Ոստիկանութեան առաքելութիւնը մարդու իրաւունքների պաշտպանութիւնն է` յիշեցնում են հանրութեան ներկայացուցիչները


Ոստիկանութեան առաքելութիւնը մարդու իրաւունքների պաշտպանութիւնն է` յիշեցնում են հանրութեան ներկայացուցիչները

  • 13-03-2012 12:36:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մաշտոցի պուրակի նստացոյցի մասնակիցները մարտի 13-ին հանդէս են եկել յայտարարութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութիւնը ամբողջութեամբ. Մաշտոցի պուրակում իրականացուող կառուցապատումը անօրինական է եւ հակասում է այդ վայրի` հանրային այգու, նպատակային նշանակութեանը: Շինարարութիւնն իրականացւում է առանց հաշուի առնելու հանրային տարածքի սեփականատէրերի` հասարակութեան կարծիքը, չնայած օրէնքը պահանջում է այդ բնոյթի աշխատանքներ իրականացնելուց առաջ անցկացնել հասարակական լսումներ եւ հաշուի առնել հանրութեան կարծիքը: Այս գործընթացի արդիւնքում հերթական անգամ կոպտօրէն խախտուել են ՀՀ Սահմանադրութեամբ, Օրհուսի կոնուենցիայով եւ մի շարք այլ իրաւական ակտերով սահմանուած մարդու հիմնարար իրաւունքները: Որքան էլ պետական տարբեր պաշտօնեաների համար անհասկանալի ու խորթ չհնչի, սակայն հասարակութեան անդամներն իրաւունք ունեն պաշտպանելու իրենց հանրային սեփականութիւնը բոլորից, այդ թւում` վարչական մարմինների անօրինական գործողութիւններից: Ոստիկանութեան փաստարկները, որ հարցը կարող է լուծուել ՀՀ վարչական դատարանի միջոցով, ամբողջութեամբ առարկայազուրկ են եւ չեն բխում հանրային իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ ձեւաւորուած դատական պրակտիկայից: 2001 թուականին Հայաստանը վաւերացրել է Օրհուսի կ'ոնուենցիան, որը նախատեսում է շրջակայ միջավայրին վերաբերող որոշումների կայացմանը հասարակութեան մասնակցութեան եւ արդարադատութեան մատչելիութեան իրաւունքներ: ՀՀ Սահմանադրութեան 6-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրէնքի 5-րդ յօդուածների ուժով Օրհուսի կ'ոնուենցիան Հայաստանի տարածքում գործում է անմիջականօրէն: Չնայած այս նորմերին` հանրային իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող դատական նախադէպերը վկայում են, որ հասարակութիւնը լիովին մեկուսացուել է որոշումների կայացման գործընթացից եւ կայացուած անօրինական որոշումները դատարանում բողոքարկելու հնարաւորութիւնից: Այդ մասին են վկայում Թեղուտի հանքավայրի շահագործման դէմ հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ Երեւանի Ուսանողական այգում իրականացուող շինարարութեան դէմ ՀՀ քաղաքացիների ներկայացրած դատական հայցերին տրուած ընթացքը: Ինչպէս Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպէս էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական եւ վճռաբեկ դատարանները իրաւական դիրքորոշում են յայտնել, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատութիւն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարութեամբ իր իրաւունքները կամ շահերը անմիջականօրէն շօշափուել ենէ, «հհ օրէնսդրութեամբ դատարան դիմելու իրաւունք նախատեսուած է միայն այն անձանց համար, որոնց իրաւունքներն անմիջականօրէն խախտուել են»: Այսպիսով, ՀՀ դատական ատեանները վարոյթ չեն ընդունում եւ քննութեան չեն առնում հանրային շահերի պաշտպանութեան համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպութիւնների ներկայացրաց հայցերը: Այսպիսի պայմաններում հասարակութիւնը զրկուած է իր իրաւունքների դատական պաշտպանութիւնից եւ ստիպուած է ձեռնարկել հանրային իրաւունքների ինքնապաշտպանութեան միջոցներ: Մաշտոցի պուրակում իրականացուող անօրինական շինարարութեան դէմ հասարակութեան անդամների գործողութիւնները չեն կարող դիտուել որպէս ինքնիրաւչութիւն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրէնսգրքի 14-րդ յօդուածի 8-րդ կէտը որպէս քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան եղանակ է դիտարկում իրաւունքների ինքնապաշտպանութիւնը: Այդպիսի ինքնապաշտպանութեան ձեւերից մէկն է հանրային սեփականութիւնը վարչական մարմինների անօրինական որոշումներով իրականացուող ոտնձգութիւններից պաշտպանելու իրաւունքը: ՀՀ Սահմանադրութեան 42-րդ յօդուածի համաձայն` «յուրաքանչիւր ոք ազատ է կատարել այն, ինչն արգելուած չէ օրէնքովէ: Որեւէ օրէնքով արգելուած չէ, որ հասարակութիւնը իր հանրային սեփականութեան իրաւունքը պաշտպանելու համար ստեղծի ինքնակազմակերպման մարմիններ, այդ թւում` հասարակական հիմունքներով գործող «քաղաքացիական արդար եւ անկախ դատարանէ: Եւս մէկ անգամ յիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 22 փետրուարի 2002թ. Սդո-350 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետութիւնը ոչ թէ օրէնքի (ստատուտի), այլ իրաւունքի գերակայութեան երկիր է: Օրէնքը, այդ թւում` վարչական ակտերը, չպէտք է խախտեն Սահմանադրութեամբ եւ միջազգային պայմանագրերով ամրագրուած մարդու իրաւունքներն ու ազատութիւնները: Մաշտոցի այգում ընթացող միջոցառումները «Հաւաքների ազատութեան մասին» ՀՀ օրէնքի 2-րդ յօդուածի իմաստով չեն կարող դիտուել որպէս «Հաւաք», քանի որ մարդիկ այնտեղ չեն հաւաքւում հանրային հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւաւորելու կամ արտայայտելու մտադրութեամբ: Դա մեր բոլորի հանրային սեփականութիւնն է, որտեղ, Սահմանադրութեան 25-րդ յօդուածի ուժով, ՀՀ տարածքում օրինական հիմունքներով գտնուող իւրաքանչիւր ոք ունի ազատ տեղաշարժուելու եւ օրէնքով չարգելուած ցանկացած միջոցառում իրականացնելու իրաւունք: Մաշտոցի պուրակում իրենց հանրային սեփականութեան իրաւունքը պաշտպանող քաղաքացիները ուրեւէ այլ անձի կամ կենդանու նկատմամբ երբեւէ բռնութիւն չեն կիրառել եւ բռնութիւն կիրառելու կոչեր չեն արել: Ընդհակառակը, բազմաթիւ առիթներով նշել են, որ միջոցառումները կրում են խաղաղ բնոյթ եւ իրականացւում են անմիջական ժողովրդավարութեան, իրաւունքի գերակայութեան եւ սահմանադրականութեան սկզբունքների շրջանակներում: Ինչպէս բազմիցս յայտարարել են քաղաքապետարանի զանազան չինովնիկներ, խնդրոյ առարկայ կրպակները համարւում են համայնքի սեփականութիւնը: Հետեւապէս, այդ գոյքը եւս պատկանում է համայնքի անդամներին, քանի որ ձեռք է բերուել նրանց կողմից վճարուած հարկերի հաշուին: Ինչ վերաբերում է միջոցառման մասնակիցների նկատմամբ ոստիկանութեան հնարաւոր գործողութիւններին, ապա յայտարարում ենք, որ ոստիկանութեան ծառայողի օրինական պահանջներին պարտաւոր է ենթարկուել իւրաքանչիւր ոք, սակայն այդ պահանջները պէտք է հիմնուած լինեն ոչ թէ ձեւական օրէնսդրական ընթացակարգերի վրայ, այլ առաջնորդուեն «Ոստիկանութեան մասին»ՀՀ օրէնքի 3-րդ յօդուածով սահմանուած` մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ամրագրուած իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան անհրաժեշտութեամբ, նրանց իրաւահաւասարութեան, լիազօրութիւնների իրականացման համաչափութեան եւ կամայականութեան արգելքի սկզբունքներով: Ի պատասխան այն պնդմանը, թէ ոստիկանութիւնը լիազօրուած չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակուած շինարարակական թոյլտուութեան իրաւաչափութիւնը, յիշեցնում ենք, որ ոստիկանութեան հիմնական առաքելութիւնն է մարդու իրաւունքների ու ազատութիւնների պաշտպանութիւնը: Առանց իրաւաչափութեան պայմանների հիմնաւորման քաղաքապետ Տ.Մարգարեանի կամ որեւէ այլ սուբյեկտի անօրինական որոշումների կատարումն ապահովելով` ոստիկանութիւնը օբյեկտիւօրէն չի կարող կատարել «ոստիկանութեան մասինէ օրէնքի 5-րդ յօդուածով իրեն վերապահուած պարտականութիւնները: Այն է` մարդու իրաւունքների ու ազատութիւնների սահմանափակման ցանկացած դէպքում անմիջապէս ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանօթացնել եւ բացատրել դրանից բխող իրաւունքներն ու պարտականութիւնները: Այսպիսի գործելաոճով ոստիկանութիւնը հանդէս է գալիս ոչ թէ որպէս իրաւապահ մարմին, այլ բռնաճնշումների համար նախատեսուած կոյր գործիք, որն անքնին կերպով պարտաւոր է իրականացնել ցանկացած անօրինական, անգամ յանցաւոր հրահանգներ: Այս կապակցութեամբ ոստիկանութեանը յորդորում ենք առաւել ուշադիր ուսումնասիրեն ՀՀ քրէական օրէնսգրքի 47-րդ յօդուածով արտայայտուած դրոյթները, որոնց համաձայն` «ակնյայտ անօրինական հրամանով կամ կարգադրութեամբ յանցանք կատարած անձը պատասխանատուութիւն է կրում ընդհանուր հիմունքներով: Ակնյայտ անօրինական հրամանը կամ կարգադրութիւնը չկատարելը բացառում է քրէական պատասխանատուութիւնըէ: Տարբեր տրամաչափի չինովնիկների անօրինական որոշումները կատարելուն ուղղուած` ոստիկանութեան ծառայողների գործողութիւնները անխուսափելիօրէն յանգեցնելու են ոստիկանութեան ծառայողների կողմից ՀՀ քրէական օրէնսգրքի 308-րդ (պաշտօնէական լիազօրութիւնները չարաշահելը) եւ 309-րդ (պաշտօնէական լիազօրութիւններն անցնելը) յօդուածներով սահմանուած յանցագործութիւնների կատարման, քանի որ անօրինական որոշումների իրականացումն ապահովելը անհամատեղելի է ոստիկանութեան կոչման եւ նրա գործունէութեան նպատակների ու սկզբունքների հետ, անխուսափելիօրէն յանգեցնելու է մարդու իրաւունքների խախտումների: Մաշտոցի պուրակում անօրինական կարգով տեղադրուած կրպակների ապամոնտաժումը հասարակական կարգի կամ հասարակութեան անվտանգութեան խնդիրներ չի առաջացնում: Իրականացուող բոլոր գործողութիւնները գտնւում են բացառապէս քաղաքացիաիրաւական յարաբերութիւնների դաշտում: Հետեւապէս, տուեալ պարագայում ոստիկանութեան միջամտութեան անհրաժեշտութիւն եւս չկայ, եւ ոստիկանութիւնը չի կարող «հասարակական կարգի պահպանութեանէ պատրուակով արդարացնել իր կողմից իրականացուող հնարաւոր բռնութիւնները: Ոստիկանութեանը կոչ ենք անում չմիջամտել իրենց հանրային սեփականութեանը տէր կանգնող քաղաքացիների գործողութիւններին: Բաւարար իրաւական հիմքերի առկայութեան դէպքում համապատասխան կառոյցները կարող են դատական հայց ներկայացնել եւ պահանջել իրենց պատճառուած «վնասիէ հատուցում»:
  -   Մամլո հաղորդագրություն