Վիկտոր Ռեբեց.«Կնոջ աշխատանքը կարեւոր է կրկնակի»


Վիկտոր Ռեբեց.«Կնոջ աշխատանքը կարեւոր է կրկնակի»

  • 07-03-2012 17:45:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 7-ին «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնում կայացել է Մարտի 8-ին նուիրուած տօնական միջոցառումը, որի շրջանակներում աւելի քան 20 կին-աշխատողներին յանձնուեցին Ընկերութեան գլխաւոր տնօրէնի նուէրները, շնորհակալագրերը եւ պարգեւավճարները: Դահլիճում հաւաքուած երկաթուղու աշխատողներին, աշխատանքի եւ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին շնորհաւորեց «հարաւկովկասեան երկաթուղիէ ՓԲԸ գլխաւոր տնօրէն Վիկտոր Ռեբեցը: «Դժուար է գերագնահատել կնոջ դերը ժամանակակից աշխարհում եւ արտադրութիւնում: Իւրաքանչիւր մարդու աշխատանքը կարեւոր է, սակայն կնոջ աշխատանքը, որը նաեւ հոգում է ընտանիքի մասին, կարեւոր է կրկնակի: հկե-ում ներկայ պահին աշխատում է 621 կին, ինչը կազմում է Ընկերութեան անձնակազմի 15%: Սակայն նրանք անհամեմատելի մեծ օգուտ են բերում մեր ընկերութեանը», - ասաց գլխաւոր տնօրէն Վիկտոր Ռեբեցը: «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը նշեց, որ ընկերութիւնում աշխատում են երկաթուղայինների բազմաթիւ դինաստիաներ, որոնց կազմում աչքի են ընկնում կանայք: Վ.Ռեբեցը յատուկ նշեց` - Ղազարեանների դինաստիան, որտեղ ընտանիքի 11 անդամները` այդ թւում 4 կին, երկաթուղում աշխատում են ընդհանուր առմամբ արդէն 321 տարի; - Յարութիւնեանների դինաստիան, որտեղ ընտանիքի 7 անդամները` այդ թւում 2 կին, երկաթուղում աշխատում են ընդհանուր առմամբ արդէն 275 տարի; - Խլղաթեանների դինաստիան, որտեղ ընտանիքի 9 անդամների (այդ թւում 4 կանանց) աշխատանքային ընդհանուր ստաժը կազմում է արդէն 262 տարի; - Սահադեանների դինաստիան, որտեղ ընտանիքի 6 անդամների (այդ թւում 3 կանանց) աշխատանքային ստաժը ընդհանուր առմամբ կազմում է արդէն 203 տարի: Վ.Ռեբեցը մաղթեց կանանց երջանկութիւն եւ գարնանային տրամադրութիւն, իսկ տօնական միջոցառումից յետոյ հանդիպեց պարգեւներ ստացած աշխատողների հետ:
  -   Մամլո հաղորդագրություն