Քննարկուել էն ԱՄՆ “Մարդասիրական ականազերծում” ծրագրի շրջանակներում Հայաստանին օժանդակութիւն ցուցաբերելու մանրամասները


Քննարկուել էն ԱՄՆ “Մարդասիրական ականազերծում” ծրագրի շրջանակներում Հայաստանին օժանդակութիւն ցուցաբերելու մանրամասները

  • 07-03-2012 20:58:59   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 6-ին ԱՄՆ-ի Մոնտերեյի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի կրթութեան եւ վարժանքի կենտրոնի փոխտնօրէն Ալան Հովարդը հանդիպել է “հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” պետական ոչ առեւտրային կազմակերպութեան (ՊՈԱԿ) ղեկավար կազմի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ “Մարդասիրական ականազերծում” ծրագրի շրջանակներում Մոնտերեյի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի կողմից “Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ին փորձագիտական խորհրդատուութիւն եւ օժանդակութիւն ցուցաբերելու փուլային ծրագրի մանրամասները: Նշուած ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի համար նախատեսւում էն աշխատաժողովների, դասընթացների եւ տեսական վարժութիւնների անցկացում Հայաստանում: Ինչպէս “Նոյեան Տապան”-ին յայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ԱՄՆ “Մարդասիրական ականազերծում” ծրագրի շրջանակներում նախատեսւում է նաեւ առաջիկայում կազմակերպել ականազերծման եւ բժշկական վարժանքներ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի համար:
  -   Քաղաքական