«Բարբրի լիմիթեդ»-ը դիմել է դատարան` ընդդէմ «Ջազզուէ»ՍՊԸ-ի


«Բարբրի լիմիթեդ»-ը դիմել է դատարան` ընդդէմ «Ջազզուէ»ՍՊԸ-ի

  • 13-03-2012 13:08:49   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Մեծ Բրիտանիայում գրանցուած եւ գործող աշխարհահռչակ ապրանքային նշանների իրաւատէր «Բարբրի լիմիթեդ»- ընկերութիւնը իր ապրանքային նշանների պաշտպանութեան խնդիր է տեսնում Հայաստանի Հանրապետութիւնում: «Բարբրի լիմիթեդ» ընկերութեանը պատկանող եւ Էկոնոմիկայի նախարարութեան մտաւոր սեփականութեան գործակալութեան կողմից 07.02.2011-ին 16548 համարի տակ գրանցուած պատկերային նշանը` առանց իրաւատիրոջ թոյլտուութեան, օգտագործւում է «Ջազզուէ» ՍՊԸ Սպը-ին պատկանող սրճարաններում եւ սննդի օբյեկտներում: «Բարբրի լիմիթեդ» ընկերութիւնը 25 նոյեմբերի 2011թ. նամակով դիմել է «Ջազզուէ»ՍՊԸ-ին` խնդրելով դադարեցնել իրաւատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ դա «Ջազզուեն» անում է առանց իր համաձայնութեան: «Ջազզուէ»ՍՊԸ-ն, ժամանակ ձգձգելով բանակցութիւնների համար, 02.12.2011թ. դիմել է Էկոնոմիկայի նախարարութեան մտաւոր սեփականութեան գործակալութիւն` «Բարբրի լիմիթեդ»-ին պատկանող ապրանքային նշանը նոյնութեամբ այլ դասերի տակ գրանցելու համար, ինչը նպատակ է հետապնդել յետագայում խոչընդոտել «Բարբրի լիմիթեդ» ընկերութեան կողմից իր ապրանքային նշանի պաշտպանութեանը: Այժմ «Բարբրի լիմիթեդ»-ը ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը արգելելու պահանջով դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարան: Հայցը 17.02. 2012թ. ընդունուել է եւ գտնւում է դատաւոր Ռուբեն Ներսիսեանի վարոյթում:
  -   Մարդու իրաւունքներ