ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նիստում քննարկուեց «գովազդի մասինէ ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու օրինագիծը


ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նիստում քննարկուեց «գովազդի մասինէ ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու օրինագիծը

  • 15-03-2012 15:07:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 15-ին ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովը Արտակ Դաւթեանի նախագահութեամբ քննարկեց ՀՀ կառավարութեան ներկայացրած «գովազդի մասինէ ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու մասինէ օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամօ Արէյեանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրէնսդրութեան նկատմամբ վերահսկողութիւնը եւ պատասխանատուութեան ենթարկել օրինախախտներին: Սահմանւում է, որ Երեւանի քաղաքապետն իրաւասու է տուգանք կիրառել համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թոյլտուութեան պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպէս նաեւ համայնքում առանց թոյլտուութեան արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանւում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանուած խախտումների համար կ'ենթարկուեն վարչական պատասխանատուութեան: Երեւանի քաղաքապետն իրաւունք կ'ունենայ կիրառելու տուգանք` նուազագոյն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսւում է իրականացնել 24 -ժամեայ ընթացակարգով: Նախագիծը ստացաւ յանձնաժողովի դրական եզրակացութիւնը` ԱԺ առաջիկայ քառօրեայ նիստերի օրակարգում ընդգրկուելու համար: Յանձնաժողովը երրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարութեան եւ պատգամաւորներ Հեղինէ Բիշարեանի, Նաիրա Զոհրաբեանի, Անահիտ Բախշեանի, Լիլիթ Գալստեանի հեղինակած «գրադարանների եւ գրադարանային գործի մասինէ օրինագիծը: հհ մշակոյթի նախարարի տեղակալ Արթուր Պօղոսեանը տեղեկացրեց, որ այն շուրջ 60 առաջարկների հաշուառումով լրամշակուել է: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից տեղեկացնում են, որ նախագիծը ստացել էաւ դրական եզրակացութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն