ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանի աշխատանքային այցը Սլովենիայ


ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանի աշխատանքային այցը Սլովենիայ

  • 13-03-2012 14:58:09   |   |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 5-7-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանը աշխատանքային այցով գտնւում էր Սլովենիայում: Այցի ընթացքում դեսպան Կարապետեանը մասնակցել է Լիւբլեանայում ՀՀ պատուաւոր հիւպատոսութեան պաշտօնական բացմանը, ինչպէս նաեւ ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ: Մարտի 5-ին ՀՀ դեսպանը այցելել է Սլովենիայի ԱԳՆ, ուր երկկողմ տնտեսական համագործակցութեան եւ եւրոպական ու երկկողմ քաղաքական վարչութեան պետերի հետ քննարկել է հայ-սլովենական համագործակցութեան հետ կապուած հարցերի լայն շրջանակ: Մարտի 6-ին ռուբեն Կարապետեանը հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ գրեգոր Վիրանտին /Gregor Virant/, որն այդ պաշտօնում էր ընտրուել 2011թ. դեկտեմբերին: Դեսպանը ԱԺ նախագահի հետ քննարկեց միջխորհրդարանական կապերի ու հայ-սլովենական յարաբերութիւնների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստէք կարեւորուեցին երկու խորհրդարաններում բարեկամութեան խմբերի գործունէութիւնը, փոխայցելութիւնների իրականացումն ու միջազգային կազմակերպութիւններում միմեանց համար կարեւոր հարցերի շուրջ աջակցութեան ցուցաբերումը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, նոյն օրը` երեկոյեան, ՀՀ պատուաւոր հիւպատոսութեան բացման կապակցութեամբ կազմակերպուել էր ընդունելութիւն, որին ներկայ էին Սլովենիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտօնեաներ, երկրում հաւատարմագրուած դեսպաններ, դիւանագէտներ, այլ երկրների պատուաւոր հիւպատոսներ, գործարար եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Ընդունելութեանը ելոյթներով հանդէս եկան ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանը եւ Սլովենիայի ԱԳՆ գլխաւոր քարտուղար Տոմաշ Կունստելը:
  -   Մամլո հաղորդագրություն