Սիրիական ճգնաժամը ձեռք է բերել «գլոբալ կ'արգավիճակ»


Սիրիական ճգնաժամը ձեռք է բերել «գլոբալ կ'արգավիճակ»

  • 13-03-2012 15:17:48   |   |  Յօդուածներ
Այն , ինչ կատարւում է այսօր Սիրիայում եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այսպէս կոչուած «արաբական գարնանէ տրամաբանական շարունակութիւնն է: Միեւնոյն ժամանակ, ընդհանրութիւնների հետ մէկտեղ, «սիրիականէ գործընթացներն ունեն առանձնայատկութիւններ, որոնք բնորոշ չէին արաբական յեղափոխական յաղթարշաւին: Նկատենք նաեւ, որ այս` պայմանականօրէն երկրորդ փուլում առաւել յստակ են արտայայտւում Մերձաւոր եւ Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների գործողութիւնների դրդապատճառները: Յայտնի է, որ դրանք պաշտօնապէս գրեթէ չեն յայտարարւում եւ ներկայացւում են զուտ որպէս մարդու իրաւունքների ու քաղաքական ազատութիւնների համար մղուող պայքար: Սակայն համեմատական վերլուծութիւնները, թերեւս, թոյլ են տալիս կատարել որոշ եզրահանգումներ: Առաջին փուլի արդիւնքները Այսօր կարելի է ամրագրել, որ 2011-ին սկսուած «յեղափոխութիւններիէ առաջին փուլն աւարտուել է: Փորձենք ամփոփել այդ փուլի գլխաւոր արդիւնքներից մի քանիսը. Նախկինում քաղաքական ազդեցութիւն եւ տնտեսական զարգացման որոշակի մակարդակ ունեցող Լիբիան պետութիւնից, փաստօրէն, վերածուել է «տարածքիէ, որտեղ կան էներգակիրների պաշարներ եւ տարբեր յատկանիշներով միաւորուած ու միմեանց դէմ հակամարտող բնակչութեան խմբեր: Արաբական աշխարհի առաջատար համարուող Եգիպտոսում իշխում են ոչ լեգիտիմ ռազմական «խունտանէ եւ ժողովրդավարական նորմերի համաձայն ընտրութիւններում անվիճելի առաւելութեան հասած իսլամիստները. նման համադրութիւնը գործնականում զրկում է այդ երկիրն արդիական զարգացման հեռանկարից առնուազն տեսանելի ապագայում: Այս իրողութիւնները, անկախ ձեւաւորման մեխանիզմներից, իրենց բովանդակութեամբ եւ տրամաբանութեամբ համընկնում են Իրաքում 2003թ. ամերիկեան ներխուժումից յետոյ ստեղծուած իրադրութեանը. այդ երկիրը եւ նրա բնակչութիւնը մասնատուել են ըստ էթնիկ-դաւանական յատկանիշների, պետական համակարգը փաստօրէն չի գործում, իսկ միջդաւանական բախումները եւ ահաբեկչութիւնները դարձել են մշտական երեւոյթ: Այսինքն` Իրաքն աւելի վաղ է ձեռք բերել բնական պաշարներ ունեցող «տարածքիէ կարգավիճակ, եւ խօսել նրա զարգացման հեռանկարների մասին` նոյնքան վիճահարոյց է, որքան Լիբիայի կամ Եգիպտոսի պարագայում: Այսօր արւում է գրեթէ ամէն ինչ, որպէսզի նման իրավիճակում յայտնուի Սիրիան, իսկ որոշակի սցենարներում` անգամ Իրանը: Ակնյայտ է, որ այս օրինաչափութիւնը հետեւողական ռազմավարութեան արդիւնք է: Ամերիկեան այդ «մեծ ռազմավարութիւննէ ունի տարբեր հարթութիւններ ու հետապնդում է տարաբնոյթ նպատակներ, որոնց համալիր վերլուծութիւնն առանձին խնդիր է: Մասնաւորապէս, Սիրիայի եւ Իրանի շուրջ զարգացումների համատեքստում, հիմնական դրդապատճառներից մէկը ԱՄՆ տարածաշրջանային «թիւ 1է դաշնակից Իսրայէլի անվտանգութեան ապահովումն է: Նախկինում այդ երկրի եւ ժողովրդի ոչնչացման մասին յայտարարութիւններ կարելի էր լսել բաւական յաճախ: 2003-ին սկսուած տարածաշրջանի վերափոխման արդիւնքում յաւակնոտ վարչախմբերի թիւը նուազել է եւ նման յայտարարութիւններ կատարում են, թերեւս, միայն Իրանի ղեկավարները: Նկատենք, որ տարածաշրջանային գործընթացներում առկայ է նաեւ մէկ այլ յստակ օրինաչափութիւն: Վերը ներկայացուած «տարածքայինե1 իրադրութիւնը ձեւաւորուել է, ինչպէս նշեցինք, ԱՄՆ ու նրա դաշնակիցների նպատակաուղղուած գործողութիւնների շնորհիւ: Սակայն մինչեւ վերջերս այդ գործողութիւնները չեն հանդիպել այլ աշխարհաքաղաքական դերակատարների լուրջ, նիւթականացուած դիմադրութեանը: Ներկայ փուլում իրավիճակը սկզբունքօրէն փոխուել է, եւ դա պայմանաւորուած է մի շարք գործօններով: Սիրիան եւ Իրանը` «կրիտիկական ենթակառուցուածք» Սիրիական ճգնաժամը միջազգայնացուել է եւ ձեռք բերել, եթէ կարելի է այդպէս ձեւակերպել, «Գլոբալ կ'արգավիճակ»: Նախկինում արաբական «Յեղափոխական» երկրներում «Իշխանութիւն – ընդդիմութիւն» հակամարտութիւնում միայն վերջինս էր ստանում ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատուական եւ այլ բնոյթի աջակցութիւն: Օգնութիւնը, որպէս կանոն, իրականացնում էին ԱՄՆը, եւրոպական երկրները, որոնցից ակտիւութեամբ աչքի էր ընկնում Ֆրանսիան եւ համեմատական ողջախոհութեամբ` Գերմանիան: Խիստ կարեւոր է տարածաշրջանային երկրների, մասնաւորապէս` Սաուդեան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի եւ անգամ «Ալ-քաիդայի» կողմից (ի դէպ, վերջինս ակտիւ է յատկապէս Սիրիայի խնդրում) ընդդիմութեանը տրամադրուող տարաբնոյթ աջակցութիւնը: Այլ է իրողութիւնը Սիրիայի պարագայում, որտեղ իշխանութիւններին անմիջականօրէն սատարում է նրա տարածաշրջանային դաշնակից Իրանը: Նկատի ունենալով, որ «սիրիական յեղափոխութեանէ հիմնական դրդապատճառներից մէկը տարածաշրջանում Իրանի ազդեցութեան նուազեցումն է, պէտք է հաշուի առնել նաեւ այն համերաշխութիւնը, որը ձեւաւորուել է Իրանի, Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ: Յատկանշական է նաեւ, որ Սիրիան օգնութիւն է ստանում նաեւ իր անմիջական հարեւաններից` Իրաքից (այդ երկրի շիաների առաջնորդ Մոքթադայ աս-սադրի զինեալների տեսքով) եւ Լիբանանի «Հեզբոլլահից»(վերջինիս կողմից վերահսկուող շրջաններից): Սակայն ամենակարեւորը, թերեւս, այն է, որ սիրիական իշխանութիւններին սատարելու գործում այս կամ այն չափով ներգրաւուել են նաեւ աշխարհաքաղաքական խոշոր «Խաղացողները»` Ռուսաստանը եւ Չինաստանը: Այդ երկրների յայտնի «ՎԵՏՕ»-ն ՄԱԿ-ում, ի հարկէ, չվերացրեց Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին արտաքին միջամտութեան հնարաւորութիւնը: Յայտնի է, որ ՄԱԿ որոշումները զգալիօրէն արժէզրկուել եւ կորցրել են իրենց նշանակութիւնը. բաւական է յիշել 2003 թուականը, երբ Ամն-ը, հաշուի չառնելով ոչ ՄԱԿ կանոնադրութիւնը, ոչ էլ անգամ ՆԱՏՕ իր դաշնակիցների կարծիքը, գրաւեց Իրաքը: Միեւնոյն ժամանակ, դեռեւս թարմ է Լիբիայի նախադէպը, երբ ՄԱԿ տարբեր մեկնութիւնների տեղ թողնող բանաձեւը, փաստօրէն, օրինականացրեց ՆԱՏՕ ինտերուենցիան: Ռուս-չինական «վետօնէ զրկեց միջազգային լեգիտիմութիւնից նման սցենարի իրականացումը Սիրիայում: Յատկանշական է, որ ՄԱԿ բուռն քննարկումներին յաջորդեցին ՌԴ ԱԳ նախարար Ս.Լաւրովի եւ Արտաքին հետախուզութեան ծառայութեան տնօրէն Մ.Ֆրադկովի, իսկ փոքր անց` նաեւ ՉԺՀ ԱԳ փոխնախարար Չժան Ցզիւնի այցերը Դամասկոս: Համաձայն լրատուամիջոցների հաղորդման, Ռդ-ն մտադիր է հիմնականում ռուսական զէնքով զինուած Սիրիային վաճառել օդային եւ հրթիռային սպառազինութիւն (հաղորդագրութիւններում նշուած ծաւալը կազմում է $4-5 մլրդ): Իսկ Ֆրադկովի ներկայութիւնը պատուիրակութիւնում վկայում է յատուկ ծառայութիւնների ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցութեան ակտիւացման մասին: Այս առիթով նշենք, որ այդ ծառայութիւնները բաւական լայն են «Ներկայացուած» Սիրիայում, եւ կարելի է հանդիպել տեղեկութիւնների հակամարտող ուժերի կողմից տարբեր երկրների քաղաքացիների գերեվարման մասին: Սիրիական իրադարձութիւններին բնորոշ է նաեւ ոչ միայն դաւանական2, այլեւ կրօնական գործօնը, ինչը պայմանաւորում է նաեւ քրիստոնեայ հոգեւոր կառոյցների ակտիւութիւնը նուազագոյնը համաշխարհային տեղեկատուական դաշտում: Այսպիսով, Սիրիայում եւ Իրանի շուրջ ծաւալուած գործողութիւններին անմիջականօրէն ներգրաւուել են տասնեակ երկրներ: Ընթացող հակամարտութեանը բնորոշ են Սառը պատերազմի բոլոր տարրերը. կողմերը լայնօրէն կիրառում են դիւանագիտական եւ ռազմական, տեղեկատուական-հոգեբանական, տնտեսական եւ ահաբեկչական ներգործութեան հնարաւոր բոլոր միջոցները: Մասնաւորապէս, Ամն-ը արդիւնաւէտ կիրառում է Խսհմ-ի դէմ «սառըէ հակամարտութեան ընթացքում իրեն արդարացրած տնտեսական եւ հոգեբանական ազդեցութեան մեթոդները: Ստեղծուած բազմապլան իրադրութիւնը պայմանաւորուած է հետեւեալ հանգամանքներով. Բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւաւորումը թեւակոխել է կայացման փուլ: Չնայած այսօր էլ Ամն-ը ռազմական հզօրութեամբ անհամեմատ գերազանցում է մնացեալ աշխարհաքաղաքական դերակատարներին, սակայն գերտերութեան քաղաքական եւ տնտեսական հնարաւորութիւնները նկատելիօրէն սահմանափակուել են: Այս իրողութիւնն ադեկուատ է ընկալւում Միացեալ Նահանգներում, եւ այդ տէրութեան ռազմավարութիւնը մշակող ու քաղաքականութիւնը պլանաւորող կառոյցները ձգտում են օգտագործել իրենց` արդէն «ժամանակաւորէ գերազանցութիւնը, որպէսզի առաւելագոյնս ամրապնդեն դիքերը` հաշուի առնելով մրցակցութեան սաստկացումը բազմաբեւեռ ապագայում: Իրողութիւններն ադեկուատ են ընկալւում նաեւ ԱՄՆ ընդդիմախօսների կողմից, եւ նրանք արդէն սկսել են «անհնազանդութեանէ նշաններ ցուցաբերել: Նման «անհնազանդութիւնըէ պայմանաւորուած է ոչ միայն գլոբալ բազմաբեւեռ աշխարհակարգի ընդհանրական փիլիսոփայութիւնով, այլեւ կոնկրէտ հաշուարկներով: Այսպէս կոչուած «նոր Մերձաւոր Արեւելքըէ «տուրբուլիզացուած տարածքիէ (ներառելով այստեղ Աֆղանստանը) վերածելու ամերիկեան նախագիծը ենթադրում է ոչ միայն զրկել Ռուսաստանին եւ Չինաստանին ռազմաքաղաքական եւ տնտեսական լծակներից կարեւորագոյն տարածաշրջաններից մէկում, այլեւ սպառնում է «վարակելէ նաեւ այդ տէրութիւններին3: Այսինքն` այդ նախագիծը կոնկրէտ ուղղուածութիւն ունի, եւ դրա վերջնական իրականացմանն այսօր առաւել նիւթականացուած ձեւով խոչընդոտում է Իրան-սիրիայ «տանդեմըէ, որը իւրովի «կրիտիկական ենթակառուցուածքէ է աշխարհաքաղաքական հակամարտութեան համատեքստում: Յիշատակուած «տանդեմիէ խոցելի օղակը Սիրիան է. եթէ Ամն-ին եւ նրա դաշնակիցներին յաջողուի կոտրել Իրանի տարածաշրջանային հիմնական դաշնակցի դիմադրութիւնը, ապա դա զգալի չափով կը փոխի ուժերի յարաբերակցութիւնը տարածաշրջանում` ի վնաս Իրանի ու մնացեալ աշխարհաքաղաքական դերակատարների: Հնարաւոր զարգացումներ Կառավարական ուժերի եւ «սիրիական ազատ բանակիէ (մօտ 20 հազար զինեալ) հակամարտութիւնը շարունակւում է տարուց աւելի, եւ առայժմ Ասադի բաւական լաւ զինուած 300 հազարանոց բանակը կարողանում է այս կամ այն չափով վերահսկել իրադրութիւնը: Կողմերին դրսից մատակարարուող ռեսուրսների (այդ թւում նաեւ մարդկային) խնդրում նոյնպէս կարծես թէ որոշակի հաւասարակշռութիւն է ստեղծուել: Սակայն եթէ երկրում տիրող խառնաշփոթութիւնը նպաստաւոր միջավայր է ստեղծում զինեալների համար, ապա նման իրադրութիւնը խոչընդոտում է պետական մարմիններին` իրագործել իրենց բնորոշ գործառոյթները: Այսինքն` ժամանակն ինչ-որ առումով աշխատում է զինեալ խմբաւորումների վրայ: Դա թելադրում է իշխանութեանը կատարել կոշտ ուժային քայլեր, որոնք, սակայն, գոնէ առայժմ, ցանկալի արդիւնքի չեն հասցնում: Այս ամէնը, եթէ չգտնուեն փոխզիջումային տարբերակներ, անգամ Ասադի վարչակազմի պահպանման պարագայում, կարող է յանգեցնել սիրիական պետութեան «էռոզիայիէ եւ այդ երկիրը նոյնպէս վերածել «տարածքիէ ու իւրովի «սեւ խոռոչիէ, որը կլանում է իր դաշնակիցների ռեսուրսները: Իրողութիւնն այլ է Իրանի պարագայում, որի դէմ ընդունուած տնտեսական պատժամիջոցների եւ հոգեբանական գործողութիւնների հենքում ընկած է այդ երկրի միջուկային ծրագիրը: Յայտնի է, որ այս վերջին խնդիրը խիստ զգայուն է ընկալում Իսրայէլը: Անշուշտ, ունենալով բաւարար քանակութեամբ սեփական միջուկային զէնք եւ այն նպատակին հասցնելու միջոցներ` այդ երկիրը կարող է պատասխան (կամ անգամ` պրեւենտիւ, կանխարգելիչ) ծանր հարուած հասցնել պոտենցիալ հակառակորդին: Միեւնոյն ժամանակ, այդ ոչ մեծ տարածք ունեցող երկրին հասցրած անգամ մի քանի միջուկային հարուածները կարող են օրհասական լինել հրէական պետութեան համար: Նախկինում Իսրայէլը շատ կոշտեւ վճռական էր վարւում միջուկային յաւակնութիւններ ունեցող տարածաշրջանի երկրների հետ: 1981թ. յունիսի 7-ին Ֆրանսիայի օգնութեամբ կառուցուած Իրաքի միջուկային կենտրոնը` Ալ-տոււեյտը, ոչնչացուեց իսրայէլական օդուժի կողմից: Ճակատագրի բերումով այդ գործողութիւնում կարեւոր դեր կատարեց Իրանը, որը ոչ միայն տուեց իսրայէլցիներին այդ տեղանքի մանրամասն քարտէզը, այլեւ ապահովեց իսրայէլական կործանիչների վայրէջքը Թաւրիզի օդանաւակայանում: 2007-ի սեպտեմբերին Իսրայէլը ոչնչացրեց սիրիական միջուկային կենտրոնը, որը կառուցուել էր Հիւսիսային Կ'որէայի աջակցութեամբ: Ամենայն հաւանականութեամբ, Իսրայէլը նոյն ձեւով կը վարուէր նաեւ Իրանի հետ, եթէ ունենար նման գործողութեան համար համապատասխան ռեսուրսներ եւ վստահութիւն, որ հետեւանքները խիստ ծանր չեն լինի իր համար: Տեսականօրէն, Իրանի միջուկային ներուժի ոչնչացման ռազմական տարբերակը հնարաւոր է միայն ԱՄՆ անմիջական մասնակցութեամբ, սակայն, փորձագէտների կարծիքով, այն բոլոր դէպքերում կը պահանջի նաեւ լայնածաւալ եւ երկարատեւ գործողութիւններ, որին պատրաստ չէ անգամ Ամն-ը` հաշուի առնելով աֆղանական գործօնը, Իրաքից զինուժի դուրսբերումը եւ, վերջապէս, նախընտրական ժամանակաշրջանը: Ստեղծուած պայմաններում Սառը պատերազմի դեղատոմսերով Իրանի «պաշարմանէ ռազմավարութիւնը ոչ միայն ամենաօպտիմալն է, այլեւ, թերեւս, միակը: Միեւնոյն ժամանակ, այդ տնտեսական-տեղեկատուական «պաշարումըէ «բազմաբեւեռէ իրողութիւններում միշտ չէ, որ արդիւնաւէտ է: Իրանը, չնայած տնտեսական խոշոր կորուստներին, բաւական ճկուն կերպով կարողացաւ բաւարար չափով լուծել էներգակիրների արտահանման խնդիրը: Դրան զուգահեռ, չնայած հասարակութեան մի մասի` յատկապէս երիտասարդութեան «այլախոհականէ դրսեւորումներին, առայժմ Իրանի բնակչութեան գերակայող հատուածը ամերիկա-իսրայէլական գործօնն ընկալում է թշնամաբար: Այսինքն, ի տարբերութիւն «սառը պատերազմիէ տարիների ԽՍՀՄ հանրութիւնում առկայ արեւմտամէտ կողմնորոշումների, որոնք եւ նպաստեցին այդ տէրութեան փլուզմանը, իրավիճակն Իրանում այլ է: Այսինքն` կարելի է կարծել, որ այդ երկիրը կարող է երկարատեւ դիմադրել Սառը պատերազմի պայմաններում: Նման սցենարի համատեքստում ուշագրաւ են «սթրատֆորիէ այն կանխատեսումները, համաձայն որոնց` Ամն-իրան լարուած յարաբերութիւնները կարող են, որոշակի նախապայմանների դէպքում, վերափոխուել գործընկերութեան: 1 Հեղինակը խուսափում է «քաոտիկէ եզրն օգտագործելուց, քանի որ այն պահանջում է բաւական լայն մեկնաբանութիւններ: 2 Շիա-սուննի դաւանական հակասութիւնները տարածաշրջանային գործընթացների հիմնական լեյթմոտիվներից են: 3 Այս կապակցութեամբ յարկ է շեշտել, որ Ռուսաստան-չինաստան-իրան յարաբերութիւնները դեռեւս չեն վերածուել լայն ռազմաքաղաքական համագործակցութեան, եւ ընդհանրապէս, նման համագործակցութեան հեռանկարն առայսօր բաւական աղօտ է: Այդ առոմով շատ աւելի շահեկան դիրքերում են գտնւում Ամն-ը, Իսրայէլը, նրանց եւրոպական եւ տարաշածրջանային գործընկերները, որոնց միջեւ տասնեակ տարիների ընթացքում ձեւաւորուել են ռազմավարական գործընկերութեան հարուստ փորձ եւ ընդհանրական քաղաքական մշակոյթ: Գագիկ Յարութիւնեան «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրէն ««Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ