Անկարայի նպատակն է արգելակել Եւրոպայում Հայոց ցեղասպանութեան ճանաչումները


Անկարայի նպատակն է արգելակել Եւրոպայում Հայոց ցեղասպանութեան ճանաչումները

  • 13-03-2012 15:10:33   | Հայաստան  |  Յօդուածներ

Անկարայի ռազմավարական մեքենան 2004-ին Թուրքիան խոստացել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել Ցեղասպանութեանն առնչուող օրէնքները չեղեալ յայտարարելու եւ Մեծ եղեռնի 100-ամեակից առաջ հայկական նախաձեռնութիւնների դէմ առնելու նպատակով: Խոստումը կատարուեց: Ութ տարի անց ռազմական մեքենան պատրաստ է: TUSIAD-ը թուրք արդիւնաբերողների միութիւնն է: Թուրքիան տնօրինում է աւելացուած արժէքի 44 տոկոսը եւ արտահանութեան 39 տոկոսը, որի շնորհիւ միայն Ֆրանսիայում ապահովում է աւելի քան 4 մլրդ եւրոյ դրամաշրջանառութեան եկամուտ: 2009-ին այդ միութիւնը «Բոսֆորի ինստիտուտ»բացեց Փարիզի 16-րդ շրջանի Գալիլէ փողոցի թիւ 33-ում: Դրա միջուկը «գիտական յանձնախումբնէ է: Համանախագահներն են AXA-ի նախագահ-գլխաւոր տնօրէն Անրի դը Կատրին եւ Brooking Institute-ի փոխնախագահ Քեմալ Դերուիշը: «Գիտական» փորձագէտների թւում են երկու գործող նախարար (Ալեն Ժիւպէ եւ Թիերի Մարիանի), Սահմանադրական խորհրդի մէկ անդամ (Իւբեր Էնել), երեք նախկին նախարար (Միշել Ռօկար, Էլիզաբեթ Գիգու, Կատրին Տասկայ), UMP կուսակցութեան գլխաւոր քարտուղարը եւ միջազգային յարաբերութիւնների գծով գլխաւոր քարտուղարը (Ժան-ֆրանսուայ Կ'ոպէ եւ Վալերի Հոֆֆենբերգ), տարածաշրջանի փոխնախագահ (Բեռնար Սուլաժ), եւրոպատգամաւոր եւ Ֆրանսուայ Օլանդի ընտրարշաւի ղեկավար Պիեռ Մոսկովիսին, նախագահի նախկին խորհրդական, ֆինանսական շուկաների գերատեսչութեան նախագահ Ժան-պիեռ Ժույեն, անուանի լրագրողներ Ալեքսանդր Ադլերը եւ Բեռնար Գետտան, think tank politique-ի նախագահներ Թիերի դը Մոնբրիալը (IFRI) եւ Օլիբիէ Ֆեռանը (Terra Nova), ինչպէս նաեւ դեսպաններ, համալսարանական դասախօսներ եւ խոշոր ձեռնարկութիւնների սեփանակատէրեր: Իրենց թուրք պաշտօնակիցների հետ նրանք 41 ազդեցիկ անձինք են: 2011-ի յունիսի 15-ին, երբ նախապատրաստւում էր նախագահ Սարկոզիի այցը Երեւան, UMP (Ժողովրդավարութեանն աջակցող միութիւն) կուսակցութեան գլխաւոր քարտուղար Ժան-ֆրանսուայ Կոպեն «բոսֆորի ինստիտուտիէ հետ ստորագրեց գործընկերութեան պայմանագիր, ըստ որի երկու կողմերը «անհրաժեշտ են համարում Ֆրանսիայի եւ Թուրքիայի համատեղ խորհրդածութիւնը երկկողմ ու փոխադարձ մարտահրաւէրների եւ օգուտների հետ կապուած խնդիրների շուրջըէ, մասնաւորապէս? հասարակական հարցերի առումով: Ահաւասիկ արդիւնքը. 2012-ի փետրուարի 1-ին «Բոսֆորի ինստիտուտի»հրապարակած հաղորդագրութեան մէջ նախագահը սենատորների հետ ինստիտուտի աշխատանքի վերաբերեալ յայտարարում է. «Վերջին շաբաթներին ինստիտուտը փոխանակումների, խորհրդատուութեան եւ տեղեկատուութեան ծաւալուն աշխատանք է կատարել բանավէճը լուսաբանելու նպատակով»: Աւելի լաւ ենք ըմբռնում «Փոխանակումների ծաւալուն աշխատանքի» իմաստը? գիտենալով, որ ինստիտուտի բարեկամները բառացիօրէն հետապնդում էին խորհրդարանականներին: Օրինագծի ընդունումից յետոյ ինստիտուտի նախագահն աւելացրեց. «Շատ ուրախ եմ, որ Սահմանադրական խորհուրդ է ներկայացուել երկու հայց-բողոք... Ես ողջունում եմ այդ կրկնակի գանգատարկումը, որն ապացուցում է ֆրանսիացի խորհրդարանականների յարգանքը իրենց սահմանադրութեան հանդէպ, ֆրանս-թուրքական յարաբերութիւնները պահպանելու եւ յիշողութեան գործը Թուրքիայում հանգիստ թողնելու նրանց ցանկութիւնը»: Թուրքիայու՞մ: Անկասկած, նա ակնարկում էր Ռագըփ Զարաքոլուի բանտային հանգստութիւնը: Խորհրդարանականներից բացի, ինստիտուտի գործունէութիւնը տարածւում է տարածաշրջանային պատգամաւորների վրայ: 2010-2011-ին դրա ղեկավարները Լիոնում հանդիպել են քաղաքապետ Ժերար Կ'ոլոմի, ինստիտուտի անդամ Բեռնար Սուլաժի, Ռոնի գլխաւոր խորհրդի նախագահ Միշել Թիենի հետ, Բորդոյում? ինստիտուտի անդամ Ալեն Ժիւպէի, տեղական բուժաշխատողների ղեկավար Պիեռ Գոգէի եւ այլոց հետ, Թուլուզում? փոխքաղաքապետ Թիերի Կ'ոստելի եւ տարածաշրջանի փոխնախագահ Ժերար Կ'ոստելի հետ: Ստամբուլում ինստիտուտը կազմակերպում է սեմինարներ, որտեղ, վերոյիշեալ անձանցից բացի, հանդէս են գալիս ուրիշ բարեկամներ, որոնցից է Իւբեր Վեդրինը: Բայց «բոսֆորի ինստիտուտըէ եւ Թուրքիան միայնակ չեն գործում: 2012 թ. փետրուարի 3-ին Ադրբեջանի կառավարութեան մամուլի գործակալութիւնը? APA-ն օրէնքի կապակցութեամբ մի հեռագրով տեղեկացնում է, որ «անկարայի պաշտօնական անձինք ի գիտութիւն են ընդունում Ադրբեջանի աջակցութիւնն այս հարցում... Թուրքիան ընդունում է, որ Ադրբեջանը նշանակալի դեր է խաղացել վերոյիշեալ օրէնքի չեղարկման նպատակով Սահմանադրական խորհրդին ֆրանսիացի սենատորների հայցադիմումի ներկայացման մէջէ: 2012 թ. փետրուարի 5-ին? հայցադիմում ներկայացուելուց 3 օր անց, Ադրբեջանում ընդունեցին 5 սենատորներից կազմուած մի պատուիրակութիւն անպատմելի Նատալի Գուլէի գլխաւորութեամբ: Ֆրանսիացի սենատորների այցելութիւնից յետոյ? փետրուարի 10-ին հրապարակուած մի հեռագրից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի կառավարութիւնը իր փարիզեան դեսպանութեանը յատկացնելու է 968899 եւրոյ կազմող մի յաւելեալ փաթեթ: Ոչ աւելի, ոչ պակաս: Հարց է ծագում. ու՞մ գրպանն է մտնելու այդ պատկառելի գումարը: Անշուշտ? ոչ տիկին Գուլէի գրպանը, որը թերեւս հասկացել է, թէ ինչ գին ունի գործունէութեան ոլորտից հեռանալը, քանզի 2000-ին Փարիզի գանգատարկման դատարանը նրան փաստաբանական կոլեգիայից հեռացրեց «Փաստաբանի մասնագիտական գործունէութիւնը կանոնակարգող հիմնական սկզբունքները բազմիցս խախտելու»պատճառով (ըստ Wikipedia-ի): Ինչպէս ասում են, իւրաքանչիւրին? ըստ իր գործերի: «Բոսֆորի ինստիտուտի» եւ ադրբեջանցիների օգնութեան շնորհիւ Ֆրանսիայում գործում է թուրքական հասարակական միաւորումների մեխանիզմի երրորդ ատամնանիւը: Երկար ժամանակ կարծում էին, թէ տուեալ ասպարէզում հայերը մենակ են: Պէտք է ազատուել այդ մոլորութիւնից: Ըստ reviues-plurielles կայքէջի տուեալների, 2005-ին Ֆրանսիայում գործել է 400 թուրքական միութիւն, որոնցից 250-ը կրօնական բնոյթ է ունեցել: Այսօր միութիւնների թիւը 450 է, դրանք աւելի լաւ են կազմակերպուած: Թուրքիայի կառավարութիւնն արդեօք օգնու՞մ է դրանց: Facebook-ում (www.facebook.com) կարդում ենք. «կառավարութիւնը միանգամից դադարեցրեց օժանդակութիւնը, որն ապրեցնում է Elele միութեանը, որն արդէն 25 տարի օգնում է թուրք ներգաղթեալներին եւ Ֆրանսիայում տարածում է թուրքական մշակոյթը (թուրքական գրքի տօնավաճառ-ցուցահանդէսներ, կոնֆերանսներ...)է: Օտար պետութիւնից ֆինանսաւորուող 1901թ. միութիւն: Արդէն 2006-ին «Նոււել դ? Արմէնի»ամսագիրը անդրադարձաւ թուրքական Անատոլու գործակալութեան 2006 թ. մարտի 5-ի հեռագրին, ըստ որի Ֆրանսիայի թուրքական միութիւնները որոշել էին վերախմբաւորուել, որպէսզի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող 2001թ. յունուարեան օրէնքը հետ կանչուի: Այսօր միութիւններն ունեն ուրիշ մտահոգութիւն? 2012-ի յունուարեան օրէնքը: Կարելի է գրազ գալ, որ Թուրքիայի կառավարութիւնը կը կարողանայ դրանց միջեւ վերաբաշխել անցեալում ELELE-ի ստացած օգնութիւնը: Եթէ, ի հարկէ, դրանով չզբաղուի Ադրբեջանի կառավարութիւնը: Հակառակ դէպքում «բոսֆորի ինստիտուտըէ Կոպերի, Ժիւպէի, Մոսկովիսիի, Գիգուի, Էնելի եւ Ռօկարի խորհուրդներից օգտուելով, անշուշտ, կը կարողանայ օգնել դրանց: Թուրքիայի կառավարութեան բոլոր յայտարարութիւններն ազդարարում են, որ Անկարայի նպատակն է արգելակել Եւրոպայում Հայոց ցեղասպանութեան ճանաչումները, քանի դեռ դրանք վերջնական խոչընդոտ չեն դարձել իր անդամակցութեան ճանապարհին: Այդ ճանաչման գլխաւոր ուժը Ֆրանսիան է, որին կարող է հետեւել Գերմանիան: Անկարայի ռազմավարութիւնն է քանդել ֆրանսիական միջնաբերդը, խորհրդարանականներին կամ Սահմանադրական խորհրդին դրդելով չեղեալ յայտարարել 2001-ի օրէնքը: 1915-ի ժխտումը պատժող ամէն մի օրէնք ի չիք կը դարձնէր Անկարայի մանեւրունակութիւնը: Նա իր նպատակին հասնելու մէկ միջոց ունի. թափանցել Ֆրանսիայի քաղաքական աշխարհ, գործի դնելով կուսակցական առաջնորդներից եւ տնտեսական խոշոր գործիչներից բաղկացած ազդեցութեան հզօր ցանց: Դա «բոսֆորի ինստիտուտիէ գոյութեան արդարացումն է: Այդ թափանցումը էլ աւելի է խորանում, երբ իմանում ենք, որ տուեալ ինստիտուտի հետ համաձայնագրով կապուած UMP-ն հանդէս է գալիս մունիցիպալ խորհուրդներում ծագումով թուրք պատգամաւորների ներկայութեան օգտին: UMP-ին համամիտ են Կանաչները եւ մասամբ? Սոցիալիստական կուսակցութիւնը: Լոբբիստական ձեռնարկումից բացի, Ֆրանսիայի քաղաքական հաստատութիւնների մէջ Թուրքիայի պետական ապարատի ներթափանցման մասին է: Այսպէս շարունակուելու դէպքում վաղը Ֆրանսիայի քաղաքականութիւնը կ'որոշուի Անկարայում: Շնորհակալութիւ՛ն, պարոնայք Ժիւպէ, Կ'ոպէ, Ռօկար եւ Մոսկովիսի: Սրանից յետոյ Ազգային ժողովի կամ Սենատի դահլիճին նայելիս կարող ենք ինքներս մեզ հարց տալ, թէ ֆրանսիացի կա՞յ արդեօք այնտեղ: Ռենէ Ձագոյեան «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ