործակցութեան ընդլայնմանը: «Վերջին 14 տարիների ընթացքում պարբերաբար այցելում եմ Հայաստան եւ կարող եմ ասել, որ զգալի փոփոխութիւներ են տեղի ունենում երկրում: Շնորհաւորում եմ Ձեզ եւ Ձեր թիմին, որ կարողացել էք դուրս գալ ճգնաժամից: Այժմ աւելի ուժեղ էք եւ ունէք աւելի զգոյժ, խելամիտ եւ ֆիսկալ տնտեսական քաղաքականութիւն»,- նշել է Օլիւյէ դէ Կամպը` բարձր գնահատելով կառավարութեան ղեկավարի ջանքերը` երկրում ներդրումային մթնոլորտի բարելաւան գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելաւմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն առնչուող հարցեր: Այս համատեքստում, Տիգրան Սարգսեանը նշել է, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը կառավարութեան համար ունի քաղաքական բովանդակութիւն եւ վարչապետի գլխաւորութեամբ ստեղծուած համապատասխան խորհուրդը պարբերաբար քննարկում է ոլորտին առնչուող խնդիրները` դրանց լուծման նպատակով: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, հանդիպմանն անդրադարձ է կատարուել նաեւ կառավարութեան կողմից ընդունուած արտահանմանն ուղղուած արդիւնաբերական քաղաքականութեան ռազմավարութեանը եւ դրա շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ հնարաւոր համագործակցութեանը: *** 2012 թուականի յունուարի 31-ի դրութեամբ վզեբ-ը Հայաստանի համար հաստատել է 106 ծրագիր, որոնք ընդգրկել են էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցուածքների, արտադրութեան եւ սպասարկման, անշարժ գոյքի, հեռահաղորդակցման եւ ֆինանսական ոլորտները: Տրամադրուած միջոցների ընդհանուր գումարը կազմել է մօտ 516 մլն եւրոյ: Հայաստանում Բանկի ծրագրերի մեծ մասն (95 տոկոսը) իրականացւում է մասնաւոր ոլորտում:
  -   Մամլո հաղորդագրություն