Կը բեռնաթափուի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը


Կը բեռնաթափուի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը

  • 12-03-2012 15:40:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Նոր աւտոմայրուղին կը բեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանն աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթեւեկութեան կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարւում Լենինգրադեան փողոցը Իսկակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարութեամբ աւտոմայրուղու կառուցման ուղղութեամբ: Ճանապարհի նախագիծը հաստատուել է դեռ 2005 թուականին` որպէս 2005-2020 թուականների Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով գլխաւոր յատակագծի բաղկացուցիչ մաս: «Աւտոմայրուղին անցնելու » Դալմայի ագիների սահմանի յարակից տարածքով: Գլխաւոր յատակագծի համաձայն` նշուած տարածքն ընդգրկուած է նախագծային աւտոմայրուղու անցումային հատուածում եւ շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասուելու եւ ոչ մի ծառ չի հատուելու: Անհրաժեշտութեան դէպքում քաղաքապետարանի բնապահպանութեան վարչութեան կողմից յատուկ տեխնիկայի միջոցով կ'իրականացուի ծառերի վերատնկումէ,-նշել է քաղաքապետը: Շինաշխատանքների շրջանակում կը կառուցուեն նաեւ շուրջ 1,9 կմ երկարութեամբ ուղետարներ, որոնք կը միանան Ծովակալ Իսակովի պողոտային եւ Լենինգրադեան փողոցին: Շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում են մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապուած քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թւում կենտրոնական, առաջացած փոսերի հետեւանքով գոյեանում են արհեստական խցանումներ, որոնցից խուափելու համար անհրաժեշտ է հնարաւորին սեղմ ժամկէտում աւարտել երթեւեկութեամբ ծանրաբենուած փողոցների ժամանակաւոր փոսալցման աշխատանքները: Տրանսպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում է հսկողութիւնը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղութեամբ: Յայտնաբերուած խախտումների ու թերութիւնների վերաբերեալ կազմւում են համապատասխան արձանագրութիւններ: Զեկուցուել է նաեւ, որ փետրուարին հասարակական կազմակերպութիւնների հետ անցկացուած մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրութիւններ են կատարուել 234 աւտոբուսային եւ 830 միկրոաւտոբուսային երթերում: Ուսումնասիրութիւնների արդիւնքների ամփոփումից յետոյ անբաւարար է գնահատուել մեքենաների սրահների ընդհանուր վիճակը եւ այժմ աշխատանքներ են տարւում դրանք շտկելու ուղղութեամբ: Քաղաքապետը նշել է, որ արդիւնքները գոհացուցիչ եւ տեսանելի կը լինեն այն ժամանակ, երբ նուազեն քաղաքացիների դժգոհութիւնները: «2012 թուականին տրասպորտի ոլորտում անկնկալում ենք մի շարք փոփոխութիւններ մասնաւորապէս երթուղային նոր ցանցի շահագործման հետ կապուած, ինչպէս նաեւ միկրոաւտոբուսներից աւտոբուսների անցման ուղղութեամբ»,-ընդգծել է Տարօն Մարգարեանը, ողջունելով ներկայացուող այն առաջարկութիւնները, որոնք ուղղուած են հասարակական տրասպորտի սպասարկման բարելաւմանն ու զարգացմանն եւ առաջարկել է համատեղ քննարկում կազմակերպել շահագրգիռ կազմակերպութիւնների հետ` ներգրաւելով նա հասարակական սեկտորին: Գիւղմթերքի փոքր շուկաների ստեղծման հետ կապուած առեւտրի եւ սպասարկումների վարչութեան պետը զեկուցել է, որ ուսումնասիրուել են վարչական շրջանների կողմից ներկայացուած առաջարկները, որոնցից 8-ի վերաբերեալ տրուել է դրական եզրակացութիւն, եւս 2-ը քննարկման փուլում են: Առողջապահութեան վարչութեան պետը, անդրադառնալով մայրաքաղաքի շուկաների եւ ստորգետնեայ անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, զեկուցել է, որ ստուգումների արդիւնքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատուել է բաւարար: Նշուել է, որ տնտեսվարողների բացակայութեան պայմաններում հիմնական խնդիրը կապուած է գետնանացումների լուսաւորութեան ապահովման հետ: Տարօն Մարգարեանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին յանձնարարել է քննարկել եւ լուծելումներ գտնել գետնանցումներում մշտական լուսաւորութեան ապահովման այլընտրանքային տարբերակների ուղղութեամբ: «Հաշուի առնելով հասարակական կարգի խախտումներն ու լուսաւորութեան սարքերի կոտրման եւ անհետացման դէպքերը, մենք պէտք է նոր լուծումներ գտնենք, որպէսզի ապահովենք մեր բնակիչների անվտանգ տեղաշարժը գետնանցումներով»,-նշել է Տարօն Մարգարեանը: Անդրադառնալով սեփական եկամուտների հաւաքագրման գործընթացին եւ ցուցանիշներին`քաղաքապետը յանձնարարել է ուշադրութեան կենտրոնում պահել, աղբահանութեան վարձավճարների գանձման ընթացքը եւ անընդհատ աշխատանքներ տանել գումարների հաւաքագրումը արդիւնաւէտ կազմակերպելու նպատակով: Քաղաքապետը յանձնարարել է շարունակել 2012 թուականին նախատեսուած կանաչապատման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Մասնաւորապէս եղանակային պայմանների բարելաւմամբ կը մեկնարկեն Մաշտոցի պողոտայի եւ Կ'ողբացի փողոցի միջնամասում գտնուող պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: «Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսուած եւ կատարուած աշխատանքները: «կանաչ Երեւանէ կարգախօսին համապատասխան ակնկալում ենք աւելացնել մայրաքաղաքի կանաչ գօտիներն ու հետեւողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղութեամբ»,-նշել է Տարօն Մարգարեանը: Անդրադառնալով մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը մեկնարկած «Ձեզ համար կ'անայք»անվճար բուժօգնութեան մէկամսեակին` քաղաքապետը յանձնարարել է պատշաճ ձեւով իրազեկում ապահովել, թէ առողջապահական որ հաստատութիւններում են տրամադրուելու համապատասխան անվճար բուժծառայութիւնները: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, խորհրդակցութեան ընթացքում քաղաքապետին ներկայացրել է Իւնեսկօ-ի կողմից Երեւանը 2012 թուականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցութեամբ նախատեսուող միջոցառումների նախնական ցանկը եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերեալ տեղեկատուութիւն:
  -   Տնտեսութիւն