Ստեօպայ Սաֆարեանը հիւրընկալեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Զդիսլաւ Ռաչինսկուն


Ստեօպայ Սաֆարեանը հիւրընկալեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Զդիսլաւ Ռաչինսկուն

  • 12-03-2012 16:41:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 12-ին «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեօպայ Սաֆարեանը Ազգային ժողովում հիւրընկալեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Զդիսլաւ Ռաչինսկուն: Դեսպան Ռաչինսկու խնդրանքով Ս.Սաֆարեանը ներկայացրեց «ժառանգութիւնէ կուսակցութեան գործունէութիւնը, ինչպէս նաեւ` ներքաղաքական իրավիճակը եւ կուսակցութեան նախապատրաստական աշխատանքները խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ: Զրուցակիցները անդրադարձան ներքին ու արտաքին քաղաքականութեան բազմաթիւ հարցերի, առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների հնարաւոր մարտահրաւէրներին, նաեւ քննարկեցին յետագայ սերտ համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: «Ժառանգութիւն» կուսակցութիւնը հիմնադրուել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքում: Գրասենեակի հասցէն է` Երեւան 0002, Մոսկովեան 31, բն. 76այ: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել «ժառանգութիւնէ կուսակցութեան կենտրոնական գրասենեակի հեռախօսով` (37410) 53.69.13, հեռապատճէնով:
  -   Մամլո հաղորդագրություն